110.1165.071111
ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
«07» 11 2011 Թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 11011478
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ ՀՐԱՄԱՆ
19 հոկտեմբերի 2011 թվականի N 1165-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2007 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 26-Ի N 1253-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասով`
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
1. ՀՀ կրթության և գիտության նախարարի 2007թ. դեկտեմբերի 26-ի «ՀՀ կրթության և գիտության նախարարության «Կրթական ծրագրերի իրականացման լիցենզավորման հանձնաժողով» ստեղծելու և «Կրթական ծրագրերի իրականացման լիցենզավորման հանձնաժողովի» կանոնադրությունը հաստատելու մասին» N 1253-Ն հրամանում (այսուհետ` Հրաման) կատարել հետևյալ փոփոխությունը և լրացումները.
i
1) Հրամանում «վարչություն» բառը փոխարինել «գործակալություն» բառով` համապատասխան հոլովաձևերով.
2) հրամանի N 2 հավելվածում`
i
ա. 3.7 կետում «մամուլում» բառից հետո լրացնել «կամ նախարարության կայքէջում» բառերը:
բ. 3.17 կետը լրացնել նոր 8) և 9) ենթակետերով`
i
«8) Նիստից առնվազն 7 օր առաջ նիստի անցկացման վայրի և ժամկետի մասին գրավոր կամ բանավոր տեղեկացնում է հանձնաժողովի անդամներին,».
«9) Նիստի ժամանակ յուրաքանչյուր հարցի վերաբերյալ հանձնաժողովի կողմից որոշում կայացնելու դեպքում պատրաստում է եզրակացություն, որը ստորագրվում է հանձնաժողովի նիստին ներկա բոլոր անդամների կողմից: Նիստի ավարտից հետո եզրակացությունը հանձնվում է հրավիրված անձին կամ ուղարկվում պատշաճ ձևով:».
3) Հրամանի N 2 հավելվածը լրացնել նոր` 3.19 կետով`
i
«3.19 Նիստի նյութերը (կամ միայն օրակարգը) նիստի օրվանից ոչ ուշ, քան 7 օր առաջ տրամադրվում է հանձնաժողովի անդամներին»:
2. ՀՀ կրթության և գիտության նախարարության աշխատակազմի լիցենզավորման գործակալության և իրավաբանական վարչության պետերին` սույն հրամանը օրենքով սահմանված կարգով ներկայացնել ՀՀ արդարադատության նախարարություն` պետական գրանցման:
3. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: