Սեղմել Esc փակելու համար:
ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ԳՈՒՅ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ԳՈՒՅՔ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ...

 

 

040.0604.070617

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

1 հունիսի 2017 թվականի N 604-Ն

 

ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ԳՈՒՅՔ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 27-Ի N 1407-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ և 13-րդ հոդվածներով, «Պետական գույքի կառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 30-րդ հոդվածով և Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 685-րդ հոդվածով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին ամրացված` Երևան քաղաքի Հ. Ներսիսյան 3/1 հասցեում գտնվող 146.4 հազ. դրամ սկզբնական արժեքով և 632.2 քառ. մետր ընդհանուր մակերեսով տարածքը և 0.2433 հեկտար մակերեսով հողատարածքը (անշարժ գույքի օգտագործման իրավունքի գրանցման

2016 թվականի մարտի 17-ի N 17032016-01-0020 վկայական) հետ վերցնել «Երևանի զարդարվեստի պետական արհեստագործական ուսումնարան» պետական ոչ առևտրային կազմակերպությունից և անժամկետ, անհատույց օգտագործման իրավունքով տրամադրել «Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան» հիմնադրամին «Հերացի» ավագ դպրոցի ուսումնական գործունեությունը բնականոն կազմակերպելու նպատակով:

2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի նոյեմբերի 27-ի «Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպությունը «Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան» հիմնադրամի վերակազմավորելու և գույք տրամադրելու մասին» N 1407-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը`

1) որոշման N 2 հավելվածի 11-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

 

i

.______________________________________________________________________

|11.|ք. Երևան,     |դպրոց                  |1956 | 2012  |2136.1      |

|   |Հ. Ներսիսյան 3|                       |     |       |            |

|   |              |                       |     |       |            |

|   |              |_______________________|_____|_______|____________|

|   |              |պարիսպ                 |1956 | 2012  |37.8 (նաև   |

|   |              |                       |     |       |83.2 խ.մ)   |

.______________________________________________________________________

.___._________________________________________________________________.

|11.||781957,2  |160423,7 |621533.5 |07.10.2015թ.|0.35269 |բա- |      |

|   ||          |         |         |N07102015-  |        |վա- |      |

|   ||          |         |         |01-0141     |        |րար |      |

|   ||__________|_________|_________|(ՀՀ սեփակա- |        |____|______|

|   ||113.4     |26.5     |86.9     |նություն)   |        |    |      |

|   ||          |         |         |            |        |    |      |

.___._________________________________________________________________.

«.

 

i

2) որոշման N 3 հավելվածի 10-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ և լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 10.1-ին կետով.

 

 

.______________________________________________________________________

|10.|ք. Երևան,     |դպրոց                  |1956 |2012   |2136.1      |

|   |Հ. Ներսիսյան 3|                       |     |       |            |

|   |              |_______________________|_____|_______|____________|

|   |              |պարիսպ                 |1956 |2012   |37.8 (նաև   |

|   |              |                       |     |       |83.2 խ.մ)   |

|___|______________|_______________________|_____|_______|____________|

|10.|քաղ. Երևան,   |ճաշարան                |1956 |1956   |632.2       |

|1. |Հ. Ներսիսյան  |                       |     |       |            |

|   |3/1           |                       |     |       |            |

.______________________________________________________________________

.___. ________________________________________________________________.

|10.| |781957,2 |160423,7 |621533.5 |07.10.2015թ.|0.35269 |բա- |      |

|   | |         |         |         |N07102015-  |        |վա- |      |

|   | |_________|_________|_________|01-0141     |        |րար |______|

|   | |113.4    |26.5     |86.9     |(ՀՀ սեփակա- |        |    |      |

|   | |         |         |         |նություն)   |        |    |      |

|___| |_________|_________|_________|____________|________|____|______|

|10.| |23292.0  |22516    |776.0    |17032016-01-|0.243   |ան- |      |

|1. | |         |         |         |0020        |        |մխի-|      |

|   | |         |         |         |            |        |թար |      |

.___. ________________________________________________________________.

«:

 

3. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին`

1) սույն որոշման 1-ին կետում նշված աշխատանքների ավարտից հետո երկամսյա ժամկետում լուծել «Երևանի զարդարվեստի պետական արհեստագործական ուսումնարան» պետական ոչ առևտրային կազմակերպության հետ 2016 թվականի մարտի 12-ին կնքված անշարժ գույքի անհատույց օգտագործման N 27/0016 պայմանագիրը` սահմանելով, որ համաձայնագրի նոտարական վավերացման և համաձայնագրից ծագող գույքային իրավունքների պետական գրանցման ծախսերը ենթակա են իրականացման` «Երևանի զարդարվեստի պետական արհեստագործական ուսումնարան» պետական ոչ առևտրային կազմակերպության միջոցների հաշվին.

2) սույն կետի 1-ին ենթակետում նշված աշխատանքների ավարտից հետո քառամսյա ժամկետում «Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան» հիմնադրամի հետ կնքել սույն որոշման 2-րդ կետի 2-րդ ենթակետում նշված տարածքների անհատույց օգտագործման մասին պայմանագիր` սահմանելով, որ պայմանագրից ծագող գույքային իրավունքների պետական գրանցման ծախսերը ենթակա են իրականացման` «Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան» հիմնադրամի միջոցների հաշվին:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2017 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 7-ԻՆ

 

 

pin
ՀՀ կառավարություն
01.06.2017
N 604-Ն
Որոշում