040.0330.220600
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ» 
 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 
 ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
 
«22» հունիսի 2000 թ.
 
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
 
22 հունիսի 2000 թվականի N 330
 
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1997 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 30-Ի N 159 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
 
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի մայիսի 30-ի «Շինարարության պատվերի տեղադրման և տեխնիկական վերահսկման մրցույթների կազմակերպման ու անցկացման կարգը հաստատելու մասին» N 159 որոշման մեջ (Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի հոկտեմբերի 22-ի N 660 որոշման խմբագրությամբ) կատարել հետևյալ փոփոխությունը`
որոշման N 1 հավելվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
 
i
«Հավելված N 1
ՀՀ կառավարության 1997 թ.
մայիսի 30-ի N 159 որոշման
 
Միջգերատեսչական մրցութային հանձնաժողովի
մշտական գերատեսչական կազմը
 
ՀՀ տարածքային կառավարման և քաղաքաշինության գործունեությունը
համակարգող նախարար (հանձնաժողովի նախագահ)
 
ՀՀ տարածքային կառավարման և քաղաքաշինության գործունեությունը
համակարգող նախարարի տեղակալ
 
ՀՀ կառավարության աշխատակազմի քաղաքաշինության և բնական ռեսուրսների
վարչության ներկայացուցիչ
 
ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի տեղակալ
 
ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ
 
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի տեղակալ
 
Երևանի քաղաքապետի տեղակալ
 
Պետական պատվեր տեղադրող պատվիրատուի լիազոր ներկայացուցիչ
 
ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության վարչության պետ
 
ՀՀ տարածքային կառավարման և քաղաքաշինության գործունեությունը
համակարգող նախարարության վարչության պետ (հանձնաժողովի քարտուղար)»:
 
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2000 թվականի հունիսի 22-ից: