Սեղմել Esc փակելու համար:
«ՏԱԹԵՎ» ԶԲՈՍԱՇՐՋԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՔԱՂԱՔԱՇ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ՏԱԹԵՎ» ԶԲՈՍԱՇՐՋԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՔԱՂԱՔԱՇԻՆԱԿԱՆ ԽՆԴԻՐՆ ...

 

 

041.1255.231211

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

23 դեկտեմբերի 2011 թվականի N 1255-Ա

 

«ՏԱԹԵՎ» ԶԲՈՍԱՇՐՋԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՔԱՂԱՔԱՇԻՆԱԿԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳՄԱՆ ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 2-րդ ենթակետի`

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հունիսի 26-ի «Տաթև» զբոսաշրջային կենտրոն հայտարարելու մասին» N 848-Ն որոշման 2-րդ կետով հաստատված` «Տաթև» զբոսաշրջային կենտրոնի զարգացման ծրագրի շրջանակներում միջազգային չափանիշներին համապատասխանող գրավիչ ճարտարապետական և լանդշաֆտային միջավայրի կազմակերպման խնդիրները համակարգելու նպատակով ստեղծել միջգերատեսչական հանձնաժողով և հաստատել դրա անհատական կազմը` համաձայն հավելվածի:

2. Միջգերատեսչական հանձնաժողովի նախագահին` ելնելով քննարկվող խնդիրների առանձնահատկություններից` հանձնաժողովի նիստերին հրավիրել համապատասխան համայնքի ղեկավարների, հասարակական կազմակերպությունների և ոլորտի մասնավոր հատվածի ներկայացուցիչների (համաձայնությամբ):

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2011 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 23-ԻՆ

 

Հավելված

i

ՀՀ վարչապետի

2011 թվականի դեկտեմբերի 23-ի

N 1255-Ա որոշման

 

ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄ ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ

 

    Ն. Սարգսյան        - ՀՀ քաղաքաշինության նախարար

                         (հանձնաժողովի նախագահ)

 

    Ռ. Ալավերդյան      - ՀՀ քաղաքաշինության նախարարի գլխավոր խորհրդական

                         (հանձնաժողովի նախագահի տեղակալ)

 

    Ա. Բախշյան         - ՀՀ տարածքային կառավարման նախարարի տեղակալ

 

    Ա. Սամուելյան      - ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ

 

    Լ. Շահվերդյան      - ՀՀ էներգետիկայի և  բնական պաշարների նախարարի

                         տեղակալ

 

    Ս. Պապյան          - ՀՀ բնապահպանության նախարարի տեղակալ

 

    Ս. Ավետիսյան       - ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ

 

    Ա. Մուսայան        - ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի

                         պետական կոմիտեի նախագահի տեղակալ

 

    Մ. Մաթևոսյան       - «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրեն (համաձայնությամբ)

 

    Վ. Գրիգորյան       - ՀՀ Սյունիքի մարզպետի տեղակալ

 

    Ա. Խաչատրյան       - Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի

                         գործադիր տնօրեն (համաձայնությամբ)

 

    Ա. Մելքոնյան       - «Տաթևի  վերածնունդ» հիմնադրամի գործադիր տնօրեն

                         (համաձայնությամբ)

 

    Ա. Ապիկյան         - «Տաթևի  վերածնունդ» ծրագրի ղեկավար

                         (համաձայնությամբ)

 

    Գ. Նալբանդյան      - Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի ճարտարապետական բաժնի

                         աշխատող (համաձայնությամբ)

 

    Գ. Գալստյան        - «Հայաստանի շինարարների միություն» հասարակական

                         կազմակերպության նախագահ (համաձայնությամբ)

 

    Ն. Մարտիրոսյան     - ՀՀ քաղաքաշինության նախարարության աշխատակազմի

                         ճարտարապետության վարչության պետ

 

    Ս. Մաթևոսյան       - ՀՀ քաղաքաշինության նախարարության աշխատակազմի

                         քաղաքաշինության քաղաքականության և տարածական

                         պլանավորման վարչության պետ

 

    Ա. Մարտիրոսյան     - ՀՀ քաղաքաշինության նախարարության աշխատակազմի

                         ճարտարապետության վարչության ճարտարապետության

                         քաղաքականության բաժնի առաջատար մասնագետ

                         (հանձնաժողովի քարտուղար)»:

 

(կազմը փոփ. 28.06.12 թիվ 575-Ա, 28.11.13 թիվ 1117-Ա, 01.10.14 թիվ 958-Ա, 12.04.16 թիվ 276-Ա որոշումներ)

 

 

pin
ՀՀ Վարչապետ
23.12.2011
N 1255-Ա
Որոշում