040.0111.250298     (ուժը կորցրել է 04.09.99 թիվ 556 որոշում)
i
                                      «ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ  ԵՄ»
                                     ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
                                     ՆԱԽԱՐԱՐԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
 
«25» փետրվարի 1998 թ.
 
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
 
25 փետրվարի 1998 թվականի թիվ 111
 
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1998 ԹՎԱԿԱՆԻ
ՀՈՒՆՎԱՐԻ 22-Ի թիվ 72 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
 
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի հունվարի 22-ի «Հայաստանի ազգային հեռուստատեսություն» պետական բաժնետիրական ընկերության կանոնադրությունը, կանոնադրական հիմնադրամը և հիմնադրի կողմից լիազորված անձանց ցանկը հաստատելու մասին» թիվ 72 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը`
i
որոշման «գ» ենթակետով հաստատված` հիմնադրի կողմից լիազորված անձանց ցանկը շարադրել նոր խմբագրությամբ /կցվում է/:
 
ՀԱՎԵԼՎԱԾ Է
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1998 ԹՎԱԿԱՆԻ
ՀՈՒՆՎԱՐԻ 22-Ի թիվ 72 ՈՐՈՇՄԱՄԲ
 
Ց Ա Ն Կ Ը
 
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅՈՒՆ» ՊԵՏԱԿԱՆ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԴՐԻ ԿՈՂՄԻՑ ԼԻԱԶՈՐՎԱԾ ԱՆՁԱՆՑ
 
ՀՀ կառավարությանն առընթեր տեղեկատվության
    և  գրահրատարակչության վարչության պետ           11624 բաժնետոմս
 
    Հ. Պետրոսյան                                   11620 բաժնետոմս
 
    Հ. Գասպարյան                                   11620 բաժնետոմս
 
    Բ. Նավասարդյան                                 11620 բաժնետոմս
 
    Ա. Աբրահամյան                                  11620 բաժնետոմս