Սեղմել Esc փակելու համար:
ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶՊԵՏԻ 10.02.2003 Թ. N 20-Ն...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶՊԵՏԻ 10.02.2003 Թ. N 20-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ...

 

 

502.0057.200804

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                                      «20»         08           2004 Թ.

                                        ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 50204214

 

ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

29 հուլիսի 2004 թվականի N 57-Ն

 

ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶՊԵՏԻ 10.02.2003 Թ. N 20-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 40-րդ հոդվածի 5-րդ մասով, որոշում եմ.

1. Հայաստանի Հանրապետության Արարատի մարզպետի 10.02.2003 թ. N 20-Ն որոշմամբ հաստատված Արարատի մարզպետարանի աշխատակազմի քաղաքացիական ծառայության առաջատար և կրտսեր թափուր պաշտոններ զբաղեցնելու համար մրցույթ անցկացնող մրցութային հանձնաժողովի աշխատակարգի`

i

ա/ 3-րդ կետում «տվյալ բնագավառի գիտական հաստատություններից և հասարակական միավորումներից» բառերը փոխարինել «գիտական և ուսումնական հաստատություններից» բառերով,

բ/ 3-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ, նոր պարբերությամբ` «Հասարակական միավորումների ներկայացուցիչները մրցութային հանձնաժողովի աշխատանքներին մասնակցում են դիտորդի կարգավիճակով»,

i

գ/ 4-րդ կետի «գիտական հաստատության և հասարակական միավորման» բառերը փոխարինել «գիտական և ուսումնական հաստատությունների» բառերով,

i

դ/ 6-րդ կետի «գ» ենթակետում «տվյալ բնագավառի գիտական հաստատությունների և հասարակական միավորումների ներկայացուցիչներ» բառերը փոխարինել «գիտական և ուսումնական հաստատությունների համապատասխան մասնագիտություն ունեցող ներկայացուցիչներ» բառերով,

ե/ 12-րդ կետի «թ» ենթակետից հանել «հաստատում և» բառերը,

i

զ/ 12-րդ կետի «ժգ» և 19-րդ կետի «ե» ենթակետերում «փակ գաղտնի» բառերը հանել,

է/ 12-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ, նոր ենթակետով`

«ժէ.1/ խորհրդի սահմանված կարգով խորհուրդ է ներկայացնում մրցույթի արդյունքների վերաբերյալ ստացված գրավոր բողոքները»,

ը/ 12-րդ կետի «ժը» ենթակետում «անձին» բառից հետո լրացնել «իսկ օրենքով նախատեսված գրավոր բողոքի առկայության դեպքում, եզրակացության հետ միաժամանակ, ուղարկում է նաև բողոքի վերաբերյալ խորհրդի որոշումը` այն ստանալուց անմիջապես հետո»,

թ/ 12-րդ կետի «ժթ» ենթակետի «մյուս փաստաթղթերը» բառերը փոխարինել «մրցութային փաթեթը» բառերով,

i

ժ/ 20-րդ կետում «եզրակացությունը» բառերից հետո լրացնել «իսկ օրենքով նախատեսված գրավոր բողոքի առկայության դեպքում` նաև բողոքի վերաբերյալ խորհրդի որոշումը» բառերը:

2. Հայաստանի Հանրապետության Արարատի մարզպետի 10.02.2003 թ. N 20-Ն որոշմամբ հաստատված Արարատի մարզպետարանի աշխատակազմի քաղաքացիական ծառայության առաջատար և կրտսեր պաշտոններ զբաղեցնող քաղաքացիական ծառայողների ատեստավորում անցկացնող ատեստավորման հանձնաժողովի աշխատակարգի`

i

ա/ 3-րդ կետում «տվյալ բնագավառի գիտական հաստատություններից և հասարակական միավորումներից» բառերը փոխարինել «գիտական և ուսումնական հաստատություններից» բառերով,

բ/ 3-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ, նոր պարբերությամբ`

«Հասարակական միավորումների ներկայացուցիչները ատեստավորման հանձնաժողովի աշխատանքներին մասնակցում են դիտորդի կարգավիճակով»,

i

գ/ 4-րդ կետի «գիտական հաստատության և հասարակական միավորման բառերը» փոխարինել «գիտական և ուսումնական հաստատությունների» բառերով,

i

դ/ 6-րդ կետի «գ» ենթակետում «տվյալ բնագավառի գիտական հաստատությունների և հասարակական միավորումների ներկայացուցիչներ» բառերը փոխարինել «գիտական և ուսումնական հաստատությունների համապատասխան մասնագիտություն ունեցող ներկայացուցիչներ» բառերով,

ե/ 12-րդ կետի «ժա» ենթակետից հանել «հաստատում և» բառերը,

i

զ/ 12-րդ կետի «ժե» և 19-րդ կետի «ե» ենթակետերում «փակ գաղտնի» բառերը հանել,

է/ 12-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ, նոր ենթակետով`

«ժը.1/ խորհրդի սահմանված կարգով խորհուրդ է ներկայացնում ատեստավորման արդյունքների վերաբերյալ ստացված գրավոր բողոքները»,

ը/ 12-րդ կետի «ժթ» ենթակետում «ղեկավարին» բառերից հետո լրացնել «իսկ օրենքով նախատեսված գրավոր բողոքի առկայության դեպքում` նաև բողոքի վերաբերյալ խորհրդի որոշումը` այն ստանալուց անմիջապես հետո» բառերը,

i

թ/ 20-րդ կետում «արդյունքները» բառից հետո լրացնել «իսկ օրենքով նախատեսված գրավոր բողոքի առկայության դեպքում նաև բողոքի վերաբերյալ խորհրդի որոշումը» բառերը:

 

 

pin
Արարատի մարզպետ
29.07.2004
N 57-Ն
Որոշում