050.0011.240215
ԳՐԱՆՑՎԱԾ Է 
 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 
 ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
                                       «24»        02            2015 Թ.
                                         ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 05015065
 
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ
ՈՐՈՇՈՒՄ
 
10 փետրվարի 2015 թվականի թիվ 11-Ն
 
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 12-Ի ԹԻՎ 534-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
 
Նպատակ ունենալով հստակեցնել գրավատների կողմից ներկայացվող հաշվետվություններում ներառվող տեղեկատվությունը,
հիմք ընդունելով «Գրավատների և գրավատնային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածի 2-րդ մասը,
ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «ե» կետով, «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածով և 70-րդ հոդվածի 1-ին մասով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.
i
1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2006 թվականի սեպտեմբերի 12-ի «Գրավատնային գործունեություն իրականացնող անձանց կողմից ներկայացվող հաշվետվությունները, դրանց ձևերը և լրացման կարգը հաստատելու մասին» թիվ 534-Ն որոշմամբ հաստատված «Գրավատնային գործունեություն իրականացնող անձանց կողմից ներկայացվող հաշվետվությունները, դրանց ձևերը և լրացման կարգը» հաստատել նոր խմբագրությամբ` համաձայն սույն որոշման Հավելվածի (կցվում է):
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
 
Հավելված
Հաստատված է
ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի
2015 թվականի փետրվարի 10-ի
թիվ 11-Ն որոշմամբ
 
«Հավելված
Հաստատված է
ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի
2006 թ-ի սեպտեմբերի 12-ի
թիվ 534-Ն որոշմամբ
 
ԳՐԱՎԱՏՆԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԱՆՁԱՆՑ ԿՈՂՄԻՑ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ, ԴՐԱՆՑ ՁԵՎԵՐԸ ԵՎ ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ
 
ԳԼՈՒԽ I 
 ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
 
1. Սույն կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության տարածքում գործող գրավատների կողմից Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ (այսուհետ` Կենտրոնական բանկ) ներկայացվող հաշվետվությունների ձևերը և դրանց լրացման կարգը:
 
ԳԼՈՒԽ II 
 ԳՐԱՎԱՏՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
 
2. Գրավատները Կենտրոնական բանկ են ներկայացնում հաշվետվությունների հետևյալ ձևերը` նշված պարբերականությամբ.
 
.__________________________________________________________________.
|  |Հաշվետվության անվանումը                |Հաշվետվու-|Ներկայացման |
|  |                                       |թյան      |հաճախակա-   |
|  |                                       |համարը    |նությունը   |
|__|_______________________________________|__________|____________|
|1 |Վարկային միջոցների ընդհանուր ծավալի,   |     1    |ամսական     |
|  |տեղաբաշխված վարկերի, գրավի առարկաների  |          |            |
|  |և  ի պահ ընդունված գույքի գնահատված    |          |            |
|  |արժեքի, ներգրավված միջոցների`          |          |            |
|  |յուրաքանչյուր օրվա վերջի դրությամբ     |          |            |
|  |մնացորդի վերաբերյալ                    |          |            |
|__|_______________________________________|__________|____________|
|2 |Տեղաբաշխված վարկերի և  այլ ակտիվների,  |     2    |եռամսյակային|
|  |սեփական ու ներգրավված միջոցների և      |          |            |
|  |այլ պարտավորությունների, ինչպես նաև    |          |            |
|  |գրավի առարկաների վերաբերյալ            |          |            |
.__________________________________________________________________.
 
ԳԼՈՒԽ III 
 ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԼՐԱՑՄԱՆ ԵՎ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ
 
3. Գրավատնային գործունեություն իրականացնող անձինք սույն կարգով սահմանված հաշվետվությունները Կենտրոնական բանկ են ներկայացնում էլեկտրոնային տարբերակով` Կենտրոնական բանկի կողմից ուղարկված պաշտպանված ֆայլերով, որոնք փոփոխելն արգելվում է, ընդ որում` Կենտրոնական բանկի կողմից ուղարկված պաշտպանված ֆայլերը պետք է վավերացված լինեն Կենտրոնական բանկի կողմից տրամադրված գրավատան էլեկտրոնային թվային ստորագրությամբ: Հաշվետվությունների էլեկտրոնային տարբերակները ներկայացվում են Կենտրոնական բանկ ինտերնետով` հաշվետվությունների ընդունման համակարգով: Այդ համակարգի խափանման դեպքում հաշվետվությունները ներկայացվում են մագնիսական կամ էլեկտրոնային կրիչներով` կից ներկայացնելով խափանման վերաբերյալ գրություն: Սույն կետում նշվածից բացի այլ կերպ ներկայացված հաշվետվությունը համարվում է չընդունված:
Հաշվետվություններում նշվում են հաշվետու ժամանակաշրջանի վերջին օրվա ամսաթվերը (օրինակ` ամսական և եռամսյակային հաշվետվություններում նշվում է ամսվա վերջին օրվա ամսաթիվը): Ամսաթիվը նշվում է հետևյալ ֆորմատով` օր/ամիս/տարի (օրինակ` 31/01/2006): Եթե հաշվետու ժամանակաշրջանի վերջին օրը համընկնում է գրավատան ոչ աշխատանքային օրվա հետ, ապա հաշվետվությունների կազմման համար հիմք են ընդունվում այդ օրվան նախորդող վերջին աշխատանքային օրվա տվյալները:
Հաշվետվությունների մեջ դրամական միավորները արտահայտվում են հազար դրամով:
Սույն կետով սահմանված պահանջներին համապատասխան` Կենտրոնական բանկի կողմից ընդունված հաշվետվությունները հանդիսանում են Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի 54-րդ հոդվածով սահմանված գրավոր ապացույցներ:
4. Հաշվետվությունը համարվում է ներկայացված և ընդունված, եթե հաշվետվությունների էլեկտրոնային տարբերակները հնարավոր է ընթերցել էլեկտրոնային ֆորմատով, և նրանք չունեն ծրագրային կամ տեխնիկական թերություններ: Սույն կետի պահանջը չի տարածվում գրավատների վրա, եթե հաշվետվության էլեկտրոնային տարբերակի ծրագրային կամ այլ տեխնիկական թերությունն առկա է Կենտրոնական բանկի կողմից տրամադրված ֆայլերում: «Գրավատների և գրավատնային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածով սահմանված ժամկետներից հետո ներկայացվող ճշգրտված հաշվետվությունները ներկայացվում են էլեկտրոնային տարբերակով` զուգահեռաբար հաշվետվությունների փոփոխման (ճշգրտման) վերաբերյալ գրավոր տեղեկացնելով Կենտրոնական բանկի նախագահին: Ճշգրտված հաշվետվության էլեկտրոնային տարբերակների և գրավոր տեղեկանքի առկայության դեպքում միայն փոփոխված հաշվետվությունները համարվում են Կենտրոնական բանկ ներկայացված:
5. Կենտրոնական բանկի գրավատների վերահսկողության համար պատասխանատու ստորաբաժանման համապատասխան վերահսկողը հաշվետվությունների պարզաբանման և մեկնաբանման կարիք ունեցող կետերի վերաբերյալ, ինչպես նաև առանձին վերլուծական նպատակներից ելնելով` ծանուցման միջոցով գրավատներից կարող է պահանջել լրացուցիչ տեղեկություններ և պարզաբանումներ:
Հաշվի առնելով գրավատան գտնվելու վայրը` գրավատանը ծանուցումը կարող է տրվել նաև հեռախոսի (հեռախոսագրի) միջոցով:
Գրավատունը պարտավոր է ծանուցումը ստանալուց հետո ոչ ուշ, քան մեկ օրվա ընթացքում (եթե ծանուցման մեջ այլ ժամկետ նշված չէ) ծանուցմամբ պահանջվող պարզաբանումները և (կամ) այլ տեղեկատվությունը ներկայացնել Կենտրոնական բանկ:
6. Հաշվետվությունները մագնիսական կրիչներով կամ էլեկտրոնային փոստով ներկայացնելիս ֆայլերը կոդավորվում են:
 
Ֆայլի կոդն ունի հետևյալ կառուցվածքը.
 
.______________________________________________________.
|Գրավատնային          |գծիկ|հաշվետվության|կետ|հապավումը|
|գործունեություն      |    |համարը       |   |         |
|իրականացնող անձի կոդը|    |             |   |         |
.______________________________________________________.
|       |          |      |      |
\|/     \|/        \|/    \|/    \|/
.__________________________________________.
|XXXXX-XX   |-   |XX         |.  |xls      |
.__________________________________________.
 
Կոդավորման նշված կարգի պահպանումը պարտադիր է:
7. Ձև թիվ 1 հաշվետվությունը լրացվում է հետևյալ կերպ` համաձայն սույն կարգի Հավելված 1-ի.
Հաշվետվությունը կազմվում է օրվա վերջի դրությամբ գրավատանն առկա տվյալների համաձայն:
1-ին սյունակում լրացված է ամսվա հերթական օրը:
2-րդ սյունակում լրացվում է գրավատան տրամադրած վարկերի դիմաց ընդունված գրավի առարկաների գնահատված արժեքի մնացորդը` օրվա վերջի դրությամբ (Գր.օր.մն.) (այդ թվում` նաև իրացման ենթակա գրավի առարկաների արժեքը), որը հաշվարկվում է հետևյալ բանաձևով`
 
Գր.օր.մն.=Գր.նախ.օր.մն.+Գր.ստ.օր-Գր.վեր.օր.,
 
որտեղ`
Գր.նախ.օր.մն.-ը գրավատան կողմից տրամադրված վարկերի դիմաց ընդունված գրավի առարկաների մնացորդն է` նախորդ օրվա վերջի դրությամբ:
Գր.ստ.օր.-ը գրավատան կողմից տվյալ օրվա ընթացքում տրամադրված վարկերի դիմաց ընդունված գրավի առարկաների գնահատված արժեքն է:
Գր.վեր.օր.-ը գրավատան կողմից տվյալ օրվա ընթացքում մարված վարկերի դիմաց վերադարձված գրավի առարկաների և տվյալ օրվա ընթացքում վաճառված գրավի արժեքների հանրագումարն է:
3-րդ սյունակում լրացվում է գրավատան կողմից տրամադրված վարկերի մնացորդը` տվյալ օրվա վերջի դրությամբ (Վրկ.օր.մն.), որը հաշվարկվում է հետևյալ բանաձևով`
 
Վրկ.օր.մն. = Վրկ.նախ.օր.մն. + Վրկ.օր.տր- Վրկ.օր.մար.,
 
որտեղ`
Վրկ.նախ.օր.մն.-ը գրավատան կողմից տրամադրված ընդհանուր վարկերի մնացորդն է` նախորդ օրվա վերջի դրությամբ:
Վրկ.օր.տր.-ը գրավատան կողմից տվյալ օրվա ընթացքում տրամադրված վարկերի հանրագումարի չափն է:
Վրկ.օր.մար.-ը գրավատան կողմից տվյալ օրվա ընթացքում կատարված վարկերի մարումների (ներառյալ` գրավի իրացման ճանապարհով մարված վարկերի, ինչպես նաև գրավատան կողմից ներված կամ զիջված վարկերի) հանրագումարն է:
4-րդ սյունակում լրացվում է գրավատան կողմից ի պահ ընդունված արժեքների մնացորդը` օրվա վերջի դրությամբ (Պ.օր.մն.) (այդ թվում` նաև իրացման ենթակա ի պահ ընդունված արժեքները), որը հաշվարկվում է հետևյալ բանաձևով`
 
Պ.օր.մն. = Պ.նախ.օր.մն. + Պ.ստ.օր - Պ.վեր.օր.,
 
որտեղ`
Պ.նախ.օր.մն.-ը գրավատան կողմից ի պահ ընդունված արժեքների մնացորդն է` նախորդ օրվա վերջի դրությամբ:
Պ.ստ.օր.-ը գրավատան կողմից տվյալ օրվա ընթացքում ի պահ ընդունված առարկաների արժեքն է:
Պ.վեր.օր.-ը գրավատան կողմից տվյալ օրվա ընթացքում վերադարձված և վաճառված ի պահ ընդունված արժեքների հանրագումարն է:
5-րդ սյունակում լրացվում է գրավատան կողմից գրավ ընդունված գույքի և ի պահ ընդունված գույքի ապահովագրական գումարի չափը` տվյալ օրվա վերջի դրությամբ (բացառությամբ` բեռնափոխադրումների ապահովագրության գումարի):
6-րդ սյունակում լրացվում է գրավատան դրամական միջոցների ընդհանուր գումարը` տվյալ օրվա վերջի դրությամբ, որը գրավատան կանխիկ դրամական միջոցների և բանկային հաշիվների հանրագումարն է:
7-րդ սյունակում լրացվում է գրավատան կողմից ներգրավված դրամական միջոցների ընդհանուր գումարը` տվյալ օրվա վերջի դրությամբ:
Եթե գրավատունը միջոցներ է ներգրավել արտարժույթով, ապա հաշվետվությունում ներգրավված միջոցներն արտացոլվում են Հայաստանի Հանրապետության դրամով` հաշվարկված տվյալ օրվա դրությամբ Կենտրոնական բանկի հայտարարած համապատասխան արտարժույթի փոխարժեքով:
Եթե գրավատան կողմից վարկառուի պարտավորությունները չկատարելու դեպքում գրավադրված (պահատվության հանձնված) իրացման ենթակա գույքի վաճառքի ամսաթիվը համընկնում է ոչ աշխատանքային օրվա հետ, գրավատունը 2-րդ, 3-րդ, 4-րդ, 5-րդ և 6-րդ սյունակներում փոփոխությունն իրականացնում է գրավադրված (պահատվության հանձնված) գույքը սահմանված կարգով իրացնելու դեպքում գույքի իրացումից (վաճառքից) գոյացած և գրավատան օգտին գանձման ենթակա գումարները գրավատան դրամարկղ մուտքագրելու ամսաթվին:
8. Ձև թիվ 2 հաշվետվությունը բաղկացած է երկու էջից (ֆայլով` երկու շիթից), որոնք լրացվում են հետևյալ կերպ` համաձայն սույն կարգի Հավելված 2-ի.
Հաշվետվության առաջին էջի աղյուսակը կազմվում է հաշվետու և նախորդ եռամսյակի վերջին օրվա դրությամբ` գրավատանն առկա տվյալների համաձայն:
Առաջին էջի աղյուսակի 3-րդ և 4-րդ սյունակների.
1-ին տողում լրացվում է 2, 3, 4, 5, 6 տողերի հանրագումարը:
2-րդ տողում լրացվում են հաշվետու ժամանակաշրջանի վերջին օրվա դրությամբ գրավատան կողմից տրամադրված գործող վարկերի մնացորդները (գործող են համարվում այն վարկերը, որոնք մարված չեն, և որոնց ապահովվածություն հանդիսացող գրավը իրացված չէ):
2.1 տողում լրացվում են բոլոր երկարաձգված վարկերը, որոնք գործել են հաշվետու ժամանակաշրջանի վերջին օրվա դրությամբ (երկարաձգված են համարվում այն վարկերը, որոնց գծով իրականացվող մարումների ժամկետները երկարաձգվել են): Ընդ որում` երկարաձգված վարկը ժամկետանց դառնալու դեպքում, վարկի գումարը արտացոլվում է միայն 2.2 տողում:
2.2 տողում լրացվում է գրավատան ժամկետանց վարկերի ընդհանուր գումարը (ժամկետանց են համարվում այն վարկերը, որոնք պայմանագրով սահմանված ժամկետում չեն մարվել կամ երկարաձգվել):
3-րդ տողում լրացվում են գրավատան կողմից տրամադրված վարկերի դիմաց հաշվետու ժամանակաշրջանի վերջին օրվա դրությամբ հաշվեգրված և դեռևս չստացված տոկոսները:
3.1 տողում լրացվում են գրավատան կողմից հաշվետու ժամանակաշրջանի ընթացքում տրամադրված վարկերի դիմաց հաշվեգրված և չստացված տոկոսները:
4-րդ տողում լրացվում է հաշվետու ժամանակաշրջանի վերջին օրվա դրությամբ գրավատան դրամարկղի մնացորդը:
5-րդ տողում լրացվում են հաշվետու ժամանակաշրջանի վերջին օրվա դրությամբ գրավատան բանկային հաշիվներում առկա դրամական միջոցների մնացորդները:
6-րդ տողում լրացվում է գրավատան բոլոր այն ակտիվների գումարը, որոնք չեն ընդգրկվել 2, 2.1, 2.2, 3, 3.1, 4, 5 տողերում:
7-րդ տողում լրացվում է գրավատան և քաղաքացիների միջև կնքված հաշվետու ժամանակաշրջանի վերջին օրվա դրությամբ գործող վարկային պայմանագրերի թիվը (այդ թվում` նաև ժամկետանց պայմանագրերը):
7.1 տողում լրացվում է գրավատան և քաղաքացիների միջև կնքված երկարաձգված վարկային պայմանագրերի թիվը հաշվետու ժամանակաշրջանի վերջին օրվա դրությամբ: Ընդ որում` այն վարկային պայմանագրերը, որոնք երկարաձգվելուց հետո դառնում են ժամկետանց, արտացոլվում են միայն 7.2 տողում:
7.2 տողում լրացվում է գրավատան և քաղաքացիների միջև կնքված ժամկետանց վարկային պայմանագրերի թիվը հաշվետու ժամանակաշրջանի վերջին օրվա դրությամբ:
8-րդ տողում լրացվում է 9, 10, 11 տողերի հանրագումարը:
9-րդ տողում լրացվում են 9.1, 9.2 և 9.3 տողերի հանրագումարը:
9.1 տողում լրացվում է բանկերից և վարկային կազմակերպություններից ներգրավված միջոցների մնացորդները` հաշվետու ժամանակաշրջանի վերջին օրվա դրությամբ:
9.2 տողում լրացվում է գրավատան մասնակիցներից ներգրավված միջոցների մնացորդները` հաշվետու ժամանակաշրջանի վերջին օրվա դրությամբ:
9.3 տողում լրացվում է այլ կազմակերպություններից ներգրավված միջոցների մնացորդները` հաշվետու ժամանակաշրջանի վերջին օրվա դրությամբ:
Եթե գրավատունը միջոցներ է ներգրավել արտարժույթով, ապա հաշվետվությունում ներգրավված միջոցներն արտացոլվում են Հայաստանի Հանրապետության դրամով` հաշվարկված հաշվետու ժամանակաշրջանի վերջին օրվա դրությամբ Կենտրոնական բանկի հայտարարած համապատասխան արտարժույթի փոխարժեքով:
10-րդ տողում լրացվում են գրավատան կողմից ներգրավված միջոցների դիմաց հաշվետու ժամանակաշրջանի վերջին օրվա դրությամբ հաշվեգրված և դեռևս չվճարված տոկոսները:
10.1 տողում լրացվում են գրավատան կողմից հաշվետու ժամանակաշրջանի ընթացքում ներգրավված միջոցների դիմաց հաշվեգրված և դեռևս չվճարված տոկոսները:
11-րդ տողում լրացվում են գրավատան այն պարտավորությունները, որոնք չեն ընդգրկվել 9-րդ և 10-րդ տողերում:
12-րդ տողում լրացվում է 12.1, 12.2, 12.3, 12.4 տողերի հանրագումարը:
12.1 տողում լրացվում է գրավատան կանոնադրական կապիտալի մեծությունը` հաշվետու ժամանակաշրջանի վերջին օրվա դրությամբ:
12.2 տողում լրացվում է գրավատան շահույթը (վնասը)` հաշվետու ժամանակաշրջանի վերջին օրվա դրությամբ: Լրացվում է աճողական կարգով` ֆինանսական տարվա սկզբից:
12.2.1 տողում լրացվում է գրավատան` հաշվետու ժամանակաշրջանի ընթացքում ստացված շահույթը:
12.3 տողում լրացվում է գրավատան գլխավոր պահուստ մեծությունը` հաշվետու ժամանակաշրջանի վերջին օրվա դրությամբ:
12.4 տողում լրացվում են սեփական կապիտալի այլ (որոնք չեն ընդգրկվել 12.1, 12.2, 12.3 տողերի մեջ) տարրերը` հաշվետու ժամանակաշրջանի վերջին օրվա դրությամբ:
13-րդ տողում լրացվում է գրավատան կողմից տրամադրված վարկերի դիմաց ընդունված գրավի առարկաների գնահատված ընդհանուր արժեքը (բացառությամբ իրացման ենթակա գրավի արժեքի)` հաշվետու ժամանակաշրջանի վերջին օրվա դրությամբ, որը ներառում է` ոսկերչական իրերի (13.1 տող), փոխադրամիջոցների (13.2 տող), կենցաղային տեխնիկայի (13.3 տող) և այլ շարժական գույքի (13.4 տող) արժեքների հանրագումարը:
14-րդ տողում լրացվում է գրավատան կողմից ի պահ ընդունված գույքի ընդհանուր արժեքը` հաշվետու ժամանակաշրջանի վերջին օրվա դրությամբ (բացառությամբ իրացման ենթակա ի պահ ընդունված գույքի ընդհանուր արժեքի), որը ներառում է` ոսկերչական իրերի (14.1 տող), փոխադրամիջոցների (14.2 տող), կենցաղային տեխնիկայի (14.3 տող) և այլ շարժական գույքի (14.4 տող) արժեքների հանրագումարը:
15-րդ տողում լրացվում է գրավատան իրացման ենթակա գրավի առարկաների գնահատված ընդհանուր արժեքը` հաշվետու ժամանակաշրջանի վերջին օրվա դրությամբ, որը ներառում է` ոսկերչական իրերի (15.1 տող), փոխադրամիջոցների (15.2 տող), կենցաղային տեխնիկայի (15.3 տող) և այլ շարժական գույքի (15.4 տողի 4-րդ սյունակ) արժեքների հանրագումարը:
16-րդ տողում լրացվում է գրավատան իրացման ենթակա ի պահ ընդունված գույքի ընդհանուր արժեքը` հաշվետու ժամանակաշրջանի վերջին օրվա դրությամբ, որը ներառում է` ոսկերչական իրերի (16.1 տող), փոխադրամիջոցների (16.2 տող), կենցաղային տեխնիկայի (16.3 տող) և այլ շարժական գույքի (16.4 տող) արժեքների հանրագումարը:
Սույն կարգի իմաստով իրացման ենթակա գրավ է համարվում գրավի այն առարկան, որի բռնագանձման մասին պարտապանը ծանուցվել է:
Հաշվետվության երկրորդ էջի աղյուսակը կազմվում է հաշվետու և նախորդ ժամանակաշրջանների դրությամբ գրավատանն առկա տվյալների համաձայն:
Երկրորդ էջի աղյուսակի 3-րդ և 4-րդ սյունակների.
1-ին տողում լրացվում է գրավատան կողմից մեկ վարկային պայմանագրով տրամադրված գործող վարկի առավելագույն գումարը հաշվետու ժամանակաշրջանի վերջին օրվա դրությամբ:
2-րդ տողում լրացվում է գրավատան կողմից մեկ վարկային պայմանագրով տրամադրված գործող վարկի նվազագույն գումարը հաշվետու ժամանակաշրջանի վերջին օրվա դրությամբ:
3-րդ տողում լրացվում է գրավատան կողմից տրամադրված գործող վարկերի առավելագույն տարեկան տոկոսադրույքը հաշվետու ժամանակաշրջանի վերջին օրվա դրությամբ:
4-րդ տողում լրացվում է գրավատան կողմից տրամադրված գործող վարկերի նվազագույն տարեկան տոկոսադրույքը հաշվետու ժամանակաշրջանի վերջին օրվա դրությամբ:
5-րդ տողում լրացվում է գրավատան կողմից տրամադրված գործող վարկերի առավելագույն պայմանագրային ժամկետը հաշվետու ժամանակաշրջանի վերջին օրվա դրությամբ` արտահայտված օրերով (եթե հաշվետու ժամանակաշրջանում տեղի է ունեցել վարկային պայմանագրերի երկարաձգում, որոնց երկարաձգման ժամկետներն ավելի երկար են, քան տվյալ պահին գործող առավելագույն ժամկետով պայմանագիրը, ապա լրացվում է երկարաձգված վարկի ժամկետը):
6-րդ տողում լրացվում է գրավատան կողմից տրամադրված գործող վարկերի նվազագույն պայմանագրային ժամկետը հաշվետու ժամանակաշրջանի վերջին օրվա դրությամբ` արտահայտված օրերով:
7-րդ տողում լրացվում է գրավատան կողմից գործող ներգրավված դրամական միջոցների, այդ թվում` վարկային գծի օգտագործված մասի առավելագույն տարեկան տոկոսադրույքը հաշվետու ժամանակաշրջանի վերջին օրվա դրությամբ:
8-րդ տողում լրացվում է գրավատան կողմից գործող ներգրավված դրամական միջոցների, այդ թվում` վարկային գծի օգտագործված մասի նվազագույն տարեկան տոկոսադրույքը հաշվետու ժամանակաշրջանի վերջին օրվա դրությամբ:
9-րդ տողում լրացվում է գրավատան կողմից գործող ներգրավված միջոցների, այդ թվում` վարկային գծի օգտագործված մասի առավելագույն ժամկետը հաշվետու ժամանակաշրջանի վերջին օրվա դրությամբ` արտահայտված օրերով: Եթե գրավատունը միջոցները ներգրավվել է անժամկետ, ապա հաշվետվությունում լրացվում է «անժամկետ» բառը:
10-րդ տողում լրացվում է գրավատան կողմից գործող ներգրավված միջոցների, այդ թվում` վարկային գծի օգտագործված մասի նվազագույն ժամկետը հաշվետու ժամանակաշրջանի վերջին օրվա դրությամբ` արտահայտված օրերով: Եթե գրավատունը միջոցները ներգրավվել է անժամկետ, ապա հաշվետվությունում լրացվում է «անժամկետ» բառը:
11-րդ տողում լրացվում է գրավատան կողմից հաշվետու ժամանակաշրջանի ընթացքում գրավի առարկաների իրացումից ստացված հասույթը, որը ներառում է` ոսկերչական իրերի (11.1 տող), փոխադրամիջոցների (11.2 տող), կենցաղային տեխնիկայի (11.3 տող) և այլ շարժական գույքի (11.4 տող) իրացումից ստացված հասույթների հանրագումարը:
12-րդ տողում լրացվում է գրավի առարկաների իրացումից ստացված հասույթի և վարկերի (ներառյալ` տոկոսագումարները և տույժերը) մարմանն ուղղված գումարների դրական կամ բացասական տարբերությունը:
13-րդ տողում լրացվում են գրավատան կողմից հաշվետու ժամանակաշրջանում վարկերի դիմաց փաստացի ստացված տոկոսները, որոնք մուտքագրվել են դրամարկղ կամ բանկային հաշվին:
14-րդ տողում լրացվում են գրավատան կողմից ներգրավված միջոցների, այդ թվում` վարկային գծի օգտագործված մասի դիմաց հաշվետու ժամանակաշրջանում փաստացի վճարված տոկոսները, որոնք ելքագրվել են դրամարկղից կամ բանկային հաշվից:
 
ՀԱՎԵԼՎԱԾ 1
«Գրավատնային գործունեություն
իրականացնող անձանց կողմից ներկայացվող
հաշվետվությունները, դրանց ձևերը և
լրացման կարգը»
 
Ձև թիվ 1
(ամսական)
 
ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ ՎԱՐԿԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԾԱՎԱԼԻ, ՏԵՂԱԲԱՇԽՎԱԾ ՎԱՐԿԵՐԻ, ԳՐԱՎԻ ԱՌԱՐԿԱՆԵՐԻ ԵՎ Ի ՊԱՀ ԸՆԴՈՒՆՎԱԾ ԳՈՒՅՔԻ ԳՆԱՀԱՏՎԱԾ ԱՐԺԵՔԻ, ՆԵՐԳՐԱՎՎԱԾ ՄԻՋՈՑՆԵՐԻ` ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐ ՕՐՎԱ ՎԵՐՋԻ ԴՐՈՒԹՅԱՄԲ ՄՆԱՑՈՐԴԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
 
Գրավատան անվանումը ________________________
Ամսաթիվը ________________թ.
 
հազար դրամ
.____________________________________________________________________.
|Հաշվետու|Գրավի    |Տրամա-   |Ի պահ    |Ապահովա-|Դրամական |Ներգրավված|
|ամսվա   |առարկա-  |դրված    |ընդունված|գրական  |միջոցների|միջոցների |
|հերթական|ների     |վարկերի  |առարկա-  |գումարի |ընդհանուր|ընդհանուր |
|օրը     |գնահատված|ընդհանուր|ների     |չափը    |ծավալը   |ծավալը    |
|        |արժեքը   |գումարը  |արժեքը   |        |         |          |
|________|_________|_________|_________|________|_________|__________|
|   1    |2        |   3     |    4    |    5   |     6   |      7   |
|________|_________|_________|_________|________|_________|__________|
|1.      |         |         |         |        |         |          |
|________|_________|_________|_________|________|_________|__________|
|2.      |         |         |         |        |         |          |
|________|_________|_________|_________|________|_________|__________|
|3.      |         |         |         |        |         |          |
|________|_________|_________|_________|________|_________|__________|
|4.      |         |         |         |        |         |          |
|________|_________|_________|_________|________|_________|__________|
|5.      |         |         |         |        |         |          |
|________|_________|_________|_________|________|_________|__________|
|...     |         |         |         |        |         |          |
|________|_________|_________|_________|________|_________|__________|
|31.     |         |         |         |        |         |          |
.____________________________________________________________________.
 
Կ.Տ. Հանձնման ամսաթիվ ______________թ. Գրավատան տնօրեն _____________
Գլխավոր հաշվապահ _____________________
 
ՀԱՎԵԼՎԱԾ 2
«Գրավատնային գործունեություն
իրականացնող անձանց կողմից ներկայացվող
հաշվետվությունները, դրանց ձևերը և
լրացման կարգը»
 
Ձև թիվ 2
(եռամսյակային)
 
ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ
 
ՏԵՂԱԲԱՇԽՎԱԾ ՎԱՐԿԵՐԻ ԵՎ ԱՅԼ ԱԿՏԻՎՆԵՐԻ, ՍԵՓԱԿԱՆ ՆԵՐԳՐԱՎՎԱԾ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԵՎ ԱՅԼ ՏԱՐՐԵՐԻ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԳՐԱՎԻ ԱՌԱՐԿԱՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
 
Գրավատան անվանումը ________________________
Ամսաթիվը ________________թ.
 
(հազար դրամ)
._____________________________________________________________________.
|հ/հ   |Ցուցանիշների անվանումը                       |Նախորդ|Հաշվետու |
|      |                                             |ժամա- |ժամանակա-|
|      |                                             |նակա- |շրջանի   |
|      |                                             |շրջա- |վերջին   |
|      |                                             |նում  |օրվա     |
|      |                                             |      |դրությամբ|
|______|_____________________________________________|______|_________|
| 1    |                    2                        |  3   |    4    |
|______|_____________________________________________|______|_________|
|1     |Ընդհանուր ակտիվներ                           |      |         |
|______|_____________________________________________|______|_________|
|2     |Տրամադրված վարկերի ընդհանուր ծավալ,          |      |         |
|      |այդ թվում`                                   |      |         |
|______|_____________________________________________|______|_________|
|2.1   |Երկարաձգված վարկերի ընդհանուր ծավալ          |      |         |
|______|_____________________________________________|______|_________|
|2.2   |Ժամկետանց վարկերի ընդհանուր ծավալ            |      |         |
|______|_____________________________________________|______|_________|
|3     |Տրամադրված վարկերի դիմաց հաշվեգրված տոկոսներ,|      |         |
|      |այդ թվում`                                   |      |         |
|______|_____________________________________________|______|_________|
|3.1   |Հաշվետու ժամանակաշրջանում տրամադրված վարկերի |      |         |
|      |դիմաց հաշվեգրված տոկոսներ                    |      |         |
|______|_____________________________________________|______|_________|
|4     |Դրամարկղի մնացորդ                            |      |         |
|______|_____________________________________________|______|_________|
|5     |Բանկային հաշիվներում դրամական միջոցների      |      |         |
|      |գումար                                       |      |         |
|______|_____________________________________________|______|_________|
|6     |Այլ ակտիվներ                                 |      |         |
|______|_____________________________________________|______|_________|
|7     |Վարկային պայմանագրերի ընդհանուր թիվը, այդ    |      |         |
|      |թվում`                                       |      |         |
|______|_____________________________________________|______|_________|
|7.1   |Երկարաձգված վարկային պայմանագրերի թիվը       |      |         |
|______|_____________________________________________|______|_________|
|7.2   |Ժամկետանց վարկային պայմանագրերի թիվը         |      |         |
|______|_____________________________________________|______|_________|
|8     |Ընդհանուր պարտավորություններ                 |      |         |
|______|_____________________________________________|______|_________|
|9     |Ներգրավված դրամական միջոցների ընդհանուր      |      |         |
|      |գումար, այդ թվում`                           |      |         |
|______|_____________________________________________|______|_________|
|9.1   |Բանկերից/վարկային կազմակերպություններից      |      |         |
|      |ներգրավված միջոցներ                          |      |         |
|______|_____________________________________________|______|_________|
|9.2   |Մասնակիցներից ներգրավված միջոցներ            |      |         |
|______|_____________________________________________|______|_________|
|9.3   |Այլ կազմակերպություններից ներգրավված         |      |         |
|      |միջոցներ                                     |      |         |
|______|_____________________________________________|______|_________|
|10    |Ներգրավված միջոցների դիմաց հաշվեգրված        |      |         |
|      |տոկոսներ, այդ թվում`                         |      |         |
|______|_____________________________________________|______|_________|
|10.1  |Հաշվետու ժամանակաշրջանում ներգրավված         |      |         |
|      |միջոցների դիմաց հաշվեգրված տոկոսներ          |      |         |
|______|_____________________________________________|______|_________|
|11    |Այլ պարտավորություններ                       |      |         |
|______|_____________________________________________|______|_________|
|12    |Սեփական կապիտալ, այդ թվում`                  |      |         |
|______|_____________________________________________|______|_________|
|12.1  |Կանոնադրական կապիտալ                         |      |         |
|______|_____________________________________________|______|_________|
|12.2  |Շահույթ/վնաս, այդ թվում`                     |      |         |
|______|_____________________________________________|______|_________|
|12.2.1|Հաշվետու ժամանակաշրջանում ստացված շահույթ    |      |         |
|______|_____________________________________________|______|_________|
|12.3  |Գլխավոր պահուստ                              |      |         |
|______|_____________________________________________|______|_________|
|12.4  |Սեփական կապիտալի այլ տարրեր                  |      |         |
|______|_____________________________________________|______|_________|
|13    |Գրավ ընդունված առարկաների ընդհանուր արժեք,   |      |         |
|      |այդ թվում`                                   |      |         |
|______|_____________________________________________|______|_________|
|13.1  |ոսկերչական իրեր                              |      |         |
|______|_____________________________________________|______|_________|
|13.2  |փոխադրամիջոցներ                              |      |         |
|______|_____________________________________________|______|_________|
|13.3  |կենցաղային տեխնիկա                           |      |         |
|______|_____________________________________________|______|_________|
|13.4  |այլ շարժական գույք                           |      |         |
|______|_____________________________________________|______|_________|
|14    |Ի պահ ընդունված առարկաների ընդհանուր արժեք,  |      |         |
|      |այդ թվում`                                   |      |         |
|______|_____________________________________________|______|_________|
|14.1  |ոսկերչական իրեր                              |      |         |
|______|_____________________________________________|______|_________|
|14.2  |փոխադրամիջոցներ                              |      |         |
|______|_____________________________________________|______|_________|
|14.3  |կենցաղային տեխնիկա                           |      |         |
|______|_____________________________________________|______|_________|
|14.4  |այլ շարժական գույք                           |      |         |
|______|_____________________________________________|______|_________|
|15    |Իրացման ենթակա գրավի առարկաների ընդհանուր    |      |         |
|      |արժեք, այդ թվում`                            |      |         |
|______|_____________________________________________|______|_________|
|15.1  |ոսկերչական իրեր                              |      |         |
|______|_____________________________________________|______|_________|
|15.2  |փոխադրամիջոցներ                              |      |         |
|______|_____________________________________________|______|_________|
|15.3  |կենցաղային տեխնիկա                           |      |         |
|______|_____________________________________________|______|_________|
|15.4  |այլ շարժական գույք                           |      |         |
|______|_____________________________________________|______|_________|
|16    |Իրացման ենթակա ի պահ ընդունված գույքի        |      |         |
|      |ընդհանուր արժեք, այդ թվում`                  |      |         |
|______|_____________________________________________|______|_________|
|16.1  |ոսկերչական իրեր                              |      |         |
|______|_____________________________________________|______|_________|
|16.2  |փոխադրամիջոցներ                              |      |         |
|______|_____________________________________________|______|_________|
|16.3  |կենցաղային տեխնիկա                           |      |         |
|______|_____________________________________________|______|_________|
|16.4  |այլ շարժական գույք                           |      |         |
._____________________________________________________________________.
 
Կ.Տ. Հանձնման ամսաթիվ ______________թ. Գրավատան տնօրեն _____________
Գլխավոր հաշվապահ _____________________
 
Ձև թիվ 2
(շարունակություն)
 
(հազար դրամ)
._____________________________________________________________________.
|հ/հ   |Ցուցանիշների անվանումը                       |Նախորդ|Հաշվետու |
|      |                                             |ժամա- |ժամանակա-|
|      |                                             |նակա- |շրջանի   |
|      |                                             |շրջա- |վերջին   |
|      |                                             |նում  |օրվա     |
|      |                                             |      |դրությամբ|
|______|_____________________________________________|______|_________|
| 1    |                    2                        |  3   |    4    |
|______|_____________________________________________|______|_________|
|1     |Մեկ վարկային պայմանագրով տրամադրված վարկի    |      |         |
|      |առավելագույն ծավալ                           |      |         |
|______|_____________________________________________|______|_________|
|2     |Մեկ վարկային պայմանագրով տրամադրված վարկի    |      |         |
|      |նվազագույն ծավալ                             |      |         |
|______|_____________________________________________|______|_________|
|3     |Տրամադրված վարկերի առավելագույն տարեկան      |      |         |
|      |տոկոսադրույք                                 |      |         |
|______|_____________________________________________|______|_________|
|4     |Տրամադրված վարկերի նվազագույն տարեկան        |      |         |
|      |տոկոսադրույք                                 |      |         |
|______|_____________________________________________|______|_________|
|5     |Տրամադրված վարկերի առավելագույն ժամկետ       |      |         |
|______|_____________________________________________|______|_________|
|6     |Տրամադրված վարկերի նվազագույն ժամկետ         |      |         |
|______|_____________________________________________|______|_________|
|7     |Ներգրավված դրամական միջոցների առավելագույն   |      |         |
|      |տարեկան տոկոսադրույք                         |      |         |
|______|_____________________________________________|______|_________|
|8     |Ներգրավված դրամական միջոցների նվազագույն     |      |         |
|      |տարեկան տոկոսադրույք                         |      |         |
|______|_____________________________________________|______|_________|
|9     |Ներգրավված դրամական միջոցների առավելագույն   |      |         |
|      |ժամկետ                                       |      |         |
|______|_____________________________________________|______|_________|
|10    |Ներգրավված դրամական միջոցների նվազագույն     |      |         |
|      |ժամկետ                                       |      |         |
|______|_____________________________________________|______|_________|
|11    |Գրավի առարկաների իրացումից ստացված հասույթ,  |      |         |
|      |այդ թվում`                                   |      |         |
|______|_____________________________________________|______|_________|
|11.1  |ոսկերչական իրեր                              |      |         |
|______|_____________________________________________|______|_________|
|11.2  |փոխադրամիջոցներ                              |      |         |
|______|_____________________________________________|______|_________|
|11.3  |կենցաղային տեխնիկա                           |      |         |
|______|_____________________________________________|______|_________|
|11.4  |այլ շարժական գույք                           |      |         |
|______|_____________________________________________|______|_________|
|12    |Գրավի առարկաների իրացումից ստացված հասույթի  |      |         |
|      |և  վարկերի (ներառյալ տոկոսագումարները և      |      |         |
|      |տույժերը) մարմանն ուղղված գումարների դրական  |      |         |
|      |և  բացասական տարբերությունը                  |      |         |
|______|_____________________________________________|______|_________|
|13    |Տրամադրված վարկերի դիմաց փաստացի ստացված     |      |         |
|      |տոկոսները                                    |      |         |
|______|_____________________________________________|______|_________|
|14    |Ներգրավված դրամական միջոցների դիմաց փաստացի  |      |         |
|      |վճարված տոկոսները                            |      |         |
._____________________________________________________________________.
«: