Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈ ...

11.06.2013 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   16.06.2008  -ից մինչեւ   11.06.2013  -ը:
 

(ուժը կորցրել է 23.04.13 թիվ 129-Ն որոշում)

i

600.0279.020608

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                                      «02»        06            2008 Թ.

                                        ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 60008175

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ՈՐՈՇՈՒՄ

 

23 մայիսի 2008 թվականի N 279-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2004 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 30-Ի N 43-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքի 38-րդ հոդվածը և «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասը` Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2004 թվականի ապրիլի 30-ի «Երևանի «Ջրմուղ-կոյուղի» փակ բաժնետիրական ընկերության կողմից կենցաղային կարիքների համար խմելու ջրի մատակարարմանը ներկայացվող սպասարկման որակի նվազագույն պահանջները հաստատելու մասին» N 43-Ն որոշման (այսուհետ` Որոշում) մեջ կատարել հետևյալ լրացումը և փոփոխությունները.

1) Որոշումը լրացնել հետևյալ բովանդակությամբ 1.1 կետով.

i

«1.1. «Երևան Ջուր» փակ բաժնետիրական ընկերությանը` յուրաքանչյուր տարի մինչև մարտի 1-ը Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի հաստատմանը ներկայացնել սույն որոշման 1-ին կետով հաստատված «Երևանի «Ջրմուղ-կոյուղի» փակ բաժնետիրական ընկերության կողմից կենցաղային կարիքների համար խմելու ջրի մատակարարմանը ներկայացվող սպասարկման որակի նվազագույն պահանջները» հավելվածի 1.1, 1.2 և 1.3 կետերով սահմանված ցուցանիշների մեծությունները` այդ և դրան հաջորդող տարվա համար:»:

i

2) Որոշմամբ հաստատված Երևանի «Ջրմուղ-կոյուղի» փակ բաժնետիրական ընկերության կողմից կենցաղային կարիքների համար խմելու ջրի մատակարարմանը ներկայացվող սպասարկման որակի նվազագույն պահանջները» հավելվածի 1.1-րդ, 1.2-րդ, 1.3-րդ և 3-րդ կետերը շարադրել նոր խմբագրությամբ.

1.1 Ընկերությունը պարտավոր է իր կողմից հրապարակված ջրամատակարարման գրաֆիկի համաձայն Երևան քաղաքում`

1) բոլոր սպառողներին ժամը 700-2400-ն ընկած ժամանակահատվածում ապահովել նվազագույնը 4-ժամյա ջրամատակարարմամբ,

2) սպառողների առնվազն 93 տոկոսին ժամը 700-2400-ն ընկած ժամանակահատվածում ապահովել նվազագույնը 6-ժամյա ջրամատակարարմամբ,

3) սպառողների առնվազն 72 տոկոսին ժամը 700-2400-ն ընկած ժամանակահատվածում ապահովել նվազագույնը 8-ժամյա ջրամատակարարմամբ,

4) սպառողների առնվազն 53 տոկոսին ժամը 700-2400-ն ընկած ժամանակահատվածում ապահովել նվազագույնը 12-ժամյա ջրամատակարարմամբ,

5) սպառողների առնվազն 43 տոկոսին ժամը 700-2400-ն ընկած ժամանակահատվածում ապահովել անընդհատ ջրամատակարարմամբ,

6) սպառողների առնվազն 37 տոկոսին ապահովել 24-ժամյա ջրամատակարարմամբ:

1.2 Ընկերությունը պարտավոր է իր կողմից հրապարակված ջրամատակարարման գրաֆիկի համաձայն Պռոշյան, Առինջ, Քասախ, Քանաքեռավան, Զովունի, Մերձավան, ՈՒշի, Նոր Երզնկա, Սաղմոսավան, Բալահովիտ, Գետամեջ, Նոր Գեղի, Ռադիոկայան, Մրգաշեն, Արտամետ, Պտղնի, Վերին Պտղնի, Թաիրով, Փարաքար, Ջրվեժ, Խարբերդ, Խարբերդի զոնալ կայան, Դիտակ, Բարձրաշեն, Ջրաշեն, Ջրամբար, Գառնի, Արամուս, Կաթնաղբյուր, Մայակովսկի գյուղերում`

1) բոլոր սպառողներին ժամը 700-2400-ն ընկած ժամանակահատվածում ապահովել նվազագույնը 4-ժամյա ջրամատակարարմամբ,

2) սպառողների առնվազն 84 տոկոսին ժամը 700-2400-ն ընկած ժամանակահատվածում ապահովել նվազագույնը 6-ժամյա ջրամատակարարմամբ,

3) սպառողների առնվազն 76 տոկոսին ժամը 700-2400-ն ընկած ժամանակահատվածում ապահովել նվազագույնը 8-ժամյա ջրամատակարարմամբ,

4) սպառողների առնվազն 45 տոկոսին ժամը 700-2400-ն ընկած ժամանակահատվածում ապահովել նվազագույնը 12-ժամյա ջրամատակարարմամբ,

5) սպառողների առնվազն 29 տոկոսին ապահովել 24-ժամյա ջրամատակարարմամբ:

1.3 Ընկերությունը պարտավոր է իր կողմից հրապարակված ջրամատակարարման գրաֆիկի համաձայն Եղվարդ քաղաքում`

1) սպառողների առնվազն 9 տոկոսին ժամը 700-2400-ն ընկած ժամանակահատվածում ապահովել նվազագույնը 2-ժամյա ջրամատակարարմամբ,

2) սպառողների առնվազն 91 տոկոսին ժամը 700-2400-ն ընկած ժամանակահատվածում ապահովել նվազագույնը 4-ժամյա ջրամատակարարմամբ,

3) սպառողների առնվազն 3 տոկոսին ժամը 700-2400-ն ընկած ժամանակահատվածում ապահովել նվազագույնը 6-ժամյա ջրամատակարարմամբ:

i

3. Ընկերությունը պարտավոր է տարեկան առնվազն երկու անգամ` տվյալ տարվա ապրիլ և հոկտեմբեր ամիսների առաջին տասնօրյակի ընթացքում, տվյալ տարածքի բնակիչ-բաժանորդներին հասու առնվազն մեկ օրաթերթում հրապարակել իր սպասարկման տարածքի ջրամատակարարման գրաֆիկը (այսուհետ` գրաֆիկ): Այն պետք է կազմվի և հրապարակվի այնպես, որ սպասարկման տարածքի ցանկացած բնակիչ-բաժանորդ հնարավորություն ունենա ծանոթանալու իր գրաֆիկին: Գրաֆիկի հրապարակումից առնվազն երեք աշխատանքային օր առաջ Ընկերությունը պարտավոր է իր սպասարկման տարածքի բնակիչ-բաժանորդներին առնվազն մեկ հեռուստաալիքով երեք օր անընդմեջ` օրական երկու անգամ, առաջինը 1800-2000-ն, իսկ երկրորդը 2000-2300-ն ընկած ժամանակահատվածում իրազեկել նոր գրաֆիկի հրապարակման ժամկետի և օրաթերթի անվանման մասին: Գրաֆիկը պետք է գործի հրապարակման օրվանից երեք աշխատանքային օր հետո: Ընկերությունը պարտավոր է հրապարակումից հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում այդ օրաթերթի առնվազն մեկական օրինակ պատվիրված նամակով անվճար ուղարկել իր սպասարկման տարածքի տեղական ինքնակառավարման մարմիններ և Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով: Ընկերությունը սկսած 2008 թվականի հոկտեմբեր ամսից պարտավոր է իր սպասարկման տարածքի կազմակերպություններին յուրաքանչյուր ամիս նախորդ ամսում սպառված ջրի դիմաց ներկայացվող վճարման հաշիվներում ներառել նաև այդ կազմակերպության հաջորդ ամսվա ջրամատակարարման նվազագույն գրաֆիկի ժամերը:»:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

 

pin
Հանրային ծառայ. կարգ. հանձնաժողով
23.05.2008
N 279-Ն
Որոշում