040.1194.051113
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
23 հոկտեմբերի 2013 թվականի N 1194-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 29-Ի N 594-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի մայիսի 29-ի «Ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» N 594-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը և լրացումները`
1) որոշման 3-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
i
«3. Ստուգումների կասեցման արգելքը վերանում է ստուգում իրականացնող այն մարմինների համար, որոնց ռիսկի վրա հիմնված ստուգումների մեթոդաբանությունը և ռիսկայնությունը որոշող չափանիշների ընդհանուր նկարագիրը և ռիսկի վրա հիմնված ստուգումների ստուգաթերթերը հաստատելու մասին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումներն ընդունվել և ուժի մեջ են մտել օրենքով սահմանված կարգով:
Սույն կետում նշված մարմինների ցանկը սահմանվում է N 1 հավելվածով:».
2) որոշումը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 4-րդ կետով.
i
«4. Սահմանել, որ ստուգում սկսելուց առաջ ստուգում իրականացնող անձը տնտեսավարող սուբյեկտի պաշտոնատար անձին կամ նրան փոխարինող անձին ծանոթացնում է ռիսկի վրա հիմնված համակարգի էությանը, ստուգաթերթերով ստուգումների մոտեցումներին, ստուգման բողոքարկման իրավունքներին և ընթացակարգերին, որի մասին տնտեսավարող սուբյեկտի պաշտոնատար անձը կամ նրան փոխարինող անձն ստորագրում է N 2 հավելվածում ներկայացված հայտարարության օրինակելի ձևը:
Սույն կետում նշված ստուգաթերթերով ստուգումների մոտեցումների մասին ծանուցումը չի վերաբերում «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 3-րդ հոդվածի 1.1-ին կետում նշված հարկային և մաքսային մարմինների կողմից իրականացվող ստուգումների, Հայաստանի Հանրապետության տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի, Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայության կողմից իրականացվող ստուգումների, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի կատարման համար իրականացվող աշխատանքների` ներառյալ պետական պատվերի տեղադրման (գնումների գործընթացի) ճշտության և օրինականության նկատմամբ հսկողությանը:».
i
3) որոշումը լրացնել NN 1 և 2 հավելվածներով` համաձայն NN 1 և 2 հավելվածների:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2013 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 5-ԻՆ
Հավելված N 1
ՀՀ կառավարության
2013 թվականի հոկտեմբերի 23-ի
N 1194-Ա որոշման
«Հավելված N 1
ՀՀ կառավարության
2009 թվականի մայիսի 29-ի
N 594-Ա որոշման
ՑԱՆԿ
ՍՏՈՒԳՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԱՅՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ, ՈՐՈՆՑ ՉԻ ՎԵՐԱԲԵՐՈՒՄ ՍՏՈՒԳՈՒՄՆԵՐԻ ԿԱՍԵՑՄԱՆ ԱՐԳԵԼՔԸ
.____________________________________________________________________.
|Ստուգում իրականացնող մարմնի |Ստուգում իրականացնող մարմնի |
|անվանումը |ռիսկի վրա հիմնված ստուգումների |
| |մեթոդաբանությունը և |
| |ստուգաթերթերը հաստատելու մասին |
| |ՀՀ կառավարության որոշման համարն |
| |ու ընդունման ամսաթիվը |
|___________________________________|________________________________|
| 1 | 2 |
|___________________________________|________________________________|
|ՀՀ արտակարգ իրավիճակների |ՀՀ կառավարության 2013 թվականի |
|նախարարության աշխատակազմի հրդեհային|փետրվարի 14-ի N 134-Ն և N 132-Ն|
|և տեխնիկական անվտանգության պետական|որոշումներ |
|տեսչություն | |
|___________________________________|________________________________|
|ՀՀ կրթության և գիտության |ՀՀ կառավարության 2013 թվականի |
|նախարարության աշխատակազմի կրթության|հունիսի 6-ի N 598-Ն որոշում |
|պետական տեսչություն | |
|___________________________________|________________________________|
|ՀՀ գյուղատնտեսության նախարարության |ՀՀ կառավարության 2012 թվականի |
|սննդամթերքի անվտանգության պետական |դեկտեմբերի 27-ի N 1679-Ն, |
|ծառայություն |փետրվարի 28-ի N 338-Ն և |
| |սեպտեմբերի 5-ի N 970-Ն |
| |որոշումներ |
|___________________________________|________________________________|
|ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների|ՀՀ կառավարության 2012 թվականի |
|նախարարության աշխատակազմի |դեկտեմբերի 6-ի N 1568-Ն և |
|էներգետիկայի պետական տեսչություն |N 1569-Ն որոշումներ |
|___________________________________|________________________________|
|ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների|ՀՀ կառավարության 2012 թվականի |
|նախարարության աշխատակազմի ընդերքի |նոյեմբերի 8-ի N 1511-Ն և 2012 |
|պետական տեսչություն |թվականի դեկտեմբերի 20-ի N 1680-Ն|
| |որոշումներ |
|___________________________________|________________________________|
|ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության|ՀՀ կառավարության 2012 թվականի |
|աշխատակազմի տրանսպորտային պետական |դեկտեմբերի 27-ի N 1666-Ն և 2013|
|տեսչություն |թվականի հունվարի 31-ի N 80-Ն |
| |որոշումներ |
|___________________________________|________________________________|
|ՀՀ ֆինանսների նախարարության |ՀՀ կառավարության 2011 թվականի |
|աշխատակազմի լիցենզավորման |դեկտեմբերի 22-ի N 1852-Ն և 2012|
|պայմանների և պահանջների |թվականի հունվարի 12-ի N 18-Ն |
|հսկողության պետական տեսչություն |որոշումներ |
|___________________________________|________________________________|
|ՀՀ արդարադատության նախարարության |ՀՀ կառավարության 2013 թվականի |
|աշխատակազմի օրինականության |հունիսի 13-ի N 624-Ն որոշում |
|վերահսկողության տեսչություն | |
|___________________________________|________________________________|
|ՀՀ ֆինանսների նախարարության |ՀՀ կառավարության 2013 թվականի |
|աշխատակազմի աուդիտորական |փետրվարի 7-ի N 89-Ն և N 99-Ն |
|գործունեության հսկողության պետական |որոշումներ |
|տեսչություն | |
|___________________________________|________________________________|
|ՀՀ բնապահպանության նախարարության |ՀՀ կառավարության 2012 թվականի |
|աշխատակազմի բնապահպանական պետական |նոյեմբերի 22-ի N 1562-Ն և 2013 |
|տեսչություն |թվականի մարտի 7-ի N 519-Ն |
| |որոշումներ |
.____________________________________________________________________.
«:
Հավելված N 2
ՀՀ կառավարության
2013 թվականի հոկտեմբերի 23-ի
N 1194-Ա որոշման
«Հավելված N 2
ՀՀ կառավարության
2009 թվականի մայիսի 29-ի
N 594-Ա որոշման
Օրինակելի ձև
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ՍՏՈՒԳՄԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԻՆ ԾԱՆՈՒՑՎԱԾ ԼԻՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայտնում եմ, որ ստուգում սկսելուց առաջ ստուգում իրականացնող մարմնի ներկայացուցչի կողմից ծանուցվել եմ ռիսկի վրա հիմնված համակարգի էությանը, ստուգաթերթերով ստուգումների մոտեցումներին, ստուգման բողոքարկման իրավունքներին և ընթացակարգերին, ինչի համար ստորագրում եմ:
__________________________________
__________________________________
__________________________________
ՏՆՏԵՍԱՎԱՐՈՂ ՍՈՒԲՅԵԿՏԻ
ՊԱՇՏՈՆԱՏԱՐ ԱՆՁ ԿԱՄ
ՆՐԱՆ ՓՈԽԱՐԻՆՈՂ _________________ _______________________________
(ստորագրությունը) (անունը, ազգանունը և զբաղեցրած
պաշտոնը)
____ ______________ 201 թ.»: