040.1175.150802
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ» 
 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 
 ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
 
«15» օգոստոսի 2002 թ.
 
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
 
25 հուլիսի 2002 թվականի N 1175-Ն
 
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 25-Ի N 172 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
 
«Հայաստանի Հանրապետության 2002 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի «ա» կետի «ագ» ենթակետին և «դ» կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
i
1. «Հայաստանի Հանրապետության 2002 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածի 11 խմբի 07 ենթախմբի «01. Հակասողանքային միջոցառումներ» ծրագիրն իրականացնող մարմինների թվում ավելացնել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզպետարանը:
2. «Հայաստանի Հանրապետության 2002 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածում կատարել վերաբաշխում` համաձայն հավելվածի:
3. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի փետրվարի 25-ի «Հայաստանի Հանրապետության 2002 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 172 որոշման N 5 հավելվածում կատարել փոփոխություններ` համաձայն հավելվածի:
i
4. Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Նոր Արտամետ գյուղում Գետաշենից փախստականների համար բնակարանների մի մասի անավարտ հաղորդակցուղիների աշխատանքներն ավարտելու համար Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարությանը հատկացնել 4,7 միլիոն դրամ` Հայաստանի Հանրապետության 2002 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Կապիտալ շինարարության ծախսեր» հոդվածով):
(4-րդ կետը փոփ. 24.10.02 թիվ 1676-Ն որոշում)
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
 
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2002 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 6-ԻՆ
 
Հավելված
Հայաստանի Հանրապետության
կառավարության 2002 թվականի
հուլիսի 18-ի N 1175-Ն որոշման
 
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ N 1 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄԸ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 25-Ի N 172 ՈՐՈՇՄԱՆ N 5 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ (ԸՍՏ ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ԾԱԽՍԵՐԻ ԳՈՐԾԱՌԱԿԱՆ ԵՎ ՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ ԴԱՍԱԿԱՐԳՄԱՆ ՀՈԴՎԱԾՆԵՐԻ)
 
(հազար դրամներով)
._________________________________________________________________________.
|Բյուջետային|Բյուջետային ծախսերի գործառական       |Վերաբաշխում «Հայաստանի |
|ծախսերի    |դասակարգման խմբերի և  ենթախմբերի,    |Հանրապետության 2002    |
|գործառական |տնտեսագիտական դասակարգման հոդվածների,|թվականի պետական բյուջեի|
|դասակարգման|ֆինանսավորվող ծրագրերի և  դրանք      |մասին» Հայաստանի       |
|           |իրականացնող մարմինների անվանումները  |Հանրապետության օրենքի  |
|           |                                     |N 1 հավելվածում և      |
|           |                                     |փոփոխություններ        |
|           |                                     |Հայաստանի              |
|           |                                     |Հանրապետության         |
|           |                                     |կառավարության 2002     |
|           |                                     |թվականի փետրվարի 25-ի  |
|           |                                     |N 172 որոշման N 5      |
|___________|                                     |հավելվածում            |
|խումբ|ենթա-|                                     |_______________________|
|     |խումբ|                                     |ինն ամիս |տարի         |
|_____|_____|_____________________________________|_________|_____________|
| 11  | 07  |01. Հակասողանքային միջոցառումներ     |(27000.0)|(60000.0)    |
|     |     |ՀՀ քաղաքաշինության նախարարություն    |         |             |
|     |     |_____________________________________|_________|_____________|
|     |     |Բյուջետային ծախսերի տնտեսագիտական    |(27000.0)|(60000.0)    |
|     |     |դասակարգման «Կապիտալ շինարարության   |         |             |
|     |     |ծախսեր» հոդվածով                     |         |             |
|_____|_____|_____________________________________|_________|_____________|
|     |     |ՀՀ Սյունիքի մարզպետարան              |  9000.0 | 29000.0     |
|     |     |_____________________________________|_________|_____________|
|     |     |Բյուջետային ծախսերի տնտեսագիտական    |  9000.0 | 29000.0     |
|     |     |դասակարգման «Կապիտալ շինարարության   |         |             |
|     |     |ծախսեր» հոդվածով                     |         |             |
|_____|_____|_____________________________________|_________|_____________|
| 04  | 03  |12. Կրթական օբյեկտների շինարարություն| 12000.0 | 25000.0     |
|     |     |(Մարտունու N 3 դպրոց)                |         |             |
|     |     |                                     |         |             |
|     |     |ՀՀ Գեղարքունիքի մարզպետարան          | 12000.0 | 25000.0     |
|     |     |_____________________________________|_________|_____________|
|     |     |Բյուջետային ծախսերի տնտեսագիտական    | 12000.0 | 25000.0     |
|     |     |դասակարգման «Կապիտալ շինարարության   |         |             |
|     |     |ծախսեր» հոդվածով                     |         |             |
|_____|_____|_____________________________________|_________|_____________|
| 14  | 06  |08. ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ|  6000.0 |  6000.0     |
|     |     |                                     |         |             |
|     |     |ՀՀ կառավարություն                    |  6000.0 |  6000.0     |
._________________________________________________________________________.