040.0582.100613
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
6 հունիսի 2013 թվականի N 582-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 20-Ի N 1663-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված դրույթները և ղեկավարվելով «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ և «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածներով սահմանված դրույթներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի դեկտեմբերի 20-ի «Գույք ամրացնելու մասին» N 1663-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`
1) որոշման 2-րդ կետում`
i
ա. «1,961.6 քառ. մետր» բառերը փոխարինել «5569.12 քառ. մետր» բառերով,
բ. կետից հանել «ընդամենը 672,935.2 հազ. դրամ արժողությամբ`» բառերը.
i
2) որոշման N 2 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն հավելվածի.
3) որոշման 4-րդ կետում «երկամսյա» բառը փոխարինել «հնգամսյա» բառով:
i
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2013 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 10-ԻՆ
Հավելված
ՀՀ կառավարության
2013 թվականի հունիսի 6-ի
N 582-Ա որոշման
«Հավելված N 2
ՀՀ կառավարության
2012 թվականի դեկտեմբերի 20-ի
N 1663-Ա որոշման
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍԵՎԱՆ ՔԱՂԱՔՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՍԵՎԱՆԻ ԹԵՐԱԿՂԶՈՒ ՊԵՏԱԿԱՆ ԱՄԱՌԱՆՈՑ` 5569.12 ՔԱՌ. ՄԵՏՐ ՄԱԿԵՐԵՍՈՎ ԵՎ 16 ՀԵԿՏԱՐ ՀՈՂԱՄԱՍՈՎ, ԵՎ ՍԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԵՐԵՎԱՆՅԱՆ ԽՃՈՒՂԻ N 48 (ՍԵՎԱՆ ՔԱՂԱՔՈՒՄ ՀՐԱԶԴԱՆ ԳԵՏԻ ՍԿԶԲՈՒՄ, ՋՐԸՆԴՈՒՆՄԱՆ ԵՎ ՁԿՆԱՊԱՇՏՊԱՆ ԿԱՌՈՒՅՑ) ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ` 3,286.63 ՔԱՌ. ՄԵՏՐ ՄԱԿԵՐԵՍՈՎ ԵՎ 2.85 ՀԵԿՏԱՐ ՀՈՂԱՄԱՍՈՎ ՀԱՆԳՍՏՅԱՆ ՏՈՒՆ
._______________________________________________.
|NN | Անվանումը |Մակերեսը|
|ը/կ| |(քառ. մ)|
|___|__________________________________|________|
|1. |Վարչական շենք | 549.5 |
|___|__________________________________|________|
|2. |Ամառանոց | 976.38 |
|___|__________________________________|________|
|3. |Օժանդակ շինություն | 80.5 |
|___|__________________________________|________|
|4. |Ամառանոց | 429.62 |
|___|__________________________________|________|
|5. |Հացատուն | 356.9 |
|___|__________________________________|________|
|6. |Կաթսայատուն, լվացքատուն | 173.0 |
|___|__________________________________|________|
|7. |Նավատնակ | 66.7 |
|___|__________________________________|________|
|8. |Պոմպակայան | 22.5 |
|___|__________________________________|________|
|9. |Հանդերձարան | 44.1 |
|___|__________________________________|________|
|10.|Պահպանական ծառայության շենք | 316.02 |
|___|__________________________________|________|
|11.|Ընդունելությունների տուն | 2357.5 |
|___|__________________________________|________|
|12.|Հանգստի տաղավար | 142.4 |
|___|__________________________________|________|
|13.|Մերձափնյա պարիսպ | 54 |
|___|__________________________________|________|
|14.|«Կապույտ ալիք» հանգստյան տուն | 2703.2 |
|___|__________________________________|________|
|15.|Մաքրման կայան | 12 |
|___|__________________________________|________|
|16.|Գազաբաշխիչ կետ | 37.5 |
|___|__________________________________|________|
|17.|Պահակատուն 1 | 20 |
|___|__________________________________|________|
|18.|Պահակատուն 2 | 17.5 |
|___|__________________________________|________|
|19.|Էլեկտրաենթակայան | 17.5 |
|___|__________________________________|________|
|20.|Պահեստային մաս | 24 |
|___|__________________________________|________|
|21.|Հին մասնաշենք | 392.93 |
|___|__________________________________|________|
|22.|Ջրավազան | 62 |
|___|__________________________________|________|
| |Ընդամենը | 8855.75|
._______________________________________________.»: