504.0320.180810
ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
«18» 08 2010 Թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 50410315
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
29 հուլիսի 2010 թվականի N 320-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏԻ 2007 Թ. ՆՈՅԵՄԲԵՐԻ 30-Ի ԹԻՎ 289-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասի, ՀՀ Նախագահի 1997 թ. մայիսի 6-ի ՆՀ-728 հրամանագրի 1.6-րդ կետի դրույթներով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թ. մարտի 18-ի թիվ 244-Ն որոշումը`
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ.
i
1. Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզպետի 2007 թ. նոյեմբերի 30-ի «Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզպետարանի ենթակայության տակ գտնվող պետական ոչ առևտրային կազմակերպությունների և հարյուր տոկոս` պետությանը սեփականության իրավունքով պատկանող բաժնեմաս ունեցող փակ բաժնետիրական ընկերությունների գործադիր մարմինների ընտրության /նշանակման/ մրցութային հանձնաժողովի և ատեստավորման հանձնաժողովի ձևավորման կարգերը հաստատելու մասին» թիվ 289-Ն որոշմամբ հաստատված թիվ 1 և թիվ 2 հավելվածներում կատարել հետևյալ լրացումը և փոփոխությունը`
1) 5-րդ կետերում «-2 թեկնածու` մարզպետարանի ենթակայությամբ գործող համապատասխան ոլորտի կազմակերպություններից» բառերից հետո լրացնել «-1 թեկնածու ՀՀ վարչապետի ներկայացուցիչ
- 1 թեկնածու հասարակական կազմակերպության ներկայացուցիչ» բառերը.
2) 5-րդ կետերում «5 անդամից» բառերը փոխարինել «7 անդամից» բառերով: