102.0169.120906
ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
«12» 09 2006 Թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 10206286
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ ՀՐԱՄԱՆ
30 օգոստոսի 2006 թ. թիվ 169-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 12-Ի ԹԻՎ 80-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով.
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
1. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի 2006 թվականի մայիսի 12-ի «Հարկադիր կատարման ընթացքում անշարժ գույքի գնահատումն իրականացնող լիցենզավորված անձանց ընտրության մրցույթ անցկացնող մրցութային հանձնաժողովի կազմը հաստատելու մասին» թիվ 80-Ն հրամանում կատարել հետևյալ փոփոխությունը.
i
- հրամանի առաջին կետով հաստատված թիվ 1 հավելվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
«ԿԱԶՄ
ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՄԱՆ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԳՆԱՀԱՏՈՒՄՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՎԱԾ ԱՆՁԱՆՑ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ՄՐՑՈՒՅԹ ԱՆՑԿԱՑՆՈՂ ՄՐՑՈՒԹԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ
Հանձնաժողովի նախագահ - Հայաստանի Հանրապետության գլխավոր հարկադիր
կատարող
Հանձնաժողովի անդամներ - Հայաստանի Հանրապետության գլխավոր հարկադիր
կատարողի տեղակալ
- Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող
ծառայության կենտրոնական մարմնի
վերահսկողության և կազմակերպական բաժնի պետ
- Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող
ծառայության Երևանի քաղաքային բաժնի պետ
Հանձնաժողովի քարտուղար - Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող
ծառայության կենտրոնական մարմնի
վերահսկողության և կազմակերպական բաժնի պետի
տեղակալ:»:
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրը: