118.0793.301115
ԳՐԱՆՑՎԱԾ Է 
 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 
 ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
                                       «30»        11            2015 Թ.
                                         ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 11815464
 
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ ՀՐԱՄԱՆ
 
24 նոյեմբերի 2015 թվականի N 793-Ն
 
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ 1999 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 8-Ի N 335 ՀՐԱՄԱՆՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
 
Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 72-րդ հոդվածի 1-ին մասով, ինչպես նաև ՀՀ կառավարության 2008 թվականի մայիսի 15-ի N 503-Ն որոշմամբ հաստատված ՀՀ ֆինանսների նախարարության կանոնադրության 14-րդ կետի 1-ին ենթակետով`
 
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
 
i
1. ՈՒժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության 1999 թվականի սեպտեմբերի 8-ի «Կազմակերպությունների ֆինանսատնտեսական գործունեության հաշվապահական հաշվառման նոր հաշվային պլանին անցման վերաբերյալ մեթոդական ցուցումները հաստատելու մասին» N 335 հրամանը:
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: