Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԱՌԵՎՏՐԻ ԵՎ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՆԱԽ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԱՌԵՎՏՐԻ ԵՎ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2005 ԹՎ ...

 

 

103.0898.220917

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                                      «22»        09            2017 Թ.

                                        ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 10317375

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԵՎ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ ՀՐԱՄԱՆ

 

14 սեպտեմբերի 2017 թվականի N 898-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌԵՎՏՐԻ ԵՎ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 29-Ի N 182-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասով`

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

i

1. Հայաստանի Հանրապետության առևտրի և տնտեսական զարգացման նախարարի 2005 թվականի օգոստոսի 29-ի «Հայաստանի Հանրապետության տարածքում առևտրի, հանրային սննդի և կենցաղային ծառայությունների ոլորտում անվանաքարտ կրելու կարգը հաստատելու մասին» N 182-Ն հրամանի 1-ին կետով հաստատված հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն հավելվածի:

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հավելված

ՀՀ տնտեսական զարգացման

և ներդրումների նախարարի

14 սեպտեմբերի 2017 թվականի

N 898-Ն հրամանի

 

«Հավելված

ՀՀ առևտրի և տնտեսական

զարգացման նախարարի

2005 թվականի օգոստոսի 29-ի

N 182-Ն հրամանի

 

ԿԱՐԳ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԱՌԵՎՏՐԻ, ՀԱՆՐԱՅԻՆ ՍՆՆԴԻ ԵՎ ԿԵՆՑԱՂԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՈԼՈՐՏՈՒՄ ԱՆՎԱՆԱՔԱՐՏ ԿՐԵԼՈՒ

 

1. Սույն կարգով կարգավորվում է Հայաստանի Հանրապետության տարածքում առևտրի, հանրային սննդի և կենցաղային ծառայությունների ոլորտում անվանաքարտ կրելու կարգը:

2. Անվանաքարտ կրում են Հայաստանի Հանրապետության տարածքում առևտրի, հանրային սննդի և կենցաղային ծառայությունների ոլորտի աշխատողները` աշխատավայրում գտնվելու ժամանակահատվածում:

3. «Առևտրի և ծառայությունների մասին» ՀՀ օրենքի իմաստով վաճառող կամ կատարող հանդիսացող անձանց ստորագրությամբ հաստատված անվանաքարտն աշխատողին տրվում է աշխատանքի ընդունման հրամանի հետ կամ աշխատանքային պարտականությունների անցման պահին:

4. Անվանաքարտի վրա հայերեն տպագիր տառերով լրացվում է`

1) կազմակերպության ֆիրմային անվանումը,

2) աշխատողի անունը, ազգանունը,

3) աշխատողի զբաղեցրած պաշտոնը:

5. Անվանաքարտը հաստատվում է գործատուի ստորագրությամբ:

6. Անվանաքարտը պետք է պարունակի աշխատողի գունավոր լուսանկարը:

7. Անվանաքարտը աշխատողը կրում է իր արտահագուստի կամ հագուստի վրա, կամ այն դրվում է արտահագուստի վրա թափանցիկ նյութից կարված գրպանիկի մեջ:

Կենցաղային ծառայության այն օբյեկտներում, որտեղ օգտագործվող նյութերի ու միջոցների առանձնահատկություններից և աշխատանքային պայմաններից ելնելով անհնար է արտահագուստի կամ հագուստի վրա անվանաքարտ կրել, անվանաքարտը փակցվում է տվյալ օբյեկտում սպառողին տեսանելի տեղում:

8. Հայաստանի Հանրապետության տարածքում առևտրի, հանրային սննդի և կենցաղային ծառայությունների ոլորտի անհատ ձեռնարկատեր հանդիսացող վաճառողը պարտավոր է կրել անվանաքարտ` իր լուսանկարով: Անհատ ձեռնարկատեր հանդիսացող վաճառողի անվանաքարտի վրա, պաշտոնի փոխարեն, կատարվում է «Անհատ ձեռնարկատեր» նշումը և գրվում է անհատ ձեռնարկատիրոջ պետական հաշվառման համարը:

9. Անհատ ձեռնարկատիրոջ մոտ աշխատողի անվանաքարտի վրա լրացվում է`

1) անհատ ձեռնարկատիրոջ անունը, ազգանունը,

2) պետական հաշվառման համարը

3) աշխատողի անունը, ազգանունը,

4) աշխատողի զբաղեցրած պաշտոնը:

10. Անհատ ձեռնարկատիրոջ մոտ աշխատողի անվանաքարտը պետք է պարունակի աշխատողի գունավոր լուսանկարը:»:

 

 

pin
Էկոնոմիկայի / Տնտեսական զարգ. եւ նե
14.09.2017
N 898-Ն
Հրաման