Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2005 ԹՎԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 2 ...

 

 

050.0242.041011

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                                      «04»        10            2011 Թ.

                                        ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 05011438

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

ՈՐՈՇՈՒՄ

 

13 սեպտեմբերի 2011 թվականի թիվ 242-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 24-Ի ԹԻՎ 241-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Նպատակ ունենալով

իրավաբանական անձանց կողմից իրենց կանոնադրություններն օրենսդրությամբ սահմանված դեպքերում տարբեր մարմինների կամ անձանց տրամադրելու գործընթացը առավել դյուրին դարձնելու միջոցով նպաստել Հայաստանի Հանրապետությունում գործարար միջավայրի բարելավմանը,

Հիմք ընդունելով

Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի ապրիլի 28-ի թիվ 636-Ն որոշման 1-ին մասը, «Վճարահաշվարկային համակարգերի և վճարահաշվարկային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի 1-ին մասը և «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածը, ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «ե» կետով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.

i

1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2005 թվականի մայիսի 24-ի ««Վճարային գործիքների և վճարահաշվարկային փաստաթղթերի պրոցեսինգ և քլիրինգ իրականացնող կազմակերպությունների լիցենզավորումը, մասնաճյուղերի և ներկայացուցչությունների հաշվառումը, ղեկավարների որակավորումը» կանոնակարգ 17-ը հաստատելու մասին» թիվ 241-Ն որոշմամբ հաստատված «Վճարային գործիքների և վճարահաշվարկային փաստաթղթերի պրոցեսինգ և քլիրինգ իրականացնող կազմակերպությունների լիցենզավորումը, մասնաճյուղերի և ներկայացուցչությունների հաշվառումը, ղեկավարների որակավորումը» կանոնակարգ 17-ի 6-րդ կետի «բ» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«բ) սույն կանոնակարգի 6-րդ կետի «ա» ենթակետով սահմանված հայտում հայտատուին վերաբերող տեղեկությունների շարքում նշվում է վճարահաշվարկային կազմակերպության պետական գրանցման համարը: Ընդ որում, «Վճարահաշվարկային համակարգերի և վճարահաշվարկային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի 1-ին մասի «բ» ենթակետով սահմանված կանոնադրությունը` երեք օրինակից ներկայացնելու պարտավորությունը համարվում է կատարված:»:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2012 թվականի հուլիսի 1-ին:

 

------------------------------------------------------------------

ԻՐՏԵԿ - սույն որոշմամբ նախատեսված փոփոխությունը չի կատարվել, քանի

որ 25.10.11 թիվ 285-Ն որոշմամբ 29.11.12 թվականից ուժը կորցրել է

Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2005 թվականի

մայիսի 24-ի ««Վճարային գործիքների և վճարահաշվարկային փաստաթղթերի

պրոցեսինգ և քլիրինգ իրականացնող կազմակերպությունների

լիցենզավորումը, մասնաճյուղերի և ներկայացուցչությունների

հաշվառումը, ղեկավարների որակավորումը» կանոնակարգ 17-ը հաստատելու

մասին» թիվ 241-Ն որոշումը

----------------------------------------------------------------------

 

 

pin
Կենտրոնական բանկի խորհուրդ
13.09.2011
N 242-Ն
Որոշում