Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 5-Ի N 670-Ն Ե ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

15 դեկտեմբերի 2022 թվականի N 1918-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 5-Ի N 670-Ն ԵՎ 2015 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 29-Ի N 1566-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի մայիսի 5-ի «Կենսաթոշակ վճարելու կարգը հաստատելու մասին» N 670-Ն որոշման`

1) N 3 հավելվածի 3-րդ կետը լրացնել հետևյալ պարբերությամբ.

i

«2023 թվականի հունվարի 1-ից պատվիրատուն կատարողին սույն պայմանագրով նախատեսված ծառայությունների համար վճարում է կենսաթոշակառուներին տրամադրված կենսաթոշակի գումարի 1.63 տոկոսի չափով միջնորդավճար:».

2) N 4 հավելվածի 14-րդ կետում «2022 թվականի դեկտեմբերի 30-ը» բառերը փոխարինել «2023 թվականի հունվարի 31-ը» բառերով և կետը լրացնել հետևյալ պարբերությամբ.

«2023 թվականի փետրվարի 1-ից պատվիրատուն կատարողին սույն պայմանագրով նախատեսված ծառայությունները մատուցում է անվճար:»:

2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի դեկտեմբերի 29-ի «Մինչև երկու տարեկան երեխայի խնամքի նպաստ նշանակելու և վճարելու կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի հունվարի 30-ի N 145-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» N 1566-Ն որոշման`

i

1) N 3 հավելվածի 12-րդ կետը լրացնել հետևյալ պարբերությամբ.

«2023 թվականի հունվարի 1-ից պատվիրատուն կատարողին սույն պայմանագրով նախատեսված ծառայությունների համար վճարում է ծնողին տրամադրված նպաստի գումարի 1.63 տոկոսի չափով միջնորդավճար:».

i

2) N 4 հավելվածի 11-րդ կետում «2022 թվականի դեկտեմբերի 30-ը» բառերը փոխարինել «2023 թվականի հունվարի 31-ը» բառերով և կետը լրացնել հետևյալ պարբերությամբ.

«2023 թվականի փետրվարի 1-ից պատվիրատուն կատարողին սույն պայմանագրով նախատեսված ծառայությունները մատուցում է անվճար:»:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության

    վարչապետ                     Ն. Փաշինյան

 

2022 թ. դեկտեմբերի 15

Երևան

 

Պաշտոնական հրապարակման օրը` 15 դեկտեմբերի 2022 թվական:

 

 

pin
ՀՀ կառավարություն
15.12.2022
N 1918-Ն
Որոշում