| ԻՐՏԵԿ |
Սույն ակտի ուժի մեջ մտնելու ամսաթիվը անհնար է որոշել, քանի որ ակտն ընդունող մարմնի կողմից չի կատարվել «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի 7-րդ մասի` ընդունող մարմնի պաշտոնական կայքէջում իրավական ակտի հրապարակման օրը նշելու պահանջը: |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
8 օգոստոսի 2024 թվականի N 1204-Լ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 25-Ի N 252-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերը, ինչպես նաև «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի փետրվարի 25-ի «Կառավարության աշխատակարգը հաստատելու մասին» N 252-Լ որոշման հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները`
i
1) 8-րդ կետում «նոյեմբերի 15-ից մինչև դեկտեմբերի 1-ը» բառերը փոխարինել «հոկտեմբերի 15-ից մինչև նոյեմբերի 1-ը» բառերով.
2) 10-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
i
«10. Միջոցառումների ծրագրի կատարման համար պատասխանատու մարմինները, մինչև յուրաքանչյուր տարվա հունվարի 31-ը վարչապետի աշխատակազմ են ներկայացնում ծրագրով նախատեսված նախորդ տարվա միջոցառումների իրականացման վերաբերյալ տարեկան հաշվետվություն` N 2 ձևին համապատասխան (ամփոփելով նաև համակատարող մարմիններից ստացված տեղեկատվությունը), միաժամանակ հրապարակելով իրենց կայքում: Համակատարող մարմինները մինչև յուրաքանչյուր տարվա հունվարի 15-ը պատասխանատու մարմիններին են ներկայացնում նախորդ տարվա միջոցառումների` իրենց կողմից կատարվածի (մասնակցության) վերաբերյալ տեղեկատվություն` N 2 ձևին համապատասխան:».
3) 11-րդ կետում «մարտի 15-ը» բառերը փոխարինել «փետրվարի 28-ը» բառերով.
i
4) հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 22.1-22.2-րդ կետերով.
«22.1. Ազգային ժողովում առաջին ընթերցմամբ ընդունված Կառավարության օրենսդրական նախաձեռնությունների, Ազգային ժողովում առաջին ընթերցմամբ ընդունված` Ազգային ժողովի կողմից ներկայացված օրենսդրական նախաձեռնությունների վերաբերյալ բովանդակային առաջարկներ ներկայացվելու դեպքում, վերջնական դիրքորոշում ձևավորելու նպատակով Կառավարության ներկայացուցչի (համապատասխան պետական մարմնի) կամ վարչապետի աշխատակազմի նախաձեռնությամբ` առաջարկը կարող է քննարկվել համապատասխան նախարարական կոմիտեում: Այդ դեպքերում, Կառավարության ներկայացուցիչը վարչապետի աշխատակազմ է ներկայացնում 2016 թվականի դեկտեմբերի 16-ի ԱԺՈ-267-Ն Ազգային ժողովի որոշման հավելվածի 40-րդ կետով նախատեսված փաստաթղթերը և շահագրգիռ պետական մարմինների կարծիքները:
22.2. Կառավարության առաջարկի հետագա ընթացքավորումը (այդ թվում` կարծիքների ստացումը, կոմիտեում քննարկումն ու կոմիտեի կողմից դիրքորոշում տալը) իրականացվում է սույն աշխատակարգով սահմանված ընդհանուր կարգով: Կոմիտեի կողմից դիրքորոշում տալուց հետո գործընթացն ավարտվում է, և այն Կառավարության նիստում չի քննարկվում:».
i
5) 107-րդ կետի 2-րդ ենթակետը «ներկայացնելու» բառից հետո լրացնել «և ընդունելու» բառերով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ Մ. Գրիգորյան
2024 թ. օգոստոսի
Երևան