Սեղմել Esc փակելու համար:
«Հ. ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀՈՂԱԳԻՏՈՒԹՅԱՆ, Ա...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«Հ. ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀՈՂԱԳԻՏՈՒԹՅԱՆ, ԱԳՐՈՔԻՄԻԱՅԻ ԵՎ ...

 

 

040.1124.180804

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«18» օգոստոսի 2004 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

22 հուլիսի 2004 թվականի N 1124-Ա

 

«Հ. ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀՈՂԱԳԻՏՈՒԹՅԱՆ, ԱԳՐՈՔԻՄԻԱՅԻ ԵՎ ՄԵԼԻՈՐԱՑԻԱՅԻ ԳԻՏԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱՇԵՆՔԸ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱԶԳԱՅԻՆ ԱԿԱԴԵՄԻԱՅԻ «ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԼԱԲՈՐԱՏՈՐԻԱ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆԸ ՀԱՆՁՆԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 11-Ի N 242-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. «Հ. Պետրոսյանի անվան հողագիտության, ագրոքիմիայի և մելիորացիայի գիտական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանն ամրացված` Երևանի Ծովակալ Իսակովի N 24 հասցեում գտնվող եռահարկ` 1092 քառ. մետր ընդհանուր մակերես ունեցող առաջին լաբորատոր մասնաշենքը սահմանված կարգով հետ վերցնել և այն ամրացնել «Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի «Փորձագիտական ազգային լաբորատորիա» պետական ոչ առևտրային կազմակերպությանը:

2. Երևանի քաղաքապետին` մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարի և Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի նախագահի հետ համատեղ` սահմանված կարգով ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված շենքի սպասարկման համար անհրաժեշտ հողամասի սահմանների ճշտումը և համապատասխան փաստաթղթերի ձևակերպումը:

3. Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի մարտի 11-ի «Հայաստանի Հանրապետության տարածքում 2004 թվականի գարնանային հեղեղումների և ուժեղ քամիների հետևանքները վերացնելու անհետաձգելի միջոցառումների մասին» N 242-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`

i

որոշման «ժգ» ենթակետում «200000,0 հազ. դրամ» բառերը փոխարինել «193052,0 հազ. դրամ» բառերով, իսկ «48845,0 հազ. դրամը» բառերը` «41897,0 հազ. դրամը» բառերով:

4. «Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի «Փորձագիտական ազգային լաբորատորիա» պետական ոչ առևտրային կազմակերպությանն ամրացվող լաբորատորիայի մասնաշենքում գտնվող սարքավորումների ապամոնտաժման և գույքի տեղափոխման աշխատանքների կազմակերպման համար Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությանը հատկացնել 6948,0 հազ. դրամ` Հայաստանի Հանրապետության 2004 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Այլ ծառայությունների ձեռքբերման ծախսեր» հոդվածով):

5. Սահմանել, որ սույն որոշման 1-ին կետում նշված շենքի և դրա սպասարկման համար անհրաժեշտ հողամասի նկատմամբ գույքային իրավունքների պետական գրանցումն իրականացվելու է փորձագիտական լաբորատորիայի ստեղծման համար նախատեսված միջոցների հաշվին:

6. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարին և Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի նախագահին` մեկամսյա ժամկետում ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված շենքի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը և շենքի ու դրա սպասարկման համար անհրաժեշտ հողամասի նկատմամբ գույքային իրավունքների պետական գրանցումը:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2004 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 3-ԻՆ

 

 

pin
ՀՀ կառավարություն
22.07.2004
N 1124-Ա
Որոշում