040.0246.160309
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
12 մարտի 2009 թվականի N 246-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 31-Ի N 864-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասի պահանջներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի հուլիսի 31-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի ապրիլի 4-ի N 308-Ա որոշման մեջ լրացումներ կատարելու և գույքի օտարման թույլտվություն տալու մասին» N 864-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`
1) որոշման 2-րդ կետում «5726» թիվը փոխարինել «6023,9» թվով.
i
2) որոշման N 1 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն N 1 հավելվածի.
3) որոշման 2-րդ կետի 1-ին ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«1) սահմանել, որ, համաձայն գնահատման արդյունքների`
ա. գույքի վաճառքի գինը կազմում է 140.998.8 հազ. դրամ, այդ թվում` ավելացված արժեքի հարկը` 23.499.8 հազ. դրամ,
բ. գնորդին է օտարվում նաև գույքի զբաղեցրած և օգտագործման ու սպասարկման համար անհրաժեշտ 3,5 հեկտար հողամասը` համաձայն N 6 հավելվածի, որի վաճառքի գինը` ներառյալ հողամասի կադաստրային արժեքը, կազմում է 574.350.0 հազ. դրամ, այդ թվում` ավելացված արժեքի հարկը` 95.725.0 հազ. դրամ,».
i
4) որոշման N 6 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն N 2 հավելվածի.
5) որոշման 2-րդ կետի 3-րդ ենթակետի «ա» և «բ» պարբերությունները շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«ա. գնորդի կողմից` սույն որոշման 2-րդ կետի 1-ին ենթակետում նշված գումարների վճարումից հետո ապահովել օտարվող հողամասի կադաստրային արժեքի վճարումը և գնորդի հետ` օրենքով սահմանված կարգով առուվաճառքի պայմանագրի կնքումը` պայմանով, որ գնորդը պարտավորվում է իր միջոցների հաշվին վճարել գույքի արժեքի որոշման հետ կապված վճարը` ներառյալ ավելացված արժեքի հարկը, ինչպես նաև գույքային իրավունքների պետական գրանցման հետ կապված վճարներն ու տուրքերը` օրենքով սահմանված կարգով,
բ. սույն որոշման 2-րդ կետի պահանջների կատարումից հետո` տնտեսական միջոցներն օգտագործել ընկերությունը վերազինելու, արդիականացնելու և ժամանակակից պահանջները բավարարող ծառայություններ մատուցելու նպատակով:».
i
6) որոշման 3-րդ կետում «հիմք է ընդունվում Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի ապրիլի 4-ի «Բաժնետոմսերի հետգնման մասին» N 308-Ա» բառերը փոխարինել «հիմք է ընդունվում բաժնետոմսերի հետգնման մասին ընդհանուր ժողովի» բառերով:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2009 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 16-ԻՆ
Հավելված N 1
ՀՀ կառավարության
2009 թվականի մարտի 12-ի
N 246-Ա որոշման
«Հավելված N 1
ՀՀ կառավարության
2008 թվականի հուլիսի 31-ի
N 864-Ա որոշման
._____________________________.
|ՀԱՄԱՐԸ| ՇԻՆՈՒԹՅԱՆ ԱՆՎԱՆՈՒՄԸ |
|______|______________________|
|1 |ԱՎՏՈՏՆԱԿՆԵՐ |
|______|______________________|
|2. |ՔԱՐԻ ԱՐՏԱԴՐԱՄԱՍ |
|______|______________________|
|3. |ԱՎՏՈՏՆԱԿՆԵՐ |
|______|______________________|
|4. |ԷԼ. ԵՆԹԱԿԱՅԱՆ |
|______|______________________|
|5. |ՄԵԽ. ԱՐՏԱԴՐԱՄԱՍ |
|______|______________________|
|6. |ՊԱՀԵՍՏ |
|______|______________________|
|7. |ԾԱԾԿՈՑ |
|______|______________________|
|8. |ՕԺ. ՇԻՆՈՒԹՅՈՒՆ |
|______|______________________|
|9. |ՊՈԼԻԳՈՆ |
|______|______________________|
|10. |ՕԺ. ՇԻՆՈՒԹՅՈՒՆ |
|______|______________________|
|11. |ԱՎՏՈՏՆԱԿ |
|______|______________________|
|12. |ՕԺ. ՇԻՆՈՒԹՅՈՒՆ |
._____________________________.
.__________________________________.
|ՀԱՏՎԱԾԸ|ԵՐԿԱՐՈՒ-|ՍԱՀՄԱՆԱԿԻՑ |
| |ԹՅՈՒՆ |ՍԵՓԱԿԱՆԱՏԵՐ |
|_______|________|_________________|
|1-2 |107.6 |Ահարոնյան 3/5 |
|_______|________|_________________|
|2-3 | 69.9 | -»- |
|_______|________|_________________|
|3-4 | 31.8 |Ազատության 26 |
|_______|________|_________________|
|4-5 | 61.3 |«Հայսեյսմշին» ՓԲԸ|
|_______|________|_________________|
|5-6 | 72.0 | -»- |
|_______|________|_________________|
|6-7 |256.0 |Պ. Սևակի փողոց |
|_______|________|_________________|
|7-8 |113.0 |«Հայսեյսմշին» ՓԲԸ|
|_______|________|_________________|
|8-9 |187.0 | -»- |
|_______|________|_________________|
|9-10 |112.7 | -»- |
|_______|________|_________________|
|10-11 | 19.0 | -»- |
.__________________________________. «:
__________________________
ԻՐՏԵԿ - սխեման չի բերվում
Հավելված N 2
ՀՀ կառավարության
2009 թվականի մարտի 12-ի
N 246-Ա որոշման
«Հավելված N 6
ՀՀ կառավարության
2008 թվականի հուլիսի 31-ի
N 864-Ա որոշման
._____________________________.
|ՀԱՄԱՐԸ| ՇԻՆՈՒԹՅԱՆ ԱՆՎԱՆՈՒՄԸ |
|______|______________________|
|1 |ԱՎՏՈՏՆԱԿՆԵՐ |
|______|______________________|
|2. |ՔԱՐԻ ԱՐՏԱԴՐԱՄԱՍ |
|______|______________________|
|3. |ԱՎՏՈՏՆԱԿՆԵՐ |
|______|______________________|
|4. |ԷԼ. ԵՆԹԱԿԱՅԱՆ |
|______|______________________|
|5. |ՄԵԽ. ԱՐՏԱԴՐԱՄԱՍ |
|______|______________________|
|6. |ՊԱՀԵՍՏ |
|______|______________________|
|7. |ԾԱԾԿՈՑ |
|______|______________________|
|8. |ՕԺ. ՇԻՆՈՒԹՅՈՒՆ |
|______|______________________|
|9. |ՊՈԼԻԳՈՆ |
|______|______________________|
|10. |ՕԺ. ՇԻՆՈՒԹՅՈՒՆ |
|______|______________________|
|11. |ԱՎՏՈՏՆԱԿ |
|______|______________________|
|12. |ՕԺ. ՇԻՆՈՒԹՅՈՒՆ |
._____________________________.
.__________________________________.
|ՀԱՏՎԱԾԸ|ԵՐԿԱՐՈՒ-|ՍԱՀՄԱՆԱԿԻՑ |
| |ԹՅՈՒՆ |ՍԵՓԱԿԱՆԱՏԵՐ |
|_______|________|_________________|
|1-2 |107.6 |Ահարոնյան 3/5 |
|_______|________|_________________|
|2-3 | 69.9 | -»- |
|_______|________|_________________|
|3-4 | 31.8 |Ազատության 26 |
|_______|________|_________________|
|4-5 | 61.3 |«Հայսեյսմշին» ՓԲԸ|
|_______|________|_________________|
|5-6 | 72.0 | -»- |
|_______|________|_________________|
|6-7 |256.0 |Պ. Սևակի փողոց |
|_______|________|_________________|
|7-8 |113.0 |«Հայսեյսմշին» ՓԲԸ|
|_______|________|_________________|
|8-9 |187.0 | -»- |
|_______|________|_________________|
|9-10 |112.7 | -»- |
|_______|________|_________________|
|10-11 | 19.0 | -»- |
.__________________________________. «:
__________________________
ԻՐՏԵԿ - սխեման չի բերվում