Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 16-Ի N 970-Լ ...

 
ԻՐՏԵԿ Սույն ակտի ուժի մեջ մտնելու ամսաթիվը անհնար է որոշել, քանի որ ակտն ընդունող մարմնի կողմից չի կատարվել «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի 7-րդ մասի` ընդունող մարմնի պաշտոնական կայքէջում իրավական ակտի հրապարակման օրը նշելու պահանջը:    

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

20 փետրվարի 2025 թվականի N 162-Լ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 16-Ի N 970-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության 2023 թվականի հունիսի 16-ի «Երևան քաղաքը գազամատակարարման լրացուցիչ նոր հզորություններով ապահովելու ծրագրին և գազաբաշխման հանգույցների կառուցման իրականացման ժամանակացույցին հավանություն տալու մասին» N 970-Լ որոշման`

1) 3-րդ կետի 3-րդ ենթակետը շարադրել հետևյալ բովանդակությամբ`

i

«3) սույն կետի 2-րդ ենթակետում նշված միացման վճարները սահմանելիս միացման վճարից ազատել`

ա. ոչ առևտրային կազմակերպություն հանդիսացող այն անձանց, որոնք դիմել են ծրագրով սահմանված ուղղությամբ գազամատակարարման ցանցին միացման համար, գազամատակարարման ցանցի կառուցումն իրականացվել է այդ անձանց կողմից, առկա են ավարտական փաստաթղթերը, և կառուցված գազամատակարարման ցանցն անհատույց հանձնել են ընկերությանը,

բ. առևտրային կազմակերպություն հանդիսացող այն անձանց, որոնք դիմել են ծրագրով սահմանված ուղղությամբ գազամատակարարման ցանցին միացման համար, գազամատակարարման ցանցի կառուցումն իրականացվել է այդ անձանց կողմից, առկա են ավարտական փաստաթղթերը, և կառուցված գազամատակարարման ցանցն օտարել են ընկերությանը 100 000 դրամով:».

2) N 1 հավելվածի`

i

ա. 6-րդ կետի 3-րդ ենթակետում «:» կետադրական նշանը փոխարինել «.» կետադրական նշանով, ինչպես նաև նույն կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ 4-րդ ենթակետով`

«4) ճյուղ 4` Նոր Խարբերդ թաղամաս:»,

i

բ. 10-րդ կետում «20.0» թիվը փոխարինել «20.78» թվով, «5.3» թիվը` «5.35» թվով, «3.8» թիվը` «4.53» թվով,

i

գ. 11-րդ կետի N 1 աղյուսակում «95,5» թիվը փոխարինել «145,5» թվով, «18571,0» թիվը` «19300,9» թվով, «20048,0» թիվը` «20777,9» թվով,

դ. 11-րդ կետի 1-ին ենթակետում «20.0» թիվը փոխարինել «20.78» թվով,

i

ե. 14-րդ կետի N 4 աղյուսակում «29,5» թիվը փոխարինել «79,5» թվով, «3534,0» թիվը` «4263,9» թվով, «3801,0» թիվը` «4530,9» թվով:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության

    վարչապետ                     Ն. Փաշինյան

 

2025 թ. փետրվարի

Երևան

 

 

pin
ՀՀ կառավարություն
20.02.2025
N 162-Լ
Որոշում