124.0005.140104
ԳՐԱՆՑՎԱԾ Է 
 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 
 ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
                                       «14»         01           2004 Թ.
                                         ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 12403002
 
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՀԱՐԿԱՅԻՆ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ ՀՐԱՄԱՆ
 
8 հունվարի 2004 թվականի N 1-05/1-Ն
 
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՏԵՍՉՈՒԹՅԱՆ 1998 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 28-Ի N 01/42 ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
 
Հիմք ընդունելով ՀՀ Ազգային ժողովի կողմից 2004 թվականի դեկտեմբերի 25-ին ընդունված «Հաստատագրված վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքը և ի կատարումն «Հաստատագրված վճարների մասին» ՀՀ օրենքի 10 հոդվածի`
 
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
 
Հայաստանի Հանրապետության հարկային տեսչության 1998թ. հուլիսի 28-ի «Հաստատագրված վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10 հոդվածի 1-ին կետով, 11 հոդվածի 1-ին և 2-րդ կետերով նախատեսված ձևերը հաստատելու մասին» N 01/42 հրամանում (Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների նախարարության 2001թ. փետրվարի 28-ի N 02/216 հրամանի խմբագրությամբ) կատարել հետևյալ փոփոխությունը`
i
Հրամանի առաջին մասի 8-րդ կետով հաստատված հայտարարության ձևը շարադրել սույն հրամանի հավելված 1-ի տեսքով:
 
Հավելված 1
______________ տարածքային հարկային
տեսչության պետ` __________________
 
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
 
ԲԵՆԶԻՆԻ ԵՎ ԴԻԶԵԼԱՅԻՆ ՎԱՌԵԼԻՔԻ ՄԱՆՐԱԾԱԽ ՎԱՃԱՌՔԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ՀԱՍՏԱՏԱԳՐՎԱԾ ՎՃԱՐՆԵՐԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԵԼԱԿԵՏԱՅԻՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
 
1. Վճարողի լրիվ անվանումը ____________________________________________
.___________________________.
2. Հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ) .___________________________.
 
3. Վճարողի գտնվելու վայրը ____________________________________________
 
4. Գործունեության իրականացման վայրը __________________________________
 
5. Բենզինի և/կամ դիզելային վառելիքի մանրածախ վաճառքի կետում տեղակայված բենզալցման (կամ դիզելային վառելիքի լցման) խողովակների քանակը
___________________________________________
            (թվով և տառերով)
 
6. Բենզինի և/կամ դիզելային վառելիքի մանրածախ վաճառքի կետի գտնվելու վայրի հետ կապված ուղղիչ գործակիցը ______________
 
     Վճարողի                        գրանցված է ________________ տհտ կողմից
(պաշտոնատար անձի)
     ստորագրությունը                թիվ _______ «____»_____________ 200 թ.
 
     Կ.Տ.                           Կ.Տ.
 
«____»_____________ 200 թ.