«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
 
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Լ. ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆ
12 հունվարի 1996 թ.
 
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
 
12 հունվարի 1996 թվականի թիվ 6
 
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՆԵՐՔԱՂԱՔԱՅԻՆ ՈՒՂԵՎՈՐԱՏԱՐ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ՍԱԿԱԳՆԵՐԻ ՓՈՓՈԽՄԱՆ ՄԱՍԻՆ
 
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
 
i
1. Հայաստանի Հանրապետությունում ներքաղաքային վերգետնյա էլեկտրատրանսպորտով (տրամվայ, տրոլեյբուս) և մետրոյով մեկ ուղևորի փոխադրման սակագինը սահմանել 30 դրամ:
i
/1-ին կետն ուժը կորցրել է 04.04.97 թիվ 65 որոշորմ/
2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 1995 թվականի մարտի 31-ի «Բնակչությանն իրացվող հացի մանրածախ գնի և հիմնական ծառայությունների սակագների փոփոխման մասին» թիվ 165 որոշման 2-րդ կետը:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1996 թվականի հունվարի 15-ից: