Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԻ 2006 ԹՎԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԻ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ ...

Ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   24.03.2012  -ից մինչեւ     -ը:
 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԻ ՆԱԽԱԳԱՀ

ՈՐՈՇՈՒՄ

 

13 փետրվարի 2012 թվականի N 01-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԻ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 30-Ի ԹԻՎ 01-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության դատարանների նախագահների խորհրդի 2010 թվականի հոկտեմբերի 28-ի թիվ 04-Ն, 2011 թվականի դեկտեմբերի 25-ի թիվ 05-Ն որոշումները և ղեկավարվելով «Դատական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 3-րդ հոդվածի երկրորդ, երրորդ մասերով, «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի երկրորդ մասի առաջին կետով, երրորդ, հինգերորդ մասերով և «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի առաջին մասի «բ» և «զ» ենթակետերով` որոշում եմ.

i

1. Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի նախագահի 2006 թվականի օգոստոսի 30-ի «Հայաստանի Հանրապետության դատական դեպարտամենտ» պետական կառավարչական հիմնարկ ստեղծելու, «Հայաստանի Հանրապետության դատական դեպարտամենտ» պետական կառավարչական հիմնարկի կանոնադրությունն ու կառուցվածքը հաստատելու մասին» թիվ 01-Ն որոշման (այսուհետ` Որոշում) հավելված 1-ը 51-րդ կետից հետո լրացնել «51.1» կետով հետևյալ բովանդակությամբ.

«51.1 Միջազգային համագործակցության և հասարակայնության հետ կապերի ծառայությունն իրականացնում է հետևյալ գործառույթները.

ա) ապահովում է Հայաստանի Հանրապետության գերատեսչությունների համապատասխան ստորաբաժանումների, օտարերկրյա պետությունների, կազմակերպությունների, պատվիրակությունների, Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցիչների հետ արարողակարգի լիարժեք իրականացումը.

բ) ապահովում է Դեպարտամենտի միջազգային համագործակցության բնագավառում ընդհանուր քաղաքականության իրականացումը.

գ) կազմակերպում է Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի նախագահի և Դեպարտամենտի ղեկավարի մամուլի ասուլիսներ, հարցազրույցներ, լուսաբանում է վերջիններիս գործունեությունը, պատրաստում է մամուլի հաղորդագրություններ.

դ) իրականացնում է օրենքով, իրավական այլ ակտերով նախատեսված իր լիազորություններից բխող այլ գործառույթներ:»:

i

2. Որոշման հավելված 2-ի 2-րդ կետը լրացնել «գ» ենթակետով հետևյալ բովանդակությամբ.

«գ) Միջազգային համագործակցության և հասարակայնության հետ կապերի ծառայություն»:

i

3. Որոշման հավելված 1-ի 42-րդ, 43-րդ կետերում «բաժինը» բառը և 44-րդ կետում «բաժնի» բառը համապատասխանաբար Փոխարինել «վարչությունը» և «վարչության» բառերով:

4. Որոշման հավելված 2-ում 1-ին կետը լրացնել «թ» ենթակետով հետևյալ բովանդակությամբ.

«թ) Հաշվապահական հաշվառման և ֆինանսական վարչություն»:

5. ՈՒժը կորցրած ճանաչել Որոշման հավելված 2-ի 4-րդ կետի «բ» ենթակետը:

 

 

pin
Վճռաբեկ դատարանի նախագահ
13.02.2012
N 01-Ն
Որոշում