040.1632.161203
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ» 
 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 
 ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
 
«16» դեկտեմբերի 2003 թ.
 
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
 
11 դեկտեմբերի 2003 թվականի N 1632-Ն
 
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1999 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 26-Ի N 662 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
 
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի հոկտեմբերի 26-ի «Հայաստանի Հանրապետությունում արտադրվող և Հայաստանի Հանրապետություն ներմուծվող ակցիզային հարկով հարկման ենթակա որոշ ապրանքների ակցիզային նոր նմուշի դրոշմանիշերով դրոշմավորման մասին» N 662 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը և լրացումը`
որոշման 1-ին կետի «գ» ենթակետով հաստատված` Հայաստանի Հանրապետությունում արտադրվող ակցիզային հարկով հարկման ենթակա որոշ ապրանքների ակցիզային նոր նմուշի դրոշմանիշերով պարտադիր դրոշմավորման կարգի`
ա) 17-րդ կետի N 6 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ (ձև).
i
բ) 17-րդ կետը «Ապրանքների դրոշմավորման ժամանակ» բառերից հետո լրացնել «բացառությամբ ինքնասոսնձվող դրոշմանիշերով դրոշմավորման դեպքերի» բառերով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2003 թվականի դեկտեմբերի 25-ից:
 
i
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2003 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 13-ԻՆ
 
Հավելված N 6
Հայաստանի Հանրապետությունում
արտադրվող ակցիզային հարկով
հարկման ենթակա որոշ ապրանքների
ակցիզային նոր նմուշի
դրոշմանիշերով պարտադիր
դրոշմավորման կարգի
 
Ակցիզային դրոշմանիշերի փակցման ձևը
 
------------------------------------------------------
ԻՐՏԵԿ - նկարները չեն բերվում
 
Ցելոֆանապատված ծխախոտի տուփերի համար ակցիզային դրոշմանիշը փակցվում է անմիջապես ծխախոտի տուփի վրա (ցելոֆանի տակ):