ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
22 սեպտեմբերի 2023 թվականի N 1610-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2023 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 27-Ի N 647-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի ապրիլի 27-ի «Ազգային անվտանգության մարմինների ծառայողների ատեստավորման կարգը սահմանելու մասին» N 647-Ն որոշման հավելվածում կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները`
1) 16-րդ կետը «հանդիսանում է» բառից հետո լրացնել «ազգային անվտանգության մարմիններում բաժանմունքի պետի և բարձր պաշտոն զբաղեցնող ծառայողների» բառերով.
2) լրացնել նոր` հետևյալ բովանդակությամբ 16.1-ին և 16.2-րդ կետերով`
«16.1. Ազգային անվտանգության մարմիններում բաժանմունքի պետի պաշտոնից ցածր պաշտոն զբաղեցնող ծառայողների ատեստավորումն իրականացնում են Ազգային անվտանգության ծառայության տնօրենի հրամանով ձևավորված հետևյալ հանձնաժողովները`
1) սպայական պաշտոն զբաղեցնող ծառայողների ատեստավորման հանձնաժողովը.
2) ենթասպայական պաշտոն զբաղեցնող ծառայողների, ինչպես նաև կրտսեր ենթասպայական ու շարքային կազմերի պայմանագրային զինծառայողների ատեստավորման հանձնաժողովը:
16.2. Սույն կարգի 16.1-ին կետում նշված հանձնաժողովներից յուրաքանչյուրը ձևավորվում է ազգային անվտանգության մարմիններում բարձրագույն և գլխավոր խմբերի պաշտոններ զբաղեցնող առնվազն 5 ծառայողներից, որոնք հանձնաժողովի աշխատանքներին մասնակցում են ի պաշտոնե: Հանձնաժողովների նախագահները նշանակվում են ազգային անվտանգության մարմիններում բարձրագույն խմբի պաշտոններ զբաղեցնող ծառայողներից:».
3) 24-րդ, 51-րդ և 52-րդ կետերից հանել «զեկուցագրով» բառը.
4) 38-րդ կետում «80» թիվը փոխարինել «40» թվով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
2023 թ. սեպտեմբերի 22
Երևան
Պաշտոնական հրապարակման օրը` 22 սեպտեմբերի 2023 թվական: