Սեղմել Esc փակելու համար:
ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻՆ ՄԱՏՉԵԼԻ ԲՆԱԿԱՐԱՆ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻՆ ՄԱՏՉԵԼԻ ԲՆԱԿԱՐԱՆՆԵՐՈՎ ԱՊԱՀՈՎՄ ...

 

 

117.0232.010914

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                                      «01»        09            2014 Թ.

                                        ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 11714399

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ ՀՐԱՄԱՆ

 

29 օգոստոսի 2014 թվականի N 232-Ն

 

i

ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻՆ ՄԱՏՉԵԼԻ ԲՆԱԿԱՐԱՆՆԵՐՈՎ ԱՊԱՀՈՎՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱԴՈՆՑ ՓՈՂՈՑԻ ԹԻՎ 6/1 ՀԱՍՑԵՈՒՄ ԿԱՌՈՒՑՎՈՂ ԲԱԶՄԱԲՆԱԿԱՐԱՆ ՇԵՆՔԱՅԻՆ ՀԱՄԱԼԻՐԻՑ ԲՆԱԿԱՐԱՆ ԳՆԵԼՈՒ ՑԱՆԿՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ԴԻՄՈՒՄ-ՀԱՅՏԻ, ԳԵՐԱՏԵՍՉՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՏԵՂԵԿԱՆՔԻ ՁԵՎԵՐԸ ԵՎ ԴՐԱՆՑ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն ՀՀ կառավարության 2014 թվականի օգոստոսի 7-ի 821-Ն որոշման 1-ին կետով հաստատված Հավելվածի 7-րդ և 10-րդ կետերի`

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

1. Հաստատել պետական ծառայողներին մատչելի բնակարաններով ապահովման ծրագրի շրջանակներում Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի Ադոնց փողոցի թիվ 6/1 հասցեում կառուցվող բազմաբնակարան շենքային համալիրից բնակարան գնելու ցանկություն ունեցող ծառայողների կողմից ներկայացվող դիմում-հայտի ձևը` համաձայն N 1 հավելվածի:

i

2. Սույն հրամանի 1-ին կետում նշված դիմում-հայտերի ներկայացման վերջնաժամկետ սահմանել 2014 թվականի նոյեմբերի 10-ը` ժամը 18:00:

(2-րդ կետը փոփ. 28.10.14 թիվ 273-Ն հրաման)

3. Հաստատել գերատեսչությունների կողմից ՀՀ քաղաքաշինության նախարարություն ներկայացվող գերատեսչական տեղեկանքի ձևը` համաձայն N 2 հավելվածի:

4. Սույն հրամանի 3-րդ կետում նշված գերատեսչական տեղեկանքների ներկայացման վերջնաժամկետ սահմանել 2014 թվականի սեպտեմբերի 10-ը` ժամը 18:00:

 

Հավելված N 1

ՀՀ քաղաքաշինության նախարարի

2014 թվականի օգոստոսի 29-ի

թիվ 232-Ն հրամանի

 

.____________.    _______________________________ աշխատակազմի ղեկավար

| N _______  |    (Գերատեսչության անվանումը)

|            |

.____________.    պարոն/տիկին ___________________________________ -ին

(աշխատակազմի ղեկավարի անունը և ազգանունը)

 

_______________________________________________ -ից

(Դիմում-հայտ ներկայացնողի անուն,ազգանուն)

 

ԴԻՄՈՒՄ-ՀԱՅՏ

 

պետական ծառայողներին մատչելի բնակարաններով ապահովման ծրագրի (այսուհետ` Ծրագիր) շրջանակներում Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի Ադոնց փողոցի թիվ 6/1 հասցեում կառուցվող բազմաբնակարան շենքային համալիրից բնակարան գնելու

.____________________________________________________________________.

|Ծառայողի  |Ծառայողի|Ծառայողի|Ծառայողի|Ծառայողի|Ծառայողի|Ծառայողի    |

|անունը,   |ընտանիքի|պաշտոնը,|անձնա-  |Էլեկտրո-|հեռախո- |կողմից      |

|ազգանունը |կազմը   |աշխատան-|գրային  |նային   |սահամարը|ակնկալվող   |

|և         |        |քային   |տվյալներ|հասցեն  |        |բնակարանների|

|հայրանունը|        |ստաժը   |        |        |        |սենյակների  |

|          |        |        |        |        |        |թիվը        |

|__________|________|________|________|________|________|____________|

.____________________________________________________________________.

 

Սույն դիմում-հայտին կից ներկայացնում եմ`

 

1. աշխատանքային գրքույկի պատճենը` կազմված ___ էջից,

2. ընտանիքի անդամների անձը հաստատող փաստաթղթերի պատճենները` կազմված ___ էջից,

3. ամուսնության, ամուսնալուծության, հայրության ճանաչման վկայականների պատճենները` կազմված ___ էջից,

4. Ծրագրի վարկատու կազմակերպության գրավոր համաձայնությունը` Ծառայողի և (կամ) Ծառայողի ընտանիքի անդամին կոնկրետ սահմանաչափով վարկի տրամադրման պատրաստակամության մասին` կազմված ___ էջից:

Սույն դիմում-հայտով հայտնում եմ, որ ցանկություն ունեմ մասնակցելու Ծրագրի շրջանակներում բնակարանների ձեռքբերման գործընթացին, ծանոթացել եմ ՀՀ կառավարության 2014 թվականի օգոստոսի 7-ի 821-Ն որոշմամբ սահմանված պայմաններին և սույն դիմում-հայտը ներկայացնելով` ընդունում եմ ՀՀ կառավարության 2014 թվականի օգոստոսի 7-ի 821-Ն որոշման 1-ին կետով հաստատված Հավելվածով նախատեսված քաղաքացիաիրավական հարաբերությունների պետության առաջարկած պայմանները` ներառյալ տուգանային պատասխանատվության պայմանները:

 

Մենք` ներքոստորագրյալներս, հավաստում ենք, որ սույն դիմում-հայտով և դիմում-հայտին կից ներկայացվող բոլոր տվյալները համապատասխանում են իրականությանը:

 

_______________________

                                   (Դիմում-հայտը ներկայացնելու ամսաթիվը)

                              __________________________________________

              (Դիմում-հայտը ներկայացնողի անուն,ազգանուն, ստորագրություն)

                              __________________________________________

                      (Ծառայողի Ընտանիքի անուն,ազգանուն, ստորագրություն)

 

Դիմումն ընդունեց` __________________________________________________

(Դիմումն ընդունողի անուն, ազգանուն, հայրանուն, ստորագրություն)

 

>-------------------------------------------------------------------

 

Ներկայացվել է դիմում _________________________________________-ի կողմից

(Դիմում-հայտը ներկայացնողի անուն,ազգանուն)

 

Ստացվել է _____________ կողմից «____» __________201 թ.

(Դիմումն ընդունողի անուն, ազգանուն, հայրանուն, ստորագրություն)

 

.____________.

| N _______  |

|            |

.____________.

 

Հավելված N 2

ՀՀ քաղաքաշինության նախարարի

2014 թվականի օգոստոսի 29-ի

թիվ 232-Ն հրամանի

 

ԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՏԵՂԵԿԱՆՔ

 

պետական ծառայողներին մատչելի բնակարաններով ապահովման ծրագրի

շրջանակներում բնակարան գնելու պայմաններին բավարարող հավակնորդների

վերաբերյալ

 

__________________________________________

                                    (Գերատեսչության անվանումը)

 

Աղյուսակ 1:

.______________________________________________________________.

|                              | Հավակնորդների ընդհանուր թիվը` |

|Բնակարան գնելու հավակնորդների | ըստ սենյակների                |

|ընդհանուր թիվը` ըստ անձի      |_______________________________|

|                              |    Մեկ | Երկու | Երեք  | Չորս |

|______________________________|________|_______|_______|______|

.______________________________________________________________.

 

Աղյուսակ 2:

 

.____________________________________________________________________.

|Հավակնորդի|Հավակ-  |Հավակ-  |Հավակ-  |Հավակ-  |Հավակ-  |Հավակնորդի  |

|անունը,   |նորդի   |նորդի   |նորդի   |նորդի   |նորդի   |կողմից      |

|ազգանունը |ընտանիքի|պաշտոնը,|անձնա-  |Էլեկտրո-|հեռախո- |ակնկալվող   |

|և         |կազմը   |աշխատան-|գրային  |նային   |սահամարը|բնակարանների|

|հայրանունը|        |քային   |տվյալներ|հասցեն  |        |սենյակների  |

|          |        |ստաժը   |        |        |        |թիվը        |

|__________|________|________|________|________|________|____________|

.____________________________________________________________________.

 

Սույն տեղեկանքին կից ներկայացվում են հավակնորդների կողմից ներկայացված դիմում-հայտերը և դրանց կից փաստաթղթերը:

 

_____________________________

                                           (Տեղեկանքը կազմելու ամսաթիվը)

 

_____________________________________

                                    (Գերատեսչության աշխատակազմի ղեկավարի

                                    անունը, ազգանունը, ստորագրությունը)

 

Կ.Տ

 

 

pin
Քաղաքաշինության կոմիտե /նախկին նախ
29.08.2014
N 232-Ն
Հրաման