040.0343.060405
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ» 
 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 
 ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
 
«6» ապրիլի 2005 թ.
 
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
 
31 մարտի 2005 թվականի N 343-Ն
 
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 24-Ի N 265-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՀՐԱՏԱՐԱԿՎՈՂ ԳՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՍՈՒԲՍԻԴԻԱՆ ԸՍՏ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԲԱՇԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ
 
«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ և 23-րդ հոդվածների 3-րդ մասերին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. «Հայաստանի Հանրապետության 2005 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածում կատարել վերաբաշխում` համաձայն N 1 հավելվածի:
i
2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի փետրվարի 24-ի «Հայաստանի Հանրապետության 2005 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 265-Ն որոշման N 5 հավելվածում կատարել փոփոխություններ` համաձայն N 1 հավելվածի:
3. Հայոց ցեղասպանության 90-ամյակին և Մեսրոպյան գրերի գյուտի 1600-ամյակին նվիրված գրականության հրատարակման սուբսիդավորման համար Հայաստանի Հանրապետության մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարությանը հատկացնել 13502.0 հազ. դրամ` Հայաստանի Հանրապետության 2005 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Ձեռնարկություններին և կազմակերպություններին տրվող սուբսիդիաներ» հոդվածով):
i
4. Հաստատել սույն որոշման 3-րդ կետով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի հունվարի 25-ի N 40-Ն որոշմամբ Հայոց ցեղասպանության 90-ամյակին և Մեսրոպյան գրերի գյուտի 1600-ամյակին նվիրված գրականության հրատարակման նպատակով Հայաստանի Հանրապետության մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարությանը հատկացված ընդհանուր գումարի բաշխումն ըստ կազմակերպությունների` համաձայն N 2 հավելվածի:
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
 
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2005 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 5-ԻՆ
 
Հավելված N 1
ՀՀ կառավարության
2005 թվականի մարտի 31-ի
N 343-Ն որոշման
 
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ N 1 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄԸ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 24-Ի N 265-Ն ՈՐՈՇՄԱՆ N 5 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
 
(հազ. դրամ)
._________________________________________________________________________.
|Խում-|Ենթա- |Բյուջետային ծախսերի  |Վերաբաշխում «Հայաստանի Հանրապետության |
|բը   |խումբը|գործառական           |2005 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ|
|     |      |դասակարգման խմբերի և |օրենքի N 1 հավելվածում և              |
|     |      |ենթախմբերի,          |փոփոխություններ ՀՀ կառավարության      |
|     |      |տնտեսագիտական        |2005 թ. փետրվարի 24-ի N 265-Ն որոշման |
|     |      |դասակարգման          |N 5 հավելվածում (փակագծերում նշված են |
|     |      |հոդվածների,          |հատկացումներից պակասեցվող, իսկ դրական |
|     |      |ֆինանսավորվող        |նշանով` ավելացվող գումարները)         |
|     |      |ծրագրերի և  դրանք    |______________________________________|
|     |      |իրականացնող          |1-ին    |1-ին     |9 ամիս   |տարի     |
|     |      |մարմինների           |եռամսյակ|կիսամյակ |         |         |
|     |      |անվանումները         |        |         |         |         |
|_____|______|_____________________|________|_________|_________|_________|
|   07|    11|03. Մանկական         |        |         |         |         |
|     |      |գրականության         |        |         |         |         |
|     |      |հրատարակման գծով     |        |         |         |         |
|     |      |պետական պատվեր       |(5830.1)|(13117.7)|(13502.0)|(13502.0)|
|_____|______|_____________________|________|_________|_________|_________|
|     |      |ՀՀ մշակույթի և       |        |         |         |         |
|     |      |երիտասարդության      |        |         |         |         |
|     |      |հարցերի              |        |         |         |         |
|     |      |նախարարություն       |(5830.1)|(13117.7)|(13502.0)|(13502.0)|
|_____|______|_____________________|________|_________|_________|_________|
|     |      |այդ թվում`           |        |         |         |         |
|     |      |բյուջետային ծախսերի  |        |         |         |         |
|     |      |տնտեսագիտական        |        |         |         |         |
|     |      |դասակարգման «Այլ     |        |         |         |         |
|     |      |ծառայությունների     |        |         |         |         |
|     |      |ձեռքբերման ծախսեր»   |        |         |         |         |
|     |      |հոդվածով             |(5830.1)|(13117.7)|(13502.0)|(13502.0)|
|_____|______|_____________________|________|_________|_________|_________|
|   14|    06|01. ՀՀ կառավարության |        |         |         |         |
|     |      |պահուստային ֆոնդ     |  5830.1|  13117.7|  13502.0|  13502.0|
|_____|______|_____________________|________|_________|_________|_________|
|     |      |ՀՀ կառավարություն    |  5830.1|  13117.7|  13502.0|  13502.0|
._________________________________________________________________________.
 
Հավելված N 2
ՀՀ կառավարության
2005 թվականի մարտի 31-ի
N 343-Ն որոշման
 
ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 90-ԱՄՅԱԿԻՆ ԵՎ ՄԵՍՐՈՊՅԱՆ ԳՐԵՐԻ ԳՅՈՒՏԻ 1600-ԱՄՅԱԿԻՆ ՆՎԻՐՎԱԾ ԳՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՀՐԱՏԱՐԱԿՄԱՆ ՍՈՒԲՍԻԴԱՎՈՐՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՀԱՏԿԱՑՈՒՄՆԵՐԻ ԲԱՇԽՈՒՄՆ ԸՍՏ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ
 
._________________________________________________________________________.
|NN |Հեղինակը             Անվանումը               |Ծավալը|Տպա-    |Գումարը|
|ը/կ|                                             |(տպա- |քանակը  |(հազ.  |
|   |                                             |գրական|(օրինակ)|դրամ)  |
|   |                                             |մա-   |        |       |
|   |                                             |մուլ) |        |       |
|___|_____________________________________________|______|________|_______|
| 1 |                    2                        |   3  |    4   |   5   |
|___|_____________________________________________|______|________|_______|
|   |   ՀՀ գիտությունների ազգային ակադեմիա        |      |        |       |
|   |                                             |      |        |       |
| 1.|Արթուր Պեյլերյան     «Մեծ տերությունները,    |    25|     300|  800.0|
|   |                     Օսմանյան կայսրությունը  |      |        |       |
|   |                     և  հայերը ֆրանսիական    |      |        |       |
|   |                     արխիվներում             |      |        |       |
|   |                     (1914-1948)»,           |      |        |       |
|   |                     փաստաթղթերի ժողովածու,  |      |        |       |
|   |                     հատոր Բ                 |      |        |       |
|   |                                             |      |        |       |
| 2.|Տիգրան Մաթոսյան      «Հայոց ցեղասպանությունը |  11.5|     500|  330.0|
|   |                     և  հրեական հոլոքոստը.   |      |        |       |
|   |                     համեմատության փորձ»     |      |        |       |
|   |                                             |      |        |       |
| 3.|Ռուբեն Սահակյան      «Արևմտահայերի           |    23|     500|  575.0|
|   |                     ցեղասպանությունը և      |      |        |       |
|   |                     ինքնապաշտպանական        |      |        |       |
|   |                     կռիվները, 1915 թ.»      |      |        |       |
|   |                                             |      |        |       |
| 4.|Վարուժան Պողոսյան    «Հայոց ցեղասպանության   |    16|     500|  450.0|
|   |                     լուսաբանում 19-րդ դարի  |      |        |       |
|   |                     վերջի և  20-րդ դարի     |      |        |       |
|   |                     սկզբի ֆրանսիական        |      |        |       |
|   |                     պատմագիտության և        |      |        |       |
|   |                     հասարակական մտքի կողմից»|      |        |       |
|   |                                             |      |        |       |
| 5.|Ռուբեն Գասպարյան     «Հայերի կոտորածները     |    11|     500|  455.0|
|   |                     Կիլիկիայում»            |      |        |       |
|   |                                             |      |        |       |
| 6.|Մկրտիչ Ներսիսյան     «Հայոց ցեղասպանության   |    20|     500| 1250.0|
|   |                     անհերքելի փաստաթղթեր»   |      |        |       |
|   |                     (հայերեն, ռուսերեն)     |      |        |       |
|   |                                             |      |        |       |
| 7.|Անուշ Հովհաննիսյան   «Թուրքիա. մշակութային   |     5|     500|  655.0|
|   |                     ցեղասպանություն»        |      |        |       |
|   |                     (հայերեն, ռուսերեն,     |      |        |       |
|   |                     անգլերեն, ֆրանսերեն)    |      |        |       |
|   |                                             |      |        |       |
| 8.|Նյութերի ժողովածու   «Աշխարհի պետությունները,|    40|     500| 1260.0|
|   |                     ազգային խորհրդարանները  |      |        |       |
|   |                     և  միջազգային           |      |        |       |
|   |                     կազմակերպությունները    |      |        |       |
|   |                     դատապարտում են և        |      |        |       |
|   |                     ճանաչում»               |      |        |       |
|___|_____________________________________________|______|________|_______|
|   |       «Տիգրան Մեծ» հրատարակչություն         |      |        |       |
|   |                                             |      |        |       |
| 9.|Նյութերի ժողովածու   «Հայոց ցեղասպանություն» |   100|    1000| 7000.0|
|   |                     (ժամանակավոր            |      |        |       |
|   |                     ցուցահանդեսների         |      |        |       |
|   |                     կազմակերպման նյութեր)   |      |        |       |
|___|_____________________________________________|______|________|_______|
|   |       «Զանգակ-97» հրատարակչություն          |      |        |       |
|   |                                             |      |        |       |
|10.|Նիկոլայ Հովհաննիսյան «Հայոց ցեղասպանությունն |    16|     500| 1500.0|
|   |                     արաբական պատմագիտական   |      |        |       |
|   |                     քննական լույսի ներքո»   |      |        |       |
|   |                     (անգլերեն)              |      |        |       |
|   |                                             |      |        |       |
|11.|«Հայոց ցեղասպանությունը» քարտեզ (հայերեն,    |      |     700|  500.0|
|   |ռուսերեն, անգլերեն)                          |      |        |       |
|   |                                             |      |        |       |
|12.|Նիկոլայ Հովհաննիսյան «Հայոց ցեղասպանություն» |   2.5|    1000| 2500.0|
|   |                     (ռուսերեն, անգլերեն,    |      |        |       |
|   |                     ֆրանսերեն, գերմաներեն)  |      |        |       |
|___|_____________________________________________|______|________|_______|
|   |      «Հայաստան» հրատարակչություն            |      |        |       |
|   |                                             |      |        |       |
|13.|Վոլֆգանգ Գուստ       «Գերմանական արխիվները   |    30|     500| 1102.0|
|   |                     հայոց ցեղասպանության    |      |        |       |
|   |                     մասին» (գերմաներեն)     |      |        |       |
|___|_____________________________________________|______|________|_______|
|   |   «Ոսկան Երևանցի»  հրատարակչություն         |      |        |       |
|   |                                             |      |        |       |
|14.|Քեմալ Եալչն          «Հոգիս քեզնով է խայտում»|    30|     500| 1116.8|
|___|_____________________________________________|______|________|_______|
|   |         «Նշանակ» հրատարակչություն           |      |        |       |
|   |                                             |      |        |       |
|15.|Վերժինե Սվազյան      «Հայոց ցեղասպանությունը |    10|     500| 2280.0|
|   |                     և  պատմական             |      |        |       |
|   |                     հիշողությունը»          |      |        |       |
|   |                     (ռուսերեն, անգլերեն,    |      |        |       |
|   |                     ֆրանսերեն, գերմաներեն)  |      |        |       |
|   |                                             |      |        |       |
|16.|Մատենագիտական        «Հայկական հարց, Հայոց   |   100|     500| 6745.0|
|   |ժողովածու            ցեղասպանություն» (2     |      |        |       |
|   |                     հատորով)                |      |        |       |
|   |                                             |      |        |       |
|17.|Հիրոյոսի Սեգավա     «Հայերի մոռացված         |    15|     500| 1700.0|
|   |                     ցեղասպանությունը»       |      |        |       |
|   |                                             |      |        |       |
|18.|Գևորգ  Բարդակչյան    «Հիտլերը և  հայոց       |     5|     500| 1700.0|
|   |                     ցեղասպանությունը»       |      |        |       |
|   |                     (հայերեն և  անգլերեն)   |      |        |       |
|   |                                             |      |        |       |
|19.|Թաներ Ակչամ          «Երկխոսություն անդունդի |     8|     500| 1100.0|
|   |                     վրայով. հայ-թուրքական   |      |        |       |
|   |                     երկխոսություն»          |      |        |       |
|   |                                             |      |        |       |
|20.|Թաներ Ակչամ          «Կայսրությունից դեպի    |    15|     500| 2150.0|
|   |                     հանրապետություն.        |      |        |       |
|   |                     թուրքական ազգայնություն |      |        |       |
|   |                     և  Հայոց                |      |        |       |
|   |                     ցեղասպանություն»        |      |        |       |
|   |                                             |      |        |       |
|21.|Վահագն Դադրյան       «Թուրքիայի կողմից Հայոց |     6|     500| 1250.0|
|   |                     ցեղասպանությունը հերքող |      |        |       |
|   |                     կարևոր  տարրերը.        |      |        |       |
|   |                     կեղծարարությունների     |      |        |       |
|   |                     ուսումնասիրություն»     |      |        |       |
|   |                                             |      |        |       |
|22.|Սամանթա Փաուեր       «Խնդիր դժոխքից. Ամերիկա |    30|     500| 2100.0|
|   |                     և  ցեղասպանության դար»  |      |        |       |
|___|_____________________________________________|______|________|_______|
|   |      Հայաստանի գրողների միություն           |      |        |       |
|   |                                             |      |        |       |
|23.|Ժողովածու            «Ձոն հայոց լեզվին»      |    10|    1500| 1500.0|
|   |                     (բանաստեղծություններ)   |      |        |       |
|___|_____________________________________________|______|________|_______|
|   |         Երևանի  պետական համալսարան          |      |        |       |
|   |                                             |      |        |       |
|24.|Կորյուն              «Վարք Մաշտոցի» (հայերեն,|    28|    1500| 3500.0|
|   |                     ռուսերեն, անգլերեն,     |      |        |       |
|   |                     ֆրանսերեն, գերմաներեն)  |      |        |       |
|___|_____________________________________________|______|________|_______|
|   |      «Էդիթ պրինտ» հրատարակչություն          |      |        |       |
|   |                                             |      |        |       |
|25.|Հուշանվերային բացիկների հավաքածու            |      |    1000| 3000.0|
|___|_____________________________________________|______|________|_______|
|   |      «Գիտություն» հրատարակչություն          |      |        |       |
|   |                                             |      |        |       |
|26.|«Մեսրոպ Մաշտոցի գործունեությունը             |      |    1000| 1200.0|
|   |Հայաստանում» (քարտեզ)                        |      |        |       |
|___|_____________________________________________|______|________|_______|
|   |       «Տերյան» մշակութային կենտրոն          |      |        |       |
|   |                                             |      |        |       |
|27.|Վահան Տերյան         «Նամականի,              |    50|     500| 2000.0|
|   |                     հրապարակագրություն,     |      |        |       |
|   |                     հուշապատում»            |      |        |       |
._________________________________________________________________________.