040.0518.210513
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
16 մայիսի 2013 թվականի N 518-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 5-Ի N 1932-Ն ԵՎ 2003 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 23-Ի N 572-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Քաղաքացիական ծառայողների վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի դեկտեմբերի 5-ի «Լիազորված մարմին ճանաչելու մասին» N 1932-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`
i
1) 3-րդ կետից հանել «(Երևանի քաղաքապետին)» բառերը, իսկ «համապատասխան մարմինների աշխատակազմերի աշխատողների, ըստ մասնագիտությունների, թվի և աշխատավարձերի մասին տեղեկատվություն» բառերը փոխարինել «տեղեկատվություն Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի ապրիլի 23-ի N 572-Ն որոշման N 2 հավելվածի N 1 ձևին համապատասխան` էլեկտրոնային եղանակով» բառերով.
2) 4-րդ կետի «բ» ենթակետն ուժը կորցրած ճանաչել.
i
3) 5-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
i
«5. Առաջարկել Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության խորհրդի նախագահին` յուրաքանչյուր տարի, մինչև մարտի 1-ը, սույն որոշման 3-րդ կետով նախատեսված տեղեկատվությունից բացի, Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն ներկայացնել նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի ապրիլի 23-ի N 572-Ն որոշման N 2 հավելվածի N 2 ձևին համապատասխան տեղեկատվություն` էլեկտրոնային եղանակով:»:
2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի ապրիլի 23-ի «Հայաստանի Հանրապետության աշխատանքի շուկայի վերլուծության նպատակով միասնական տեղեկատվական համակարգի ստեղծման ծրագիրը հաստատելու մասին» N 572-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`
1) վերնագիրը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
i
«Քաղաքացիական ծառայողների բազային աշխատավարձի մեծության և վարձատրության համակարգի վերաբերյալ զեկույցի կառուցվածքը և պետական ծառայողների աշխատավարձերի վերլուծության համար անհրաժեշտ տեղեկատվություն ներկայացնելու ձևերը հաստատելու մասին».
2) 1-ին կետի`
i
ա. «ա» ենթակետում «Հայաստանի Հանրապետության աշխատանքի շուկայի վերլուծության նպատակով միասնական տեղեկատվական համակարգի ստեղծման ծրագիրը» բառերը փոխարինել «քաղաքացիական ծառայողների բազային աշխատավարձի մեծության և վարձատրության համակարգի վերաբերյալ զեկույցի կառուցվածքը» բառերով,
բ. «բ» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«բ) պետական ծառայողների աշխատավարձերի վերլուծության համար անհրաժեշտ տեղեկատվություն ներկայացնելու ձևերը` համաձայն N 2 հավելվածի.»,
գ. «գ» ենթակետն ուժը կորցրած ճանաչել,
i
դ. որոշման N 1 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն N 1 հավելվածի,
i
ե. որոշման N 2 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն N 2 հավելվածի:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2013 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 21-ԻՆ
Հավելված N 1
ՀՀ կառավարության
2013 թվականի մայիսի 16-ի
N 518-Ն որոշման
«Հավելված N 1
ՀՀ կառավարության
2003 թվականի ապրիլի 23-ի
N 572-Ն որոշման
ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԲԱԶԱՅԻՆ ԱՇԽԱՏԱՎԱՐՁԻ ՄԵԾՈՒԹՅԱՆ ԵՎ ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԶԵԿՈՒՅՑԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ
I. ՆՊԱՏԱԿԸ
1. Քաղաքացիական ծառայողների բազային աշխատավարձի մեծության և վարձատրության համակարգի վերաբերյալ զեկույցի (այսուհետ` զեկույց) նպատակներն են`
1) պետական ծառայողների վարձատրության համակարգերի և աշխատավարձերի չափերի վերլուծությունը.
2) քաղաքացիական ծառայողների վարձատրության համակարգը կարգավորող օրենսդրության վերլուծությունը.
3) քաղաքացիական ծառայողների աշխատանքի խթանման և արդյունավետության բարձրացման նպատակով քաղաքացիական ծառայողների վարձատրության համակարգի կատարելագործման վերաբերյալ առաջարկություններ ներկայացնելը:
II. ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ՓՈՒԼԵՐԸ
2. Զեկույցի նախապատրաստման փուլերն են`
1) պետական կառավարման համապատասխան մարմիններից պետական ծառայողների վարձատրության համակարգի մասին տվյալների հավաքագրումը և վերլուծությունը.
2) քաղաքացիական ծառայության համակարգում աշխատողների շարժի ու հոսունության մասին տվյալների ստացումը և վերլուծությունը.
3) քաղաքացիական ծառայողների վարձատրության համակարգը կարգավորող օրենսդրության վերլուծությունը.
4) աշխատավարձի վերաբերյալ հավաքագրված տվյալների հիման վրա ներդրված տեղեկատվական շտեմարանի վարումը.
5) անձնավորված հաշվառման տեղեկատվական բազայից ստացված` ոչ պետական հատվածի 2000 գործատուի կողմից (յուրաքանչյուր մարզից միջինը 100 և Երևան քաղաքից` 1000) սահմանված աշխատավարձերի չափերի ուսումնասիրությունը.
6) քաղաքացիական ծառայողների և ոչ պետական հատվածի աշխատողների միջին աշխատավարձերի համեմատական վերլուծությունը` ըստ քաղաքացիական ծառայության ոլորտում գերիշխող մասնագիտությունների և քաղաքացիական ծառայության համակարգում առկա պաշտոնների խմբերի.
7) վերլուծությունների հիման վրա քաղաքացիական ծառայողների բազային աշխատավարձի մեծության և վարձատրության համակարգի վերաբերյալ առաջարկությունների մշակումը:
III. ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅԱՆՆ ԱՌԱՋԱԴՐՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ
3. Զեկույցում ներկայացվում են հետևյալ հիմնական բաժինները`
1) քաղաքացիական ծառայողների աշխատավարձի գնողունակության և աշխատավարձի մակարդակի վրա ազդող մակրոտնտեսական ցուցանիշների ամփոփ վերլուծություն.
2) պետական ծառայության աշխատավարձերի չափերը և դրանց փոփոխության դինամիկան նախորդ երեք տարիների կտրվածքով, այդ թվում`
ա. միջին աշխատավարձը պետական ծառայության համակարգում,
բ. միջին աշխատավարձը քաղաքացիական ծառայության ոլորտում` ըստ պետական կառավարման մարմինների, ըստ վարչատարածքային միավորների,
գ. քաղաքացիական ծառայության ոլորտում գերիշխող մասնագիտությունները և միջին աշխատավարձն ըստ մասնագիտությունների,
դ. նվազագույն և առավելագույն աշխատավարձը պետական կառավարման համակարգում,
ե. միջին աշխատավարձն ըստ քաղաքացիական ծառայության պաշտոնների խմբերի.
3) քաղաքացիական ծառայողների վարձատրության համակարգի, ինչպես նաև վարձատրության համակարգը կարգավորող օրենսդրության մեջ փոփոխություններ կատարելու անհրաժեշտության առկայության կամ բացակայության մասին եզրակացությունը.
4) քաղաքացիական ծառայողների և ոչ պետական հատվածի աշխատողների աշխատավարձի միջին չափերի վերլուծություն` ըստ համադրելի պաշտոնների և քաղաքացիական ծառայության համակարգում գերիշխող մասնագիտությունների.
5) քաղաքացիական ծառայողների վարձատրության, շարժի և հոսունության փոխառնչությունների վերլուծություն.
6) քաղաքացիական ծառայողների բազային աշխատավարձի մեծության վերաբերյալ առաջարկություն.
7) բազային աշխատավարձի առաջարկվող չափի ֆինանսական գնահատականը:
4. Քաղաքացիական ծառայողների բազային աշխատավարձի չափը նախորդ տարվա նկատմամբ անփոփոխ մնալու դեպքում չեն ներկայացվում զեկույցի 3-րդ կետի 2-րդ ենթակետում նշված վերլուծությունը և ցուցանիշները:»:
Հավելված N 2
ՀՀ կառավարության
2013 թվականի մայիսի 16-ի
N 518-Ն որոշման
«Հավելված N 2
ՀՀ կառավարության
2003 թվականի ապրիլի 23-ի
N 572-Ն որոշման
Ձև N 1
ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԱՇԽԱՏԱՎԱՐՁԵՐԻ ՄԱՍԻՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ
.________________________________________________________________
|NN |Ծառայու-|Ստորա-|Պաշտոնի|Պաշտոնի|Պաշտոնի|Ծննդյան|Սեռը|Կրթու-|
|ը/կ|թյան |բաժա- |անվա- |խումբը |զբաղվա-|օրը, | |թյունը|
| |տեսակը |նումը |նումը | |ծության|ամիսը, | | |
| | | | | |բնույթը|տարե- | | |
| | | | | | |թիվը | | |
| | | | | | | | | |
| | | | | | | | | |
| | | | | | | | | |
| | | | | | | | | |
| | | | | | | | | |
| | | | | | | | | |
| | | | | | | | | |
| | | | | | | | | |
| | | | | | | | | |
| | | | | | | | | |
| | | | | | | | | |
| | | | | | | | | |
| | | | | | | | | |
| | | | | | | | | |
| | | | | | | | | |
| | | | | | | | | |
| | | | | | | | | |
| | | | | | | | | |
| | | | | | | | | |
|___|________|______|_______|_______|_______|_______|____|______|
| | 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 |
| | | | | | | | | |
|___|________|______|_______|_______|_______|_______|____|______|
|1. | | | | | | | | |
|___|________|______|_______|_______|_______|_______|____|______|
|2. | | | | | | | | |
.________________________________________________________________
______________________________________________
|Մասնագիտու- |Դասային|Աշխատանքային ստաժը |
|թյունն ըստ |աստի- | |
|_____________|ճանը |______________________|
|կրթու-|պաշ- |կամ |տվյալ պաշտոնում |տվյալ|
|թյան |տոնի |կոչումը|________________|պետա-|
| |անձնա-| |տարին|ամիսը|օրը |կան |
| |գրի | | | | |ծառա-|
| | | | | | |յու- |
| | | | | | |թյու-|
| | | | | | |նում,|
| | | | | | |տարի |
| | | | | | | |
| | | | | | | |
| | | | | | | |
| | | | | | | |
| | | | | | | |
| | | | | | | |
| | | | | | | |
| | | | | | | |
| | | | | | | |
| | | | | | | |
| | | | | | | |
| | | | | | | |
| | | | | | | |
|______|______|_______|_____|_____|____|_____|
| 9.1 | 9.2 | 10 | 11.1| 11.2|11.3| 11.4|
| | | | | | | |
|______|______|_______|_____|_____|____|_____|
| | | | | | | |
|______|______|_______|_____|_____|____|_____|
| | | | | | | |
______________________________________________
__________________________________________________________________________.
|Աշխատավարձ և դրան հավասարեցված վճարներ` տվյալ տարվա փետրվարի 1-ի |Ամ-|
|դրությամբ` բացառությամբ պարգևատրման գումարների (հաշվարկված, |սա-|
| ամսական, դրամ) |կան|
|_____________________________________________________________________|աշ-|
|պաշտո-|հավելումը |հավելավճարը |պարգևատրումը |խա-|
|նային | | |(նախորդ տարվա) |տա-|
|դրույ-|____________________|_______________________|_________________|վար|
|քաչափը|բարձր |առողջու|այլ |կոչ- |երկա-|գիտա-|այլ |տարե- |հա- |այլ |ձը,|
| |լեռ- |թյան |հավե-|ման |րամյա|կան |հավե-|կան |տուկ |դրա-|դ |
| |նային |համար |լում |կամ |ծառա-|աստի-|լա- |արդ- |առաջա|մա- |ր |
| |վայ- |վնասա- | |դասա-|յու- |ճանի |վճար |յունք-| |կան |ա |
| |րում |կար, | |յին |թյան | | |ների |դրանք|պար-|մ |
| |աշխա- |ծանր | |աստի-| | | |համար |ների |գև- | |
| |տելու |կամ | |ճանի | | | | |կամ |ներ | |
| |համար |առանձ- | |համար| | | | |աշխա-| | |
| | |նապես | | | | | | |տանքի| | |
| | |ծանր, | | | | | | |որակ-| | |
| | |առանձ- | | | | | | |յալ | | |
| | |նապես | | | | | | |կատար| | |
| | |վնասա- | | | | | | |ման | | |
| | |կար | | | | | | |համար| | |
| | |աշխա- | | | | | | | | | |
| | |տանքի | | | | | | | | | |
| | |համար | | | | | | | | | |
|______|______|_______|_____|_____|_____|_____|_____|______|_____|____|___|
|12.1 |12.2.1|12.2.2 |12.2.|12.3.|12.3.|12.3.|12.3.|12.4.1|12.4.|12.4|13.|
| | | | 3 | 1 | 2 | 3 | 4 | | 2 | 3 | |
|______|______|_______|_____|_____|_____|_____|_____|______|_____|____|___|
| | | | | | | | | | | | |
|______|______|_______|_____|_____|_____|_____|_____|______|_____|____|___|
| | | | | | | | | | | | |
__________________________________________________________________________.
Ձև N 2
ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ՇԱՐԺԻ ԵՎ ՀՈՍՈՒՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ
._____________________________________________________________________.
|NN | Ցուցանիշի անվանումը |Ընդամենը |
|ը/կ | |(մարդ) |
|_____|_____________________________________________________|_________|
| Ա | Բ | 1. |
|_____|_____________________________________________________|_________|
|1. |Քաղաքացիական ծառայողների թիվը նախորդ տարվա հունվարի | |
| |1-ի դրությամբ | |
|_____|_____________________________________________________|_________|
|2. |Աշխատանքի ընդունվածների թիվը հաշվետու տարվա | |
| |կտրվածքով` առանց ժամանակավոր թափուր պաշտոն | |
| |զբաղեցնողների | |
|_____|_____________________________________________________|_________|
|3. |Աշխատանքից ազատվածների թիվը հաշվետու տարվա կտրվածքով`| |
| |առանց ժամանակավոր թափուր պաշտոն զբաղեցնողների` | |
|_____|_____________________________________________________|_________|
| |այդ թվում` ըստ պատճառների | |
|_____|_____________________________________________________|_________|
|3.1 |անձնական դիմումի համաձայն, այդ թվում` ըստ | |
| |պաշտոնների խմբերի | |
|_____|_____________________________________________________|_________|
|3.1.1|բարձրագույն | |
|_____|_____________________________________________________|_________|
|3.1.2|գլխավոր | |
|_____|_____________________________________________________|_________|
|3.1.3|առաջատար | |
|_____|_____________________________________________________|_________|
|3.1.4|կրտսեր | |
|_____|_____________________________________________________|_________|
|3.2. |օրենքով նախատեսված կարգապահական տույժը մեկ տարվա | |
| |ընթացքում կրկին կիրառելը | |
|_____|_____________________________________________________|_________|
|3.3. |ատեստավորման արդյունքները | |
|_____|_____________________________________________________|_________|
|3.4. |հաստիքների կրճատումը | |
|_____|_____________________________________________________|_________|
|3.5. |ժամանակավոր անաշխատունակության հետևանքով մեկ տարվա | |
| |ընթացքում ավելի քան վեց ամիս աշխատանքի չներկայանալը | |
|_____|_____________________________________________________|_________|
|3.6. |քաղաքական կամ հայեցողական պաշտոններում ընտրվելը կամ | |
| |նշանակվելը | |
|_____|_____________________________________________________|_________|
|3.7. |քաղաքացիական ծառայության պաշտոնի նշանակվելը` օրենքով | |
| |սահմանված կարգի խախտմամբ | |
|_____|_____________________________________________________|_________|
|3.8. |քաղաքացիական ծառայողի նկատմամբ կայացված մեղադրական | |
| |դատավճիռը | |
|_____|_____________________________________________________|_________|
|3.9. |պաշտոն զբաղեցնելու առավելագույն տարիքը լրանալը | |
|_____|_____________________________________________________|_________|
|3.10.|փորձաշրջանը չանցնելը | |
|_____|_____________________________________________________|_________|
|3.11.|վերակազմակերպման հետևանքով նշանակում չկատարելը | |
|_____|_____________________________________________________|_________|
|3.12.|կադրերի կարճաժամկետ ռեզերվից արտամրցութային կարգով | |
| |քաղաքացիական ծառայության թափուր պաշտոնում նշանակելը | |
|_____|_____________________________________________________|_________|
|3.13.|մահվան պատճառով | |
|_____|_____________________________________________________|_________|
|4. |2-րդ տողից` պետական ծառայության այլ մարմիններ | |
| |տեղափոխվածների թիվը | |
|_____|_____________________________________________________|_________|
|5. |Քաղաքացիական ծառայողների թիվը նախորդ տարվա դեկտեմբերի| |
| |30-ի դրությամբ»: | |
._____________________________________________________________________.