Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԳԼԽԱՎՈՐ ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅԱՆԸ ԵՎ «ՀՀ ԱՇԽԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԳԼԽԱՎՈՐ ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅԱՆԸ ԵՎ «ՀՀ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԵՎ ՍՈՑԻ ...

 

 

040.1546.221104

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«22» նոյեմբերի 2004 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

11 նոյեմբերի 2004 թվականի N 1546-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԼԽԱՎՈՐ ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅԱՆԸ ԵՎ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ» ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿԻՆ ՏԱՐԱԾՔՆԵՐ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածի 1-ին կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկի տնօրինության` Երևան քաղաքի Հանրապետության 85 հասցեում գտնվող շենքն ու շինությունը (գլխամասային մասնաշենք և ենթակայան) ամրացնել Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազությանը:

2. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին` մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության հետ համատեղ` սահմանված կարգով ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված շենքի ու շինության հանձնման-ընդունման և գույքային իրավունքների պետական գրանցման աշխատանքների կատարումը:

3. Սահմանել, որ Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազությունը պարտավոր է գույքային իրավունքների պետական գրանցումն իրականացնել իր միջոցների հաշվին:

i

4. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության տնօրինության` Երևան քաղաքի Արմենակյան 129 հասցեում գտնվող շենքի 5-րդ հարկն ամբողջությամբ և 604 քառ. մետր մակերեսով 4-րդ հարկն ամբողջությամբ ամրացնել «Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին` առաջինը` Հայաստանի Հանրապետության աշխատանքի պետական տեսչությանը և նրա Երևանի տարածքային մարմնին, իսկ երկրորդը` Հայաստանի Հանրապետության բժշկասոցիալական փորձաքննության գործակալությանը հատկացնելու համար:

(4-րդ կետը փոփ. 23.04.14 թիվ 439-Ա, 26.11.15 թիվ 1392-Ա որոշումներ)

5. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին` մեկամսյա ժամկետում «Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկի հետ համատեղ` սահմանված կարգով ապահովել սույն որոշման 4-րդ կետում նշված տարածքների հանձնման-ընդունման և գույքային իրավունքների պետական գրանցման աշխատանքների կատարումը:

6. Սահմանել, որ «Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկը պարտավոր է գույքային իրավունքների պետական գրանցումն իրականացնել իր միջոցների հաշվին:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2004 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 16-ԻՆ

 

 

pin
ՀՀ կառավարություն
11.11.2004
N 1546-Ա
Որոշում