040.0660.110603
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«11» հունիսի 2003 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
29 մայիսի 2003 թվականի N 660-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 20-Ի N 405-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի մարտի 20-ի «Հայկական ատոմային էլեկտրակայան» փակ բաժնետիրական ընկերության միջուկային վառելիքի գծով պարտավորությունների մարման մասին» N 405-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները`
i
ա) որոշման նախաբանից հանել «Հայէներգո» փակ բաժնետիրական ընկերության միջոցով» բառերը.
բ) որոշման 1-ին կետի «բ» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
i
«բ) մինչև 2003 թվականի մայիսի 30-ը ապահովել «Սևան-Հրազդանյան կասկադ» փակ բաժնետիրական ընկերության և «RAO NORDIC» ընկերության միջև առուվաճառքի պայմանագրի կնքումը, ըստ որի «Սևան-Հրազդանյան կասկադ» փակ բաժնետիրական ընկերությունը` համաձայն N 1 հավելվածի, 25.0 մլն ԱՄՆ-ի դոլարի և 17.895 մլն եվրոյի (ավելացրած վերջինիս վրա ստորև նշված կարգով հաշվարկվող տոկոսագումարները) հանրագումարին համարժեք դրամ գնով «RAO NORDIC» ընկերությանն է վաճառում սեփականության իրավունքով իրեն պատկանող գույքային համալիրը (որի հաշվեկշռային արժեքը 2003 թվականի ապրիլի 1-ի դրությամբ կազմում է շուրջ 54.4 մլրդ դրամ)` ոչ ընթացիկ նյութական ակտիվներ (հիմնական միջոցներ, անավարտ ոչ ընթացիկ նյութական ակտիվներ, ոչ նյութական ակտիվներ) և ընթացիկ ակտիվներ (պաշարներ, արագամաշ առարկաներ, տրված ընթացիկ կանխավճարներ):
Ընդ որում, «RAO NORDIC» ընկերությունը և «Սևան-Հրազդանյան կասկադ» փակ բաժնետիրական ընկերությունը «Սևան-Հրազդանյան կասկադ» փակ բաժնետիրական ընկերության գույքային համալիրի վաճառքի գնից 25.0 մլն ԱՄՆ-ի դոլարը կհամարեն վճարված` հետևյալ գործարքների իրականացմամբ`
նկատի ունենալով այն հանգամանքը, որ «RAO NORDIC» ընկերությունը, համապատասխան վերակառուցումների արդյունքում (Ռուսաստանի Դաշնության «Մեքենաշինական գործարան» և «ՏՎԷԼ» ընկերությունների նկատմամբ «Հայկական ատոմային էլեկտրակայան» փակ բաժնետիրական ընկերության` սույն որոշման նախաբանում նշված շուրջ 40.0 մլն ԱՄՆ-ի դոլարի պարտավորությունները սահմանված կարգով վերաձևակերպվել են «RAO NORDIC» ընկերության նկատմամբ, և դրա մասին ստացվել են անհրաժեշտ ծանուցումները) հանդիսանում է միջուկային վառելիքի պարտքերի մասով «Հայկական ատոմային էլեկտրակայան» փակ բաժնետիրական ընկերության նոր պարտատերը, նշված 2 ընկերության միջև կնքվում է համաձայնագիր, որով սահմանվում են ժամկետները և պայմանները: Միաժամանակ «RAO NORDIC» ընկերության, «Հայկական ատոմային էլեկտրակայան» և «Սևան-Հրազդանյան կասկադ» փակ բաժնետիրական ընկերությունների միջև կնքվում է երաշխավորության պայմանագիր, որով «Սևան-Հրազդանյան կասկադ» փակ բաժնետիրական ընկերությունը «Հայկական ատոմային էլեկտրակայան» փակ բաժնետիրական ընկերության հետ համապարտ երաշխավորում է նշված համաձայնագրով նախատեսված կարգով և ժամկետներում 25.0 մլն ԱՄՆ-ի դոլարի վճարումը «RAO NORDIC» ընկերությանը:
«Սևան-Հրազդանյան կասկադ» փակ բաժնետիրական ընկերության գույքային համալիրի վաճառքի գնի երկրորդ բաղկացուցչի` 17.895 մլն եվրոյի (ավելացրած նրա վրա ստորև նշված կարգով հաշվարկվող տոկոսագումարները) վճարումը «RAO NORDIC» ընկերության կողմից կկատարվի գերմանական KFW բանկի կողմից Հայաստանի Հանրապետությունում իրականացվող «Էներգետիկային անհապաղ օգնություն, Քանաքեռ ՀԷԿ-ի վերականգնում» վարկային ծրագրի շրջանակներում` 2002 թվականի հունիսի 21-ին Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության և «Սևան-Հրազդանյան կասկադ» փակ բաժնետիրական ընկերության միջև կնքված ենթավարկային պայմանագրով նախատեսված վճարումների ժամանակացույցին համապատասխան (համընթաց)».
գ) հանել որոշման 2-րդ կետը և 3-րդ կետի «բ» ենթակետը.
i
դ) որոշման 3-րդ կետի «գ» ենթակետը «RAO NORDIC» բառերից հետո լրացնել «կամ վերջինիս» բառերով.
i
ե) որոշումը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 7-րդ, 8-րդ, 9-րդ և 10-րդ կետերով.
«7. Մինչև սույն որոշման 1-ին կետի «բ» ենթակետում նշված գույքային համալիրի վաճառքի վերաբերյալ պայմանագրի կնքումը «Սևան-Հրազդանյան կասկադ» փակ բաժնետիրական ընկերության հաշվեկշռից առանձնացնել տեսչական նշանակության ճանապարհներն ու կամուրջները և դրանք անհատույց հանձնել համապատասխան համայնքներին` համաձայն N 2 հավելվածի:
Առաջարկել համայնքների ղեկավարներին «RAO NORDIC» ընկերության կամ նրա կողմից (կամ նրա մասնակցությամբ) Հայաստանի Հանրապետությունում ստեղծված կազմակերպության հետ կնքել նշված ճանապարհների և կամուրջների անհատույց օգտագործման պայմանագրեր:
8. Հայաստանի Հանրապետության էներգետիկայի նախարարին և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին` 15-օրյա ժամկետում ներկայացնել առաջարկություն Երևանում «RAO NORDIC» ընկերության կամ նրա կողմից (կամ նրա մասնակցությամբ) Հայաստանի Հանրապետությունում ստեղծված կազմակերպության համար շենքային պայմանների լուծման` հետագա գնման իրավունքով վարձակալությամբ տարածք տրամադրելու վերաբերյալ:
9. Որոշմանը կից ցանկում «հավելված» բառը փոխարինել «հավելված N 1» բառերով:
10. Հավանություն տալ Հայաստանի Հանրապետության էներգետիկայի նախարարության, համակարգի ընկերությունների և ռուսական կազմակերպությունների միջև վարված բանակցությունների արդյունքում ստորագրված` ստորև նշված փաստաթղթերին`
2003 թվականի փետրվարի 5-ին Ռուսաստանի Դաշնության և Հայաստանի Հանրապետության միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 5-րդ նիստի արձանագրության 4.2-րդ կետի կատարման նպատակով 2003 թվականի ապրիլի 29-ին ստորագրված արձանագրություն,
«Սևան-Հրազդանյան կասկադ» փակ բաժնետիրական ընկերության սեփականությունը հանդիսացող գույքի փոխանցման կարգի և պայմանների վերաբերյալ 2003 թվականի ապրիլի 29-ին ստորագրված արձանագրություն,
Փոխադարձ վճարումների և հաշվարկների իրականացման կարգի վերաբերյալ 2003 թվականի մայիսի 12-ին ստորագրված համաձայնագիր»:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2003 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 30-ԻՆ
Հավելված N 2
Հայաստանի Հանրապետության
կառավարության 2003 թվականի
մայիսի 29-ի N 660-Ա որոշման
ՑԱՆԿ
«ՍԵՎԱՆ-ՀՐԱԶԴԱՆՅԱՆ ԿԱՍԿԱԴ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻՆ ՀԱՆՁՆՎՈՂ ԳՈՒՅՔԻ
ՀՀ Կոտայքի մարզ
քաղ. Հրազդան
---------------------
Տեսչական ճանապարհ` N 3 ջրանցքի երկայնքով` 2200 գծմ
Տեսչական ճանապարհ` N 2 ջրանցքի երկայնքով` 2700 գծմ
Երկաթբետոնյա կամուրջ` 1 հատ
Երկաթբետոնյա կամուրջ` N 3 ջրանցքի վրա` 1 հատ
N 2 ջրատարի կամուրջ` 1 հատ
Տեսչական ճանապարհ` 700 գծմ
գ. Քաղսի
-----------
Տեսչական ճանապարհ` 1750 գծմ
գ. Բջնի
----------
Տեսչական ճանապարհ` 3730 գծմ
գ. Ալափարս
-----------------
Տեսչական ճանապարհ` 2236 գծմ
քաղ. Չարենցավան
-------------------------
Տեսչական ճանապարհ` 2000 գծմ
գ. Գեղամավան
---------------------
N 1 ջրատարի կամուրջ` 1 հատ
Տեսչական ճանապարհ` 2800 գծմ
Երկաթբետոնյա կամուրջ` N 1 ջրատարի վրա` 1 հատ
գ. Կարենիս
-----------------
Ճանապարհ դեպի ՀԷԿ` 680 գծմ
գ. Արզնի
-------------
Ճանապարհ «Արզնի» առողջարանից դեպի ՀԷԿ` 1126 գծմ
քաղ. Նոր Հաճն
---------------------
Ճանապարհ «Արզնի» առողջարանից դեպի Արզնի ՀԷԿ` 1266 գծմ
Արզնի ՀԷԿ-ի Ջրնետ ջրանցքի կամուրջ` 1 հատ
Բնակելի տներից մինչև N 4 տրանսֆորմատոր տանող 850 գծմ
ճանապարհ`
գ. Նոր Գեղի
----------------
Ավտոճանապարհային կամուրջ ՊԿ 70` 1 հատ
գ. Պտղնի
--------------
Քանաքեռ ՀԷԿ-ի հեղեղաթափի վրայի կամուրջ N 4` 1 հատ
գ. Գետամեջ
-----------------
Երկաթբետոնյա կամուրջ N 2` 1 հատ
քաղ. Երևան
Արաբկիրի թաղային համայնք
------------------------------------------
Հիդրոտեխնիկական կառույցների երկայնքով
տեսչական ճանապարհներ (գ. Պտղնի, գ. Արզնի, գ.
Գետամեջ, Արաբկիրի թաղային համայնք)` 13 կմ
Երկաթբետոնյա կամուրջ N 5` 1 հատ
Մետաղյա կամուրջ N 6` 1 հատ
Երկաթբետոնյա կամուրջ N 7` 1 հատ
ՊԿ-ի վրայի 90+60 կամուրջ` 1 հատ