040.1454.251006
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ» 
 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 
 ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
 
«25» հոկտեմբերի 2006 թ.
 
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
 
19 հոկտեմբերի 2006 թվականի N 1454-Ն
 
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 29-Ի N 1149-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
 
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի հուլիսի 29-ի «Հայաստանի Հանրապետությունում համապատասխանության պարտադիր հավաստման և Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի մայիսի 12-ի N 239 որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1149-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը`
որոշմամբ հաստատված N 1 հավելվածի ցանկում`
 
i
«8525 10 500, 8525 10 800, 8525 20  Ռադիոյի և հեռախոսային,
     910, 8525 20 990                     ռադիոհեռագրային կապի, 
                                          ռադիոհաղորդումների կամ 
                                          հեռուստատեսային հաղորդիչ և 
                                          ընդունիչ սարքավորումներ»
 
տողը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
 
«8525 10 500, 8525 10 800, 8525 20  Ռադիոյի և հեռախոսային,
     910, 8525 20 990                     ռադիոհեռագրային կապի, 
                                          ռադիոհաղորդումների կամ 
                                          հեռուստատեսային հաղորդիչ և 
                                          ընդունիչ սարքավորումներ 
                                          (բացառությամբ բջջային 
                                          հեռախոսների` ներառյալ 
                                          ավտոմեքենաներում տեղադրվողները)»:
 
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
 
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2006 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 20-ԻՆ