320.0189.080814
ԳՐԱՆՑՎԱԾ Է 
 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 
 ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
                                       «08»        08            2014 Թ.
                                         ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 32014315
 
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԱՎԻԱՑԻԱՅԻ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ ՀՐԱՄԱՆ
 
29 հուլիսի 2014 թվականի N 189-Ն
 
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԱՎԻԱՑԻԱՅԻ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ 2012 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 20-Ի ԹԻՎ 58-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
 
Հիմք ընդունելով «Ավիացիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 43-րդ և 44-րդ հոդվածները և «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասը.
 
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
 
1. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության (այսուհետ` Գլխավոր վարչություն) պետի 2012 թվականի ապրիլի 20-ի «Օդանավ շահագործողի վկայականի և ավիափոխադրողի մասնագրի նկատմամբ ներկայացվող պահանջների ու դրանց տալու կարգերը սահմանելու և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետի 2009 թվականի հուլիսի 29-ի թիվ 108-Ն հրամանն ուժը կորցրած ճանաչելու մասին» թիվ 58-Ն հրամանում (այսուհետ` Հրաման) կատարել հետևյալ փոփոխությունները.
i
1) Հրամանի հավելված 1-ի 13-րդ կետի 2-րդ ենթակետից «և 8-րդ» բառերը հանել.
i
2) Հրամանի հավելված 1-ի 4-րդ կետի երկրորդ նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Օդանավ շահագործողի վկայականի բնօրինակը պահպանվում է կազմակերպությունում, իսկ օդանավի փաստաթղթերում` կազմակերպության կողմից հաստատված դրա պատճենը:».
i
3) Հրամանի Հավելված 1-ի Ձև 4-ը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն Հավելվածի:
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
 
Հավելված
ՀՀ կառավարությանն առընթեր
քաղաքացիական ավիացիայի
գլխավոր վարչության պետի
2014 թվականի հուլիսի 29-ի
N 189-Ն հրամանի
 
«Ձև 4
 
._______________________________________________________________________.
|Հայաստանի Հանրապետության   | ՓԱՐՏ-Մ-Ի ԵՆԹԱՄԱՍ |ՀԱՅՏ`                   |
|Կառավարությանն առընթեր     | Ջ-Ի ՎԱՎԵՐԱՑՈՒՄ   |Application for         |
|Քաղաքացիական ավիացիայի     | Part-M Subpart G |սկզբնական շնորհման [ ]  |
|գլխավոր վարչություն        | APPROVAL         |initial grant           |
|General Department of      |                  |փոփոխման           [ ]  |
|Civil Aviation at the      |                  |change                  |
|Government of the Republic |                  |                        |
|of Armenia                 |                  |                        |
|_______________________________________________________________________|
|_______________________________________________________________________|
|1. |Հայտատուի գրանցված անվանումը:             |                        |
|   |Registered name of applicant:             |                        |
|___|__________________________________________|________________________|
|2. |Առևտրային  անվանումը (առկայության դեպքում)|                        |
|   |Trading name (if different):              |                        |
|___|__________________________________________|________________________|
|3. |Վավերացման ենթակա հասցեները:              |                        |
|   |Addresses requiring approval:             |                        |
|___|__________________________________________|________________________|
|4. |Հեռ.                   Ֆաքս.              | Էլ. փոստ.              |
|   |Tel.                   Fax.               | E-mail.                |
|___|__________________________________________|________________________|
|5. |Ենթամաս-Ջ-ի վավերացման տիրույթը համաձայն  |                        |
|   |սույն հայտի:                              |                        |
|   |Scope of Subpart-G Approval relevant to   |                        |
|   |this application.                         |                        |
|___|__________________________________________|________________________|
|6. |Հաշվետու կառավարիչի (ներկայացված *)       |                        |
|   |պաշտոնը և  անուն ազգանունը:               |                        |
|   |Position and name of the (proposed *)     |                        |
|   |Accountable Manager.                      |                        |
|___|__________________________________________|________________________|
|7. |Հաշվետու կառավարիչի ստորագրությունը       |                        |
|   |(ներկայացված *):                          |                        |
|   |Signature of the (proposed *)             |                        |
|   |Accountable Manager.                      |                        |
|___|__________________________________________|________________________|
|8. |Հասցե:                                    |                        |
|   |Place.                                    |                        |
|___|__________________________________________|________________________|
|9. |Թվականը:                                  |                        |
|   |Date.                                     |                        |
|___|__________________________________________|________________________|
|   |Ծանոթություն 1. Ձև(եր)ը  ներկայացվում     |Հայաստանի Հանրապետության|
|   |է (են)                                    |Կառավարությանն առընթեր  |
|   |Note 1: The Form(s) should be sent to     |Քաղաքացիական ավիացիայի  |
|   |                                          |գլխավոր վարչություն     |
|   |                                          |                        |
|   |                                          |General Department of   |
|   |                                          |Civil Aviation at the   |
|   |                                          |Government of the       |
|   |                                          |Republic of Armenia     |
|   |                                          |                        |
|___|__________________________________________|________________________|
|   |Ծանոթություն 2. Տեղեկատվություն           |                        |
|   |վճարումների վերաբերյալ                    |                        |
|   |Note 2: Information on any fees payable   |                        |
|_______________________________________________________________________|
|  * Կիրառելի է միայն ՓԱՐՏ-ի նոր հայտատուի համար                        |
|  Applicable only in the case of new PART Applicant                    |
|                                                                       |
«: