110.0089.200209
ԳՐԱՆՑՎԱԾ Է 
 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 
 ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
                                       «20»        02            2009 Թ.
                                         ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 11009081
 
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ ՀՐԱՄԱՆ
 
11 փետրվարի 2009 թվականի N 89-Ն
 
ՀՀ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 26-Ի N 27-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
 
Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 70 հոդվածով.
 
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
 
1. ՀՀ կրթության և գիտության նախարարի 2006 թվականի հունվարի 26-ի «Օտարերկրյա պետությունների բարձրագույն ուսումնական հաստատություններում միջպետական համաձայնագրերով սահմանված կրթաթոշակային տեղերի մրցույթի անցկացման (բակալավրի, դիպլոմավորված մասնագետի, մագիստրոսի, ասպիրանտուրայի (ինտերնատուրա, օրդինատուրա) և դոկտորանտուրայի երկարատև վերապատրաստման ծրագրերով) կարգը հաստատելու մասին» N 27-Ն հրամանի հավելված 1-ի
i
«2. Մրցույթի անցկացման կարգը» կետի 2.7 ենթակետը լրացնել նոր պարբերությամբ հետևյալ բովանդակությամբ. «Ասպիրանտուրա ընդունվող դիմորդն ավարտական տարվա ընթացքում հանձնում է օտար լեզվից և ինֆորմատիկայի և համակարգչից օգտվելու հիմունքների տարբերակված ստուգարքներ (սահմանված ներքին շեմով` բալային գնահատումով)`
ա. անգլերեն լեզու - «TOEFL» ստորին անցումային միավորին համապատասխան.
բ. գերմաներեն և ֆրանսերեն լեզուներ - «on Daf «և «TCF» պահանջներին համապատասխան մակարդակով: Մասնագիտական առանձնահատկություններից ելնելով` դիմորդը կարող է հանձնել քննություն այլ օտար լեզվից` նախարարության թույլտվությամբ.
գ. «Համակարգչից օգտվելու հմտություններ» - համակարգչից օգտվելու հմտությունների ծրագրերի նվազագույն մակարդակի պահանջներին համապատասխան» /ՀՀ կրթության և գիտության նախարարի 2007 թվականի նոյեմբերի 28-ի N 1162-Ա/Ք հրամանով հաստատված անցումային շեմերին համապատասխան/: