118.0265.280312
ԳՐԱՆՑՎԱԾ Է 
 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 
 ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
                                       «28»        03            2012 Թ.
                                         ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 11812170
 
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ ՀՐԱՄԱՆ
 
22 մարտի 2012 թվականի թիվ 265-Ն
 
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ԵՎ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 4-Ի ԹԻՎ 80-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
 
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածի 5-րդ մասը և «Գանձապետական համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածը և ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասով.
 
Հրամայում եմ`
 
Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի 2008 թվականի փետրվարի 4-ի «Բյուջեների կատարման, ինչպես նաև պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ու դրանց ենթակա հիմնարկների ֆինանսական գործունեության հետ կապված հաշվետվությունների կազմման, ներկայացման, ամփոփման ընդհանուր պայմանները, հաշվետվությունների առանձին տեսակների կազմման ու ներկայացման առանձնահատկությունների մասին հրահանգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի 2002 թվականի դեկտեմբերի 30-ի թիվ 930-Ն հրամանն ուժը կորցրած ճանաչելու մասին» թիվ 80-Ն հրամանում (այսուհետ` Հրաման) կատարել հետևյալ լրացումները.
i
1. Հրամանի օրինակելի ձև Հ-4-ի «1163100» տողից հետո լրացնել հետևյալ տողերը.
 
 
.__________________________________________________________________________
|       |6.4 ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՈՒԹՅԱՆ       |      |     |     |     |     |
|       |ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ        |      |     |     |     |     |
|       |ՆՊԱՏԱԿՈՎ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻՆ ԱՌԱՋԱՐԿՎՈՂ  |      |     |     |     |     |
|       |ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՓԱԹԵԹԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ|      |     |     |     |     |
|1164000|ԳԾՈՎ ԾԱԽՍԵՐ                       |  X   |     |     |     |     |
|_______|__________________________________|______|_____|_____|_____|_____|
|1164100|Բժշկական ապահովագրություն         |475100|     |     |     |     |
|_______|__________________________________|______|_____|_____|_____|_____|
|       |Բժշկական ապահովագրության համար    |      |     |     |     |     |
|       |պահեստավորված առողջության         |475100|     |     |     |     |
|       |ապահովագրության կտրոններ          |     *|     |     |     |     |
|_______|__________________________________|______|_____|_____|_____|_____|
|1164200|Հիպոթեքային վարկի ամսական վճարի   |      |     |     |     |     |
|       |մարում                            |475200|     |     |     |     |
|_______|__________________________________|______|_____|_____|_____|_____|
|1164300|ՈՒսուցման վճարների փոխհատուցում   |475300|     |     |     |     |
|_______|__________________________________|______|_____|_____|_____|_____|
|1164400|Հանգստի ծախսերի փոխհատուցում      |475400|     |     |     |     |
.__________________________________________________________________________
 
.________ ____________________________________________.
|       | |                     |                     |
|       | |                     |                     |
|       | |                     |                     |
|       | |                     |                     |
|1164000| |                     |                     |
|_______| |_____________________|_____________________|
|1164100| |                     |                     |
|_______| |_____________________|_____________________|
|       | |                     |                     |
|       | |                     |                     |
|       | |                     |                     |
|_______| |_____________________|_____________________|
|1164200| |                     |                     |
|       | |                     |                     |
|_______| |_____________________|_____________________|
|1164300| |                     |                     |
|_______| |_____________________|_____________________|
|1164400| |                     |                     |
.________ ____________________________________________.
«:
 
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող 10-րդ օրվանից:
 
«:
 
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող 10-րդ օրվանից: