Սեղմել Esc փակելու համար:
ԻՏԱԼԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԻՏԱԼԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՀՀ ԿԱ ...

 

 

040.0494.190404

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«19» ապրիլի 2004 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

14 ապրիլի 2004 թվականի N 494-Ն

 

ԻՏԱԼԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆԸ ՏՐԱՄԱԴՐՎԱԾ ԱԼՅՈՒՐԻ ՆԵՐՄՈՒԾՈՒՄԸ ԵՎ ԲԱՇԽՈՒՄԸ ԲԱՐԵԳՈՐԾՈՒԹՅՈՒՆ ՈՐԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Բարեգործություն որակել Իտալիայի Հանրապետության կառավարության կողմից 2002-2003 թվականների ցրտահարության և բնական աղետների հետևանքները մեղմացնելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությանը տրամադրված 4949350 կգ ալյուրի ներմուծումն ու բաշխումը Հայաստանի Հանրապետության մարզային և Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը:

2. Սույն որոշման 1-ին կետում նշված ալյուրի ներմուծման և Հայաստանի Հանրապետության տարածքում դրանց երկաթուղային փոխադրման, կայարանում մատուցվող ծառայությունների, սերտիֆիկացման, մաքսային ձևակերպման, պահպանության գործարքները որակել որպես ներմուծման և բաշխման հետ անմիջականորեն կապված ու դրա համար զգալի նշանակություն ունեցող գործարքներ:

3. Ալյուրի երկաթուղային փոխադրումների և կայարանում մատուցված ծառայությունների գծով ծախսերը ֆինանսավորելու նպատակով Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարությանը հատկացնել 13496,9 հազար դրամ` Հայաստանի Հանրապետության 2004 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Այլ ծառայությունների ձեռքբերման ծախսեր» հոդվածով):

i

4. Հավանություն տալ գնումների հետ կապված հարաբերությունները կարգավորող իրավական ակտերի պահանջների խախտմամբ` Հայաստանի Հանրապետության կառավարության բարեգործական ծրագրերի համակարգման հանձնաժողովի և «Հայկական երկաթուղի» փակ բաժնետիրական ընկերության «Կարմիր բլուր» կայարան» մասնաճյուղի միջև 2003 թվականի նոյեմբերի 15-ին կնքված N 100 պայմանագրին` դրա հիման վրա կատարված գնումներն ընդունելով որպես մեկ աղբյուրից կատարված գնումներ:

(4-րդ կետը լրաց. 30.12.04 թիվ 1832-Ն որոշում)

5. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարին` սույն որոշման հիման վրա`

ա) ձեռնպահ մնալ Հայաստանի Հանրապետության կառավարության բարեգործական ծրագրերի համակարգման հանձնաժողովի և «Հայկական երկաթուղի» փակ բաժնետիրական ընկերության «Կարմիր բլուր» կայարան» մասնաճյուղի միջև 2003 թվականի նոյեմբերի 15-ին կնքված N 100 պայմանագիրն անվավեր ճանաչելու պահանջներ ներկայացնելուց.

բ) Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարությանը տրամադրել Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի դեկտեմբերի 27-ի N 1267 որոշմամբ նախատեսված գնման ընթացակարգը և պայմանագիրը գնումների հետ կապված հարաբերությունները կարգավորող իրավական ակտերի պահանջներին համապատասխանեցնելու հանգամանքը հավաստող լիազոր մարմնի գրավոր եզրակացությունը և ապահովել պայմանագրի ֆինանսավորումը:

(5-րդ կետը լրաց. 30.12.04 թիվ 1832-Ն որոշում)

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2004 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 15-ԻՆ

 

 

pin
ՀՀ կառավարություն
14.04.2004
N 494-Ն
Որոշում