Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 7-Ի N 193 ...

 

 

040.1546.291207

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

27 դեկտեմբերի 2007 թվականի N 1546-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 7-Ի N 1935-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի դեկտեմբերի 7-ի «Հարգադրոշմների, տարբերանիշերի և անվանանիշերի ձևերը, չափերը, նկարագրությունը և դրանց պատրաստման, հաշվառման ու տնօրինման կարգը հաստատելու մասին» N 1935-Ն որոշմամբ հաստատված` հարգադրոշմների, տարբերանիշերի և անվանանիշերի ձևերը, չափերը, նկարագրությունը և դրանց պատրաստման, հաշվառման ու տնօրինման կարգի`

1) 6-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ.

i

«Տարբերանիշերի, անվանանիշերի և հարգադրոշմների գծային չափերի թույլատրելի շեղումն է +/- 0.15 մմ:».

i

2) 7-րդ կետի առաջին պարբերությունում «Անվանանիշ պատրաստելու» բառերը փոխարինել «Անվանանիշ պատվիրելու» բառերով.

i

3) N 2 ձևում «1.4» թիվը փոխարինել «1.4-2.0» թվերով, իսկ «1.0» թիվը` «1.0-1.5» թվերով.

4) N 3 ձևը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն հավելվածի.

i

5) N 5 ձևի 2-րդ կետից հանել «(գործունեության իրականացման վայրը)» բառերը:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2007 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 29-ԻՆ

 

Հավելված

ՀՀ կառավարության

2007 թվականի դեկտեմբերի 27-ի

N 1546-Ն որոշման

 

«Ձև N 3

ՀՀ կառավարության

2006 թվականի դեկտեմբերի 7-ի

N 1935-Ն որոշման

 

ՏԱՐԲԵՐԱՆԻՇԻ ՁԵՎԻ, ՉԱՓԻ ԵՎ ՈՒՐՎԱԳԾԻ ՍԱՀՄԱՆԱՅԻՆ ՉԱՓԵՐԸ

 

           /\          /_________________________\ ---------------

| 0,15    /     Սասունցի Դավթի արձանի  \             /\

\/        |           պատկերը           | /\         |

|                             | |0,6-1,2   |1,0-1,5

|                             | |          |

                      \                           /  \/         \/

             Ա          \ ______________________/  ---------------

                               1,0-1,7

                           <----------------->    

                     <---------------------------->

                                1,4-2,0

 

Ա - տարբերանիշի հերթական համարը, որը թանկարժեք մետաղների և դրանցից պատրաստված իրերի հարգորոշման ու հարգադրոշմման լիցենզիայի համարն է»:

 

 

pin
ՀՀ կառավարություն
27.12.2007
N 1546-Ն
Որոշում