040.1162.231018
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
18 հոկտեմբերի 2018 թվականի N 1162-Ա
ԳՈՒՅՔ ՀԵՏ ՎԵՐՑՆԵԼՈՒ ԵՎ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ և 7-րդ մասերը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Առաջարկել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահին` «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին ամրացված 4 միավոր տրանսպորտային միջոցները (այսուհետ` գույք) հետ վերցնել և ամրացնել Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեին (համաձայն հավելվածի)` հետագայում օտարելու նպատակով:
2. Առաջարկել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարին` Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահի հետ համատեղ` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում սահմանված կարգով ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված տրանսպորտային միջոցների հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը:
3. Սահմանել, որ սույն որոշման 1-ին կետում նշված տրանսպորտային միջոցների հաշվառման հետ կապված ծախսերը ենթակա են իրականացման «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկի միջոցների հաշվին:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐԻ ԿՈՂՄԻՑ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 23-ԻՆ
Հավելված
i
ՀՀ կառավարության
2018 թվականի հոկտեմբերի 18-ի
N 1162-Ա որոշման
ՑԱՆԿ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԵՎ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԿՈՄԻՏԵԻՆ ԱՄՐԱՑՎՈՂ 4 ՄԻԱՎՈՐ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ
._____________________________________________________________________.
|Հ/Հ|Տրանսպորտային|Պետհամա- |Նույնացման համարը |Թո- |Սկզբնա-|Հաշվե- |
| |միջոցի |րանիշը | |ղարկ-|կան |կշռային |
| |անվանումը | | |ման |(վերա- |արժեքը |
| | | | |տարե-|գնահատ-|(դրամ) |
| | | | |թիվը |ված) | |
| | | | | |արժեքը | |
| | | | | |(դրամ) | |
|___|_____________|_________|__________________|_____|_______|________|
|1. |ԳԱԶ 3110-121 |031 HH 01|XTH31100031194128 |2003 | 725910| 483940|
|___|_____________|_________|__________________|_____|_______|________|
|2. |ԳԱԶ-3102-121 |032 HH 01|XTH31020041200195 |2003 | 967880| 645253|
|___|_____________|_________|__________________|_____|_______|________|
|3. |ԳԱԶ-3102-121 |052 HH 01|XTH310200441200233|2003 | 871092| 580728|
|___|_____________|_________|__________________|_____|_______|________|
|4. |ԲՄՎ-750 ILA |073 HH 01|WBAGK01040DB5604 |1999 |3152000| 2101333|
._____________________________________________________________________.
(որոշումը փոփ. 10.01.2019 թիվ 4-Ա որոշում)