606.0176.261107
ԳՐԱՆՑՎԱԾ Է 
 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 
 ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
                                       «26»        11            2007 Թ.
                                         ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 60607408
 
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ՈՐՈՇՈՒՄ
 
24 նոյեմբերի 2007 թվականի N 176-Ն
 
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 22-Ի N 18-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
 
Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասով, Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2005 թվականի հունիսի 22-ի «Քվեարկության նախորդ օրը քվեաթերթիկները, ընտրողների ցուցակների էջերը ստորագրելու և քվեարկության օրը քվեարկության ծրարները կնքելու կարգի մասին» N 18-Ն որոշման`
i
ա) 2-րդ կետի «ստացիոնար բժշկական հաստատությունում քվեարկություն կազմակերպելու համար քաղաքացիների և (կամ) քվեարկության օրը գործուղման մեջ գտնվող ոստիկանության ծառայողների (եթե հատկացվել է)» բառերը հանել.
բ) 7-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
i
«Քվեարկության ծրարը կնքող և քվեատուփի համար պատասխանատու հանձնաժողովի անդամը մինչև քվեարկության ծրարը կնքելը, իր նախաձեռնությամբ կամ վստահված անձի պահանջով, կարող է համոզվել ընտրողի` տվյալ ընտրական տեղամասն ընդգրկող տարածքում հաշվառված լինելու մեջ:
Քվեարկության ծրարի վրա կնիքը կարող է դրվել ցանկացած կողմում:»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պետական գրանցում ստանալուց հետո` «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթում հրապարակվելու հաջորդ օրվանից:
 
------------------
«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ, թիվ 218(4314), 27.11.07