040.0677.250701
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ» 
 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 
 ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
 
«25» հուլիսի 2001 թ.
 
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
 
25 հուլիսի 2001 թվականի N 677
 
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2001 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 9-Ի N 167 ԵՎ 2000 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 12-Ի N 473 ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
 
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի մարտի 9-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի աշխատանքային ծրագրի կատարումն ապահովող միջոցառումների ցանկը հաստատելու մասին» N 167 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`
որոշմամբ հաստատված ցանկում`
i
ա) 222-րդ կետում «2001 թ. մայիս» բառերը փոխարինել «2001 թ. հուլիս» բառերով.
i
բ) 228-րդ կետում «2001 թ. մայիս» բառերը փոխարինել «2001 թ. դեկտեմբեր» բառերով.
i
գ) 231-րդ կետում «2001 թ. մայիս» բառերը փոխարինել «2001 թ. սեպտեմբեր» բառերով.
դ) 278-րդ կետի «Միջոցառումը» սյունակը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
i
«Հանրային հատվածի (ներառյալ կրթական և առողջապահական հաստատությունները, ՀՀ սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամը) հաշվապահական հաշվառման բարեփոխումների ուղղությամբ միջոցների ձեռնարկում և անհրաժեշտության դեպքում համապատասխան առաջարկություններ ՀՀ կառավարություն ներկայացնելը».
նույն կետում «2001 թ. հունիս» բառերը փոխարինել «2001 թ.» բառերով.
i
ե) 299-րդ կետում «2001 թ. հուլիս» բառերը փոխարինել «2001 թ. սեպտեմբեր» բառերով.
i
զ) 300-րդ կետում «2001 թ. հուլիս» բառերը փոխարինել «2001 թ. սեպտեմբեր» բառերով.
է) 332-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
i
._________________________________________________________________________.
|   Միջոցառումը   |      Նպատակը          |  Կատարողը    |Ժամկետը  |Ֆինան-|
|                 |     (արդյունքը)       |              |         |սական |
|                 |                       |              |         |ապահո-|
|                 |                       |              |         |վումը |
|_________________|_______________________|______________|_________|______|
|332. Հայաստանի   |համակարգի իրավական,    |ՀՀ ֆինանսների |2001 թ.  |      |
|Հանրապետության   |կարգավորիչ, շուկայական |և  էկոնոմիկայի|դեկտեմ-  |      |
|բնակավայրերի     |կառուցվածքին վերաբերող |նախարարություն|բերի 3-րդ|      |
|ջերմամատակարարման|և  ֆինանսական հարցերի  |Ջերմամատակա-  |տասնօրյակ|      |
|ռազմավարությունը |լուծում, բնակչության   |րարման        |         |      |
|ՀՀ կառավարություն|անապահով խավերի        |ռազմավարության|         |      |
|ներկայացնելը     |ջեռուցման ապահովման    |մշակման ծրագրի|         |      |
|                 |նպատակով ՀՀ պետական    |կառավարման    |         |      |
|                 |բյուջեից օգնության     |խորհուրդ  ՀՀ  |         |      |
|                 |տրամադրման մեխանիզմների|էներգետիկայի  |         |      |
|                 |սահմանում, պետական     |նախարարություն|         |      |
|                 |կառավարման և  տեղական  |              |         |      |
|                 |ինքնակառավարման        |              |         |      |
|                 |մարմինների             |              |         |      |
|                 |պատասխանատվության      |              |         |      |
|                 |սահմանազատում,         |              |         |      |
|                 |ջեռուցման              |              |         |      |
|                 |ծառայությունների       |              |         |      |
|                 |պահանջարկի ու          |              |         |      |
|                 |մատչելիության գնահատման|              |         |      |
|                 |արդյունքների նկարագրում|              |         |      |
|                 |ու վերլուծություն,     |              |         |      |
|                 |առնվազն Երևան  և       |              |         |      |
|                 |Գյումրի քաղաքներում    |              |         |      |
|                 |ջեռուցման կարիքները    |              |         |      |
|                 |բավարարելու համար      |              |         |      |
|                 |տնտեսապես հնարավոր     |              |         |      |
|                 |ջերմամատակարարման      |              |         |      |
|                 |տարբերակների նախանշում,|              |         |      |
|                 |կենտրոնացված           |              |         |      |
|                 |ջերմամատակարարման      |              |         |      |
|                 |վերականգնում           |              |         |      |
._________________________________________________________________________.
 
i
ը) 374-րդ կետում «2001 թ. դեկտեմբերի 1-ին տասնօրյակ» բառերը փոխարինել «2002 թ.» բառերով.
թ) հանել 301-րդ կետը:
i
2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի օգոստոսի 12-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության գործունեության ծրագրի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 473 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը`
որոշմամբ հաստատված ցանկի 200-րդ կետում «2001 թ. հոկտեմբեր» բառերը փոխարինել «2002 թ.» բառերով:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2001 թվականի հուլիսի 25-ից: