(ուժը կորցրել է 25.11.14 թիվ 1176-Ն որոշում)
i
041.0058.040210
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
4 փետրվարի 2010 թվականի N 58-Ն
ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՅԻՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄՆ ԱՊԱՀՈՎԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրով հաստատված կարգի 121-րդ կետի 2-րդ ենթակետի, ինչպես նաև կենսաթոշակային բարեփոխումների ծրագրի իրականացումն ապահովելու նպատակով`
1. Ստեղծել կենսաթոշակային բարեփոխումների իրականացումն ապահովող կառավարման խորհուրդ (այսուհետ` խորհուրդ) և հաստատել դրա անհատական կազմը` համաձայն հավելվածի:
2. (2-րդ կետն ուժը կորցրել է 02.12.11 թիվ 1164-Ն որոշում)
i
3. (3-րդ կետն ուժը կորցրել է 02.12.11 թիվ 1164-Ն որոշում)
4. (4-րդ կետն ուժը կորցրել է 02.12.11 թիվ 1164-Ն որոշում)
5. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին`
1) ապահովել խորհրդի բնականոն գործունեությունը` ըստ անհրաժեշտության առաջարկություններ ներկայացնելով Հայաստանի Հանրապետության վարչապետին` կենսաթոշակային բարեփոխումների իրականացման արդյունավետությունը բարձրացնելու ուղղությամբ.
2) առաջարկել ԱՄՆ ՄԶԳ-ին` աջակցել խորհրդի աշխատանքների կազմակերպմանն ու իրականացմանը:
i
6. ՈՒժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վարչապետի 2002 թվականի նոյեմբերի 4-ի «Կենսաթոշակային համակարգի բարեփոխումների հանձնաժողով ստեղծելու մասին» N 640-Ն և 2008 թվականի օգոստոսի 15-ի «Կենսաթոշակային բարեփոխումների իրականացման միջգերատեսչական աշխատանքային խումբ ստեղծելու մասին» N 618-Ա որոշումները:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2010 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 4-ԻՆ
Հավելված
ՀՀ վարչապետի
2010 թ. փետրվարի 4-ի
N 58-Ն որոշման
i
ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄ ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՅԻՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԽՈՐՀՐԴԻ
Ա. Ասատրյան - ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար
(խորհրդի նախագահ)
Ա. Օրբելյան - ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ
Վ. Արամյան - ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ
Կ. Մինասյան - ՀՀ էկոնոմիկայի նախարարի առաջին տեղակալ
Վ. Միրումյան - ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների
կոմիտեի նախագահի տեղակալ
Ա. Օսիկյան - ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության պետի
տեղակալ
Ա. Անանյան - ՀՀ վարչապետի օգնական, կենսաթոշակային
բարեփոխումների հանրային իրազեկման ծրագիրն
իրականացնող աշխատանքային խմբի ղեկավար
Ա. Միրզախանյան - ՀՀ կառավարության աշխատակազմի սոցիալական հարցերի
վարչության պետ
Վ. Աբրահամյան - ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի անդամ
(համաձայնությամբ)
Տ. Պետրոսյան - Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիայի
կենսաթոշակային համակարգի սպասարկման բաժնի պետ
(համաձայնությամբ)
Ս. Սաիյան - ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության
սոցիալական ապահովության պետական ծառայության պետի
առաջին տեղակալ (խորհրդի քարտուղար)
(կազմը փոփ. 19.02.10 թիվ 109-Ն, 23.07.10 թիվ 587-Ն, 02.12.11 թիվ 1164-Ն, 16.04.12 թիվ 349-Ն, 26.10.12 թիվ 1041-Ն որոշումներ)