102.0043.080216
ԳՐԱՆՑՎԱԾ Է 
 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 
 ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
                                       «08»        02            2016 Թ.
                                         ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 10216044
 
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ ՀՐԱՄԱՆ
 
5 փետրվարի 2016 թվականի N 43-Ն
 
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2015 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 13-Ի ԹԻՎ 156-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
 
Ղեկավարվելով «Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածի 6-րդ մասով, «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասով.
 
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
 
i
1. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի 2015 թվականի ապրիլի 13-ի «Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության «Անբասիր ծառայության համար» մեդալի ձևը և շնորհման կարգը սահմանելու մասին» թիվ 156-Ն հրամանի (այսուհետ` Հրաման) հավելված 1-ը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
 
«Հավելված N 1
Հայաստանի Հանրապետության
արդարադատության նախարարի
2015 թվականի ապրիլի 13-ի
N 156-Ն հրամանի
 
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԴԱՏԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ «ԱՆԲԱՍԻՐ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ» ՄԵԴԱԼԻ ՁԵՎԸ
 
1. «Անբասիր ծառայության համար» մեդալը (այսուհետ` Մեդալ) շրջանաձև է, 35 մմ տրամագծով և պատրաստված է պղնձացինկից (թամբակից):
2. Մեդալի երեսի կողմին, կենտրոնում փորվածքներով պատկերված է ծառայության ոսկեգույն խորհրդանշանը:
3. Խորհրդանշանի նժարները պատված են սպիտակ էմալով, գիրքը` կապտավուն էմալով:
4. Զինանշանի վերևի մասում, մեդալի շրջագծով, դրոշմված է Հայաստանի Հանրապետության դրոշը` 25 մմ երկարությամբ և 6 մմ լայնությամբ: Եռագույնի կենտրոնում պատկերված է Հայաստանի Հանրապետության զինանշանը` 6x6 մմ տրամագծով: Ներքևի մասում կորաձև մակագրություն է` «Անբասիր ծառայության համար»:
5. Մեդալը եզրապատված է ուռուցիկ եզրաշերտով:
6. Մեդալի դարձերեսին դրոշմված է «Հարկադիր կատարման ծառայություն» բառերը և մեդալի հերթական համարը:
7. Մեդալը կանթի և օղի օգնությամբ (երկուսն էլ ոսկեգույն են) ամրանում է սև և ոսկեգույն մետաքսե մուարե ժապավենով երեսպատված և 2 հատ սև շերտավորված եզրերով հնգանկյուն շերտաձողին:
8. Մեդալը հետին մասում ունի հագուստին ամրացնելու հարմարանք:
9. Մեդալի պատկերը` համաձայն N 1 նկարի:
10. Մեդալի հետ տրվում է միասնական նմուշի վկայական:
 
Նկար N 1
_____________________
ԻՐՏԵԿ - վկայականի նկարը չի բերվում
 
2. Հրամանի հավելված 2-ը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
 
i
«Հավելված N 2
Հայաստանի Հանրապետության
արդարադատության նախարարի
2015 թվականի ապրիլի 13-ի
N 156-Ն հրամանի
 
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԴԱՏԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ «ԱՆԲԱՍԻՐ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ» ՄԵԴԱԼԻ ՎԿԱՅԱԿԱՆԻ ՁԵՎԸ
 
.________________________________________________________________.
|               |        Հայաստանի Հանրապետության զինանշան       |
|               |          ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ              |
|               |      ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ            |
|               |                                                |
|               |          ԴԱՏԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՀԱՐԿԱԴԻՐ               |
|               |             ԿԱՏԱՐՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ                 |
|               |                 ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ                   |
|               |                                                |
|               |                  ՎԿԱՅԱԿԱՆ                      |
|               |                                                |
|               |        ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ                |
|               |ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԴԱՏԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ    |
|               |ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ         |
|               |«ԱՆԲԱՍԻՐ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ»                     |
|               |               ՄԵԴԱԼԻ                           |
.________________________________________________________________.
.________________________________________________________________.
|               |            ՎԿԱՅԱԿԱՆ                            |
|               |   _______________________                      |
|               |           ազգանուն                             |
|               |   _______________________                      |
|               |           անուն                                |
|               |   _______________________                      |
|               |           հայրանուն                            |
|               |   _______________________                      |
|               |   _______________________                      |
|               |   «» ____ 20 թ. N հրամանով                    |
|               |                                                |
|               |        պարգևատրվում  է                         |
|               |                                                |
|մեդալ N _______|        ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ                |
|               |ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԴԱՏԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ    |
|               |ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ         |
|               |«ԱՆԲԱՍԻՐ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ»                     |
|               |               ՄԵԴԱԼՈՎ                          |
|               |           _________ կ.տ __________             |
|               |                                                |
.________________________________________________________________.»: