Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 19-Ի N 1940-Լ ...

 
ԻՐՏԵԿ Սույն ակտի ուժի մեջ մտնելու ամսաթիվը անհնար է որոշել, քանի որ ակտն ընդունող մարմնի կողմից չի կատարվել «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի 7-րդ մասի` ընդունող մարմնի պաշտոնական կայքէջում իրավական ակտի հրապարակման օրը նշելու պահանջը: 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

16 մայիսի 2023 թվականի N 522-Լ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 19-Ի N 1940-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով, ինչպես նաև «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 21-րդ հոդվածի 1-ին, 2-րդ և 4-րդ մասերով`

1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2019 թվականի դեկտեմբերի 19-ի «Հայաստանի Հանրապետության սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կանոնադրությունը հաստատելու մասին» N 1940-Լ որոշմամբ (այսուհետ` որոշում) հաստատված` Հայաստանի Հանրապետության սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կառուցվածքում`

1) նմուշառման և լաբորատոր փորձաքննությունների կազմակերպման բաժինը միացնել Երևան-»Զվարթնոց» օդանավակայան սահմանային հսկիչ կետին.

2) Այրում-Բագրատաշեն սահմանային հսկիչ կետն անվանափոխել Այրում-Բագրատաշեն սահմանային պետական վերահսկողության բաժնի.

3) Բավրա-Գյումրի սահմանային հսկիչ կետն անվանափոխել Բավրա-Գյումրի սահմանային պետական վերահսկողության բաժնի.

4) Գոգավան-Պրիվոլնոյե սահմանային հսկիչ կետն անվանափոխել Գոգավան-Պրիվոլնոյե սահմանային պետական վերահսկողության բաժնի.

5) Ագարակի սահմանային հսկիչ կետն անվանափոխել Ագարակի սահմանային պետական վերահսկողության բաժնի.

6) Երևան-»Զվարթնոց» օդանավակայան սահմանային հսկիչ կետն անվանափոխել Երևան-»Զվարթնոց» օդանավակայան սահմանային պետական վերահսկողության բաժնի.

7) սահմանային հսկիչ կետերի համակարգման բաժինն անվանափոխել սահմանային պետական վերահսկողության համակարգման բաժնի:

i

2. Այդ կապակցությամբ որոշմամբ հաստատված հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները.

1) 26-րդ կետում`

ա. 1-ին ենթակետի «է» պարբերությունն ուժը կորցրած ճանաչել,

բ. 1-ին ենթակետի «ը» պարբերությունում «հսկիչ կետերի» բառերը փոխարինել «պետական վերահսկողության» բառերով,

գ. 2-րդ ենթակետի «ա», «բ», «գ», «դ» և «ե» պարբերություններում «հսկիչ կետ» բառերը փոխարինել «պետական վերահսկողության բաժին» բառերով:

 

Հայաստանի Հանրապետության

 փոխվարչապետ                                     Մ. Գրիգորյան

 

2023 թ. մայիսի

Երևան

 

 

 

pin
ՀՀ Վարչապետ
16.05.2023
N 522-Լ
Որոշում