040.0202.030317
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
2 մարտի 2017 թվականի N 202-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 25-Ի N 372-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Սելեկցիոն նվաճումների պահպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի 5-րդ մասին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի մարտի 25-ի «Սելեկցիոն նվաճման արտոնագրի խնդրարկման հայտի կրկնական նախնական փորձաքննության անցկացման կարգը հաստատելու մասին» N 372-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`
1) որոշման վերնագրից, որոշման 1-ին կետից, որոշման 1-ին կետով սահմանված կարգի վերնագրից և ամբողջ տեքստից հանել «նախնական» բառը.
2) որոշմամբ սահմանված կարգի`
ա. 4-րդ կետից հանել «կամ արտոնագրային հավատարմատարը» բառերը,
բ. 12-րդ կետն ուժը կորցրած ճանաչել,
գ. 13-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«13. Լիազորված մարմինը, հայտի կրկնական փորձաքննություն նշանակելու և դրա արդյունքների վերաբերյալ լիազորված մարմնի կողմից ընդունված որոշումների մասին, որոշումների ընդունումից հետո մեկ աշխատանքային օրվա ընթացքում, հայտում նշված եղանակով` կապի միջոցների օգտագործմամբ (այդ թվում` հայտատուի նշած հեռախոսահամարին հաղորդագրություն ուղարկելով) կամ էլեկտրոնային համակարգի միջոցով (այդ թվում` հայտատուի նշած էլեկտրոնային փոստի միջոցով) կամ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված այլ էլեկտրոնային կապի միջոցներով հայտատուին տեղեկացնում է դրա մասին: Լիազորված մարմինը որոշման ընդունումից հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում այն փոստով ուղարկում է հայտատուին, եթե հայտատուն հայտում նշում կատարելու միջոցով ցանկություն չի հայտնել նույն ժամկետում որոշումն ստանալ լիազորված մարմնում` առձեռն: Լիազորված մարմինը որոշումները հրապարակում է «Սելեկցիոն նվաճումների պահպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածով սահմանված ժամկետներում:»,
դ. 14-րդ կետից հանել «6-ամսյա ժամկետում» բառերը:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2017 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 3-ԻՆ