Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1997 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1997 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 10-Ի N 23 Ո ...

 

 

040.0818.060901

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«6» սեպտեմբերի 2001 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

6 սեպտեմբերի 2001 թվականի N 818

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1997 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 10-Ի N 23 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի փետրվարի 10-ի «ԱՊՀ անդամ պետությունների ռազմատնտեսական համագործակցության միջպետական հանձնաժողովի Հայաստանի Հանրապետության պատվիրակության կազմը հաստատելու մասին» N 23 որոշման մեջ (Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի մայիսի 20-ի N 303 որոշման խմբագրությամբ) կատարել հետևյալ փոփոխությունները`

ա) որոշման հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ (կցվում է).

i

բ) ուժը կորցրած ճանաչել որոշման 2-րդ կետը:

i

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2001 թվականի սեպտեմբերի 6-ից:

 

Հավելված

ՀՀ կառավարության 1997 թվականի

փետրվարի 10-ի N 23 որոշման

 

ԿԱԶՄ

ԱՊՀ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՌԱԶՄԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԻՋՊԵՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ (ԱՊՀ ՌՀՄՀ) ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ

 

    Գ. Մանասարյան              - ՀՀ կառավարությանն առընթեր ռազմատնտեսական

                                 ծրագրերի վարչության պետ

                                 (պատվիրակության ղեկավար)

    Յու. Խաչատուրով            - ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ

                                 (պատվիրակության ղեկավարի տեղակալ)

    Գ. Հակոբյան                - ՀՀ ազգային անվտանգության նախարարի տեղակալ

    Ռ. Դովլաթյան               - ՀՀ արդյունաբերության և  առևտրի  

                                 նախարարության պետական գնումների և հատուկ

                                 ծրագրերի վարչության պետ

    Գ. Չիլինգարյան             - ՀՀ արտաքին գործերի նախարարության

                                 սովորական սպառազինությունների և

                                 միջազգային անվտանգության վարչության

                                 սովորական սպառազինությունների վերահսկման

                                 բաժնի վարիչ

    Կ. Մելիքյան                - ՀՀ կառավարությանն առընթեր ռազմատնտեսական

                                 ծրագրերի վարչության պետի տեղակալ

                                 (պատվիրակության քարտուղար)

 

 

pin
ՀՀ կառավարություն
06.09.2001
N 818
Որոշում