Սեղմել Esc փակելու համար:
ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՂ ՄԱՐՄՆԻ ԵՎ ՀՀ ԳՅՈՒՂ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՂ ՄԱՐՄՆԻ ԵՎ ՀՀ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ, ...

 

 

100.0021.200716

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                                      «20»        07            2016 Թ.

                                        ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 10016261

 

    ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ         ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

    ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ          ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ

    31 մայիսի 2016 թ. N 21-Ն         22 հունիսի 2016 թ. N 651-Ն

 

    ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ         ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

    ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ        ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

    11 հուլիսի 2016 թ. N 176-Ն       1 հուլիսի 2016 թ. N 162-Ն

 

ՀԱՄԱՏԵՂ ՀՐԱՄԱՆ

 

i

ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՂ ՄԱՐՄՆԻ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ, ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ, ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԻՋԵՎ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԵԽԱՆԻԶՄՆԵՐՆ ԱՊԱՀՈՎՈՂ ԳՈՐԾԸՆԹԱՑՆԵՐԸ ՍԱՀՄԱՆՈՂ ՍՏԱՆԴԱՐՏ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 2-րդ մասի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի օգոստոսի 26-ի N 1138-Ն որոշման 2-րդ կետի 4-րդ ենթակետի պահանջները.

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՆՔ`

 

1. Սահմանել «Ազգային համակարգող մարմնի և Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության, արտակարգ իրավիճակների, բնապահպանության նախարարությունների միջև համագործակցության մեխանիզմներն ապահովող գործընթացները սահմանող» գործունեության ստանդարտ ընթացակարգը` համաձայն հավելվածի:

 

Հավելված

Հաստատված է

ՀՀ առողջապահության նախարարի

31 մայիսի 2016 թ.

թիվ 21-Ն

ՀՀ արտակարգ իրավիճակների

նախարարի

22 հունիսի 2016 թ.

թիվ 651-Ն

ՀՀ գյուղատնտեսության նախարարի

11 հուլիսի 2016 թ.

թիվ 176-Ն

ՀՀ բնապահպանության նախարարի

1 հուլիսի 2016 թ.

թիվ 162-Ն

համատեղ հրաման

 

ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՂ ՄԱՐՄՆԻ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ, ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ, ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԻՋԵՎ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԵԽԱՆԻԶՄՆԵՐՆ ԱՊԱՀՈՎՈՂ, ԳՈՐԾԸՆԹԱՑՆԵՐԸ ՍԱՀՄԱՆՈՂ ՍՏԱՆԴԱՐՏ ԸՆԹԱՑԱԿԱՐԳ

 

Գործունեության ստանդարտ ընթացակարգը (ԳՍԸ)

 

Անասնագերեզմանոցների և կենսաթերմիկ հորերի, ինչպես նաև անասնաբուժության ոլորտում կենսաբանական թափոնների հավաքման, վնասազերծման և ոչնչացման

 

._____________________________________________________________________.

|1. Սցենար         |1) Անասնագերեզմանոցների և  կենսաթերմիկ հորերի,    |

|                  |ինչպես նաև  անասնաբուժության ոլորտում կենսաբանական|

|                  |թափոնների հավաքում, վնասազերծում և  ոչնչացում     |

|__________________|__________________________________________________|

|2. Ձեռնարկվող     |1) Կենսաբանական թափոնների հավաքում                |

|միջոցառումներ     |2) Կենսաբանական թափոնների վնասազերծում            |

|                  |3) Կենսաբանական թափոնների ոչնչացում               |

|                  |4) Վերահսկողության միջոցառումների իրականացում     |

|__________________|__________________________________________________|

|3. Անհրաժեշտ      |1) Տրանսպորտային միջոցներ                         |

|պարագաներ         |2) Սույն Ընթացակարգի 6-րդ կետով ամրագրված         |

|                  |միջոցառումներ կազմակերպելու                       |

|                  |և  իրականացնելու համար տեխնիկական միջոցներ        |

|                  |3) Բնակավայրի և/կամ  տեղանքի քարտեզներ            |

|                  |4) Ջրամատակարարման, ջրահեռացման ցանցի քարտեզներ   |

|                  |5) Անձնակազմի անհատական պաշտպանիչ միջոցներ        |

|                  |6) Ախտահանիչ նյութեր, ախտահանիչ սարքեր            |

|                  |7) Գրանցամատյաններ, ձևաթղթեր,  կապի միջոցներ      |

|__________________|__________________________________________________|

|4. Մասնակիցներ    |1) Հայաստանի Հանրապետության առողջապահության       |

|                  |նախարարություն,                                   |

|                  |2) Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության     |

|                  |նախարարություն,                                   |

|                  |3) Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների |

|                  |նախարարություն,                                   |

|                  |4) Հայաստանի Հանրապետության բնապահպանության       |

|                  |նախարարություն,                                   |

|                  |5) Անասնապահությամբ, կենդանական ծագման մթերքների  |

|                  |կամ հումքի արտադրությամբ, տեղափոխման, գնման և     |

|                  |վերամշակման գործունեությամբ զբաղվող անձինք, ինչպես|

|                  |նաև  անասնագերեզմանոցների և  կենսաթերմիկ հորերի   |

|                  |շահագործմամբ զբաղվող և  վտանգավոր թափոնների       |

|                  |վերամշակման, վնասազերծման, պահպանման, փոխադրման և |

|                  |տեղադրման լիցենզիա ստացած անհատ ձեռնարկատերերը և  |

|                  |իրավաբանական անձինք:                              |

|__________________|__________________________________________________|

|5. Անհրաժեշտ      |1) Սույն ընթացակարգի 4-րդ կետով սահմանված         |

|պատրաստություններ |մարմիններն ապահովում են.                          |

|                  |ա. 2-րդ կետով սահմանված միջոցառումները,           |

|                  |բ. 3-րդ կետով սահմանված անհրաժեշտ պարագաները,     |

|                  |գ. 6-րդ կետով սահմանված միջոցառումները:           |

|__________________|__________________________________________________|

|6. Կենսաբանական   |1) Անասնաբույժի եզրակացությունից հետո իրականացվում|

|գործոնով          |է անկած կենդանու դիակի օջախից հեռացում,           |

|պայմանավորված     |վնասազերծում կամ ոչնչացում:                       |

|վտանգի տեղայնացման|2) Կենդանիների մորթի և  ոչնչացման աշխատանքներն    |

|միջոցառումների    |իրականացնելու տարածք կողմնակի անձանց մուտքն       |

|կազմակերպման և    |արգելվում է:                                      |

|իրականացման քայլ  |3) Կենսաբանական թափոնի տեղափոխման համար ապահովվում|

|առ քայլ           |է անջրաթափանց տրանսպորտային միջոց, որն էլ         |

|նկարագրություն    |հեշտությամբ ենթարկվում է ախտահանման:              |

|                  |4) Կենսաբանական թափոնի ներբեռնումից հետո տեղանքը  |

|                  |ախտահանվում է, կենդանու անկման տեղը կամ այլ       |

|                  |կենսաբանական թափոնների վայրն ախտահանվում է չոր    |

|                  |քլորով` 5 կգ/մ2 հաշվարկով, որից հետո անկման տեղը  |

|                  |25 սմ խորությամբ փորվում է:                       |

|                  |5) Տրանսպորտային միջոցները, գործիքները,           |

|                  |սարքավորումներն օգտագործելուց հետո ենթարկվում են  |

|                  |ախտահանման:                                       |

|                  |6) Ախտահանման համար օգտագործում են 4%-անոց տաք    |

|                  |կծու Na-ական լուծույթ` 0.5 լ/մ2 հաշվարկով:        |

|                  |Արտահագուստն ախտահանվում է` 2%-անոց կծու Na-ական  |

|                  |լուծույթով կամ 0,5%-անոց Վիրկոնի լուծույթով:      |

|                  |7) Այն կենսաբանական թափոնները, որոնք              |

|                  |անասնաբուժական ծառայության կողմից թույլատրվել է   |

|                  |վնասազերծել, մանրամասն զննումից հետո ենթարկվում են|

|                  |ջերմային մշակման բաց և  փակ կաթսաներում` 2 ժամ    |

|                  |տևողությամբ  (եռալուց հաշված):                    |

|                  |8) Երբ հնարավորություն չկա բնական աղետների        |

|                  |հետևանքով  կենդանիների զանգվածային անկումների     |

|                  |դեպքում դրանց դիակների ոչնչացման, ապա դրանք       |

|                  |թաղվում են հողափոսերում:                          |

|                  |9) Ընտրված տեղում` ջրապահպանական, անտառային       |

|                  |հողերից և  բնության հատուկ պահպանվող տարածքներից  |

|                  |և  դրանց պահպանման գոտիներից դուրս, չոր բարձրադիր |

|                  |հողատարածքում, ոչ պակաս 600 մ2 մակերեսով տարածքում|

|                  |կառուցված անասնագերեզմանոցում փորվում է           |

|                  |նվազագույնը 2մ երկարության, անկած կենդանիների     |

|                  |քանակից կախված լայնությամբ փոս:                   |

|                  |10) Մինչ թաղելը դիակների որովայնի հատվածում       |

|                  |կատարվում են բացվածքներ` որովայնի խոռոչում գազերի |

|                  |հավաքման և  պայթելու վտանգը կանխելու համար:       |

|                  |11) Դիակը տեղադրվում է փոսի մեջ, վրան լցվում նույն|

|                  |ախտահանիչ նյութից և  հանված հողի շերտով ծածկում`  |

|                  |գետնից 1 մ բարձրությամբ և  ցանկապատում են, որի    |

|                  |բարձրությունը ոչ պակաս քան 2 մետր է:              |

|                  |12) Ցանկապատի ներսի կողմից ամբողջ երկայնքով       |

|                  |փորվում է խրամատ 0,8-1,4 մետր խորությամբ և  1,5   |

|                  |մետրից ոչ պակաս լայնությամբ: Հետագա թաղման        |

|                  |կազմակերպում նշված տարածքում արգելվում է:         |

|                  |13) Դիակների այրման համար (հողային հորեր) փորվում |

|                  |է 2 իրար ուղղահայաց (խաչաձև)  փոս` 2.6 մ          |

|                  |երկարությամբ, 0.6 մ լայնությամբ և  0.5 մ          |

|                  |խորությամբ:  Փոսի հատակին լցվում է ծղոտ և  փայտ`  |

|                  |մինչ փոսի վերին հատվածը: Փայտի փոխարեն կարելի է   |

|                  |օգտագործել ռետինե կամ այլ այրվող չոր իրեր: Փոսի   |

|                  |մեջտեղում տեղադրվում է դիակը, դիակի վրա լցվում են |

|                  |փայտեր և  ծածկում երկաթյա թիթեղով և  լցնելով որևէ |

|                  |վառվող հեղուկ` այրում:                            |

|                  |14) Չայրված մնացորդները թաղում են նույն տեղում,   |

|                  |որտեղ որ իրականացվել է այրումը:                   |

|                  |15) Իրականացվում է կենդանիների դիակների           |

|                  |վնասազերծման, ոչնչացման կամ տեխնիկական օգտահանման |

|                  |գործընթացների վերահսկողություն:                   |

|__________________|__________________________________________________|

|7. Այլ աշխատանքներ|1) Որոշվում է սույն ընթացակարգի 4-րդ կետով        |

|                  |սահմանված մարմինների ներկայացուցիչների գնահատման  |

|                  |արդյունքում                                       |

|__________________|__________________________________________________|

|8. Առանցքային     |1) Ապահովվում է անասնագերեզմանոցների և            |

|գաղափարներ        |կենսաթերմիկ հորերի, ինչպես նաև  անասնաբուժության  |

|                  |ոլորտում կենսաբանական թափոնների հավաքման,         |

|                  |վնասազերծման և  ոչնչացման լիարժեք գործընթաց       |

._____________________________________________________________________.

 

 

pin
Առողջապահության նախարարություն
31.05.2016
N 21-Ն
Հրաման