Սեղմել Esc փակելու համար:
ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅԱՆ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՏԱՐԱԾՔԱՅԻ ...

 

23.11.2024 -

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

16 փետրվարի 2023 թվականի N 216-Ն

 

ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ԵՎ ՎԱՐՉԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ՊԱՇՏՈՆՆԵՐԻ ԱՆՎԱՆԱՑԱՆԿԸ, ԴՐԱՆՑ ՆԿԱՐԱԳԻՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(2-րդ մաս)

 

8. ՆԱԽՆԱԿԱՆ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ՊԱՏՐԱՍՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՆՎՏԱՆԳ ԿԵՆՍԱԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՈՒՍՈՒՑԻՉ (ԶԻՆՂԵԿ)` ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅԱՆ

 

1. Աշխատանքային գործառույթները`

1) իրականացնում է սովորողների ուսուցումն ու դաստիարակությունը` հանրակրթության պետական չափորոշչին և «Նախնական զինվորական պատրաստություն» (այսուհետ` ՆԶՊ) առարկայի չափորոշչին և ծրագրերին համապատասխան.

2) իրականացնում է տվյալ ուսումնական տարվա դասաբաշխմամբ հատկացված դասարանների ՆԶՊ առարկայի թեմատիկ պլանավորումը.

3) իրականացնում է ՆԶՊ առարկայից բոլոր դասերի պլանավորում (գրավոր).

4) ղեկավարում է ՆԶՊ խմբակների աշխատանքը.

5) հաշվառում և պահպանում է ուսումնական զենքը, փոքր տրամաչափի հրացանները, դրանց փամփուշտները` համաձայն «Զենքի մասին» ՀՀ օրենքի և այլ նորմատիվ իրավական ակտերի պահանջների.

6) ֆիզիկական կուլտուրայի ուսուցչի հետ միասին կազմակերպում է ներդպրոցական ռազմամարզական և քաղպաշտպանության միջոցառումներ.

7) սովորողներին մասնակից է դարձնում մարզառազմական մրցումներին, խաղերին, ճամբարներին և օլիմպիադաներին:

8) ապահովում է կցագրված զորամասի, Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության (այսուհետ` Զ և ԶՀ ծառայություն) համապատասխան տարածքային ստորաբաժանման և Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության համապատասխան տարածքային ստորաբաժանման հետ համագործակցությունը.

9) ապահովում է այլ ձեռնարկությունների, կազմակերպությունների հետ համագործակցությունը` ՆԶՊ առարկայի դասավանդման որակը բարելավելու նպատակով.

10) նախազորակոչային տարիքի պատանիների զինվորական հաշվառման նպատակով` Հաստատության դասղեկների (կուրսղեկների, ռազմագիտական ուղղվածությամբ մասնագիտացված ուսումնական հաստատություններում` դասակի հրամանատարների) օգնությամբ նախապատրաստում է անհրաժեշտ փաստաթղթերը և սահմանված ժամանակահատվածում ապահովում պատանիների ներկայությունը Զ և ԶՀ ծառայություն.

11) աջակցում է, պատանիների ռազմաուսումնական հաստատություններում ուսումը շարունակելու նպատակով` Զ և ԶՀ ծառայության կողմից իրականացվող մասնագիտական կողմնորոշման աշխատանքներին.

12) համագործակցում է Հաստատության մյուս մանկավարժների, հոգեբանի, սովորողների ծնողների հետ` սովորողների ՆԶՊ առարկայի ուսուցման կազմակերպման և ռազմահայրենասիրական դաստիարակության հարցերում.

13) համագործակցում է ՆԶՊ առարկան դասավանդող գործընկերների և այլ մասնագետների հետ` փորձի փոխանակման և մասնագիտական գործունեության արդյունավետության բարձրացման նպատակով.

14) մասնակցում է մանկավարժական խորհրդի նիստերին:

2. Հաստատության զինղեկի գիտելիքներին, կարողություններին և հմտություններին ներկայացվող ընդհանրական պահանջները`

1) Հաստատության զինղեկի պաշտոնն զբաղեցնողը պետք է իմանա ստորև նշված նորմատիվ իրավական ակտերի այն դրույթները, որոնք վերաբերում են կրթության բնագավառին և կանոնակարգում են պաշտոնի նկարագրով ամրագրված լիազորությունները`

ա. «Կրթության մասին», «Հանրակրթության մասին», «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին», «Զենքի մասին», «Երեխայի իրավունքների մասին», «Տեսչական մարմինների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքները, Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգիրքը, «Հայաստանի Հանրապետության պետական հանրակրթական ուսումնական հաստատություն» պետական ոչ առևտրային կազմակերպության օրինակելի կանոնադրությունը,

բ. հանրակրթության պետական չափորոշչով սահմանված միջնակարգ կրթության շրջանավարտի ակնկալվող կարողունակությունները և հանրակրթական հիմնական ծրագրերի ուսումնառության ակնկալվող վերջնարդյունքները, սովորողների ուսումնառության արդյունքների գնահատման սկզբունքները,

գ. ՆԶՊ առարկայի չափորոշչի և ծրագրերի պահանջները, իր պաշտոնային պարտականություններին վերաբերող` կրթության պետական կառավարման լիազորված մարմնի համապատասխան նորմատիվ ակտերը, իրավական այլ փաստաթղթեր,

դ. մանկավարժության տեսության և մեթոդիկայի, հոգեբանության, առաջին օգնության հիմունքները,

ե. աշխատողների անվտանգության ապահովման, առողջության պահպանման, սովորողների կյանքի և առողջության պահպանման կանոնները:

3. Որակավորման նվազագույն պահանջները`

Հաստատության զինղեկի պաշտոնն զբաղեցնողը պետք է ունենա բարձրագույն կրթություն, սպայական կոչում:

 

9. ԳՐԱԴԱՐԱՆԱՎԱՐ` ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅԱՆ

 

1. Աշխատանքային գործառույթները`

1) համաձայն Հաստատության կանոնադրության` ապահովում է սովորողների և մանկավարժական աշխատողների` գրադարանային հավաքածուից և տեղեկատվական միջոցներից անվճար օգտվելու իրավունքը, տրամադրում ուսումնական նյութի յուրացման համար համապատասխան տեղեկատվություն` անկախ կրիչի (նյութական կամ էլեկտրոնային) ձևից (գիրք, պարբերական և շարունակվող հրատարակություններ, թերթ, ամսագիր, տեսալսողական նյութեր).

2) աջակցում է սովորողների և մանկավարժական աշխատողների ինքնակրթության կազմակերպմանը, մանկավարժական աշխատողների մասնագիտական զարգացմանը` տարբեր կրիչների վրա պարունակվող (գրքային ֆոնդ, էլեկտրոնային կրիչներ) տեղեկատվության տրամադրման միջոցով.

3) համապատասխան պայմաններ է ստեղծում սովորողների համագործակցային, ստեղծագործական, հետազոտական և այլ հմտությունների զարգացման համար` ելնելով նրանց տարիքային առանձնահատկություններից.

4) ձևավորում է Հաստատության գրադարանային-մատենագիտական հավաքածուն, կազմակերպում է հավաքածուի համալրումը, կանոնակարգումը, պահպանումը և օգտվողներին տրամադրումը, վարում հավաքածուի այբբենական, թեմատիկ, էլեկտրոնային քարտարանը (առկայության դեպքում)` ըստ կարիքների, ստեղծում է տվյալների բազա.

5) համալրում է դասագրքերի, գիտական, գիտահանրամատչելի, մեթոդական, գեղարվեստական գրքերի, տեղեկատուների, ճյուղային գրականության ամբողջական հավաքածու` թղթային և էլեկտրոնային կրիչներով.

6) կազմակերպում է ֆոնդի տեղաբաշխումը, պահպանումը, տեղեկատվության տրամադրումը բաժանորդներին, վարում գրադարանային ֆոնդի տեղեկատու-մատենագիտական, այբբենական ցանկեր, թեմատիկ և էլեկտրոնային քարտադարան, բաժանորդական քարտերի հաշվառում, Հաստատության կարիքներից բխող տվյալների բազա.

7) իրականացնում է պարբերաբար համալրվող տեղեկատվության վերլուծություն և մշակում, տարբերակում, բաժանորդների խորհրդատվություն և անհատական սպասարկում, տրամադրում ընթացիկ տեղեկատվություն մանկավարժական աշխատողներին` կրթական գործընթացների կառավարման բարելավման համար.

8) համագործակցում է այլ գրադարանների և մշակութային հիմնարկների, տեղեկատվական կենտրոնների հետ` գրադարանային հավաքածուի համալրման և արդյունավետ փորձի փոխանակման նպատակով.

9) աջակցում է սովորողներին` ընթերցասրահում դասերին պատրաստվելուն` օգտագործելով գրադարանային հավաքածուում առկա տեղեկատվությունը, այդ թվում` էլեկտրոնային (համացանցի) ռեսուրսները.

10) օժանդակում է շնորհանդեսների, գրական քննարկումների, կինոդիտումների, ներկայացումների, այլ մշակութային միջոցառումների կազմակերպմանը.

11) աջակցում է այցելուների ընթերցողական պահանջների բավարարմանը, ապահովում ընթերցողներին գրադարանի ձեռք բերած նոր նմուշների վերաբերյալ տեղեկատվությամբ:

2. Գրադարանավարի գիտելիքներին, կարողություններին և հմտություններին ներկայացվող ընդհանրական պահանջները`

1) գրադարանավարի պաշտոնն զբաղեցնողը պետք է տիրապետի համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկայով աշխատելու հմտություններին.

2) Հաստատության գրադարանավարի պաշտոնն զբաղեցնողը պետք է իմանա ստորև նշված նորմատիվ իրավական ակտերի այն դրույթները, որոնք վերաբերում են կրթության բնագավառին և կանոնակարգում են պաշտոնի նկարագրով ամրագրված լիազորությունները`

ա. «Կրթության մասին», «Հանրակրթության մասին», «Երեխայի իրավունքների մասին», «Հեղինակային և հարակից իրավունքների մասին», «Տեղեկատվության ազատության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքները, «Հայաստանի Հանրապետության պետական հանրակրթական ուսումնական հաստատություն» պետական ոչ առևտրային կազմակերպության օրինակելի կանոնադրությունը, իր պաշտոնային պարտականություններին վերաբերող` կրթության պետական կառավարման լիազորված մարմնի համապատասխան նորմատիվ ակտերը, իրավական այլ փաստաթղթեր,

բ. անվտանգության տեխնիկայի, հակահրդեհային անվտանգության կանոնները, առաջին օգնության հիմունքները, սովորողների կյանքի և առողջության պահպանման հիմնական կանոնները:

3. Որակավորման նվազագույն պահանջները`

Հաստատության գրադարանավարի պաշտոնն զբաղեցնողը պետք է ունենա բարձրագույն կամ արհեստագործական կամ միջին մասնագիտական կրթություն` համապատասխան որակավորմամբ կամ վերջին տասը տարվա ընթացքում գրադարանային կամ մանկավարժական (կամ ուսուցչական) գործունեության առնվազն երկու տարվա աշխատանքային ստաժ:

 

10. ԼԱԲՈՐԱՆՏ` ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅԱՆ

 

1. Աշխատանքային գործառույթները`

1) լաբորանտը նախապատրաստում և ապահովում է առարկայական ծրագրով նախատեսված լաբորատոր և գործնական աշխատանքների իրականացումը.

2) մասնակցում է ուսուցչի կողմից դասերի պլանավորման աշխատանքներին և համատեղ դասավանդում է տարբեր մոդելներով.

3) ուսուցիչների հետ միասին բացահայտում, դիտարկում, հետազոտում է սովորողների ուսումնառության գործընթացում արձանագրված, ուսումնական նյութի յուրացմանը խոչընդոտող բովանդակային և հոգեբանամանկավարժական խնդիրները.

4) լաբորատոր փորձից առաջ սովորողներին պարզաբանում է տվյալ աշխատողների անվտանգության ապահովման, առողջության պահպանման կանոնները և դասավանդող ուսուցչի հետ համատեղ` ապահովում դրանց կատարումը.

5) ըստ անհրաժեշտության` մասնակցում է Հաստատության մեթոդմիավորումների (առարկայական մասնախմբերի) աշխատանքներին.

6) աշխատանք է տանում լաբորատորիայի նյութերի և սարքավորումների հաշվառման, սահմանված կարգով պահպանման, ժամկետանց նյութերի և սարքավորումների ցանկի` Հաստատության ղեկավարությանը դուրսգրման ներկայացնելու (դասավանդող ուսուցչի գրավոր համաձայնությամբ) ուղղությամբ.

7) լաբորատոր փորձերից հետո ապահովում է չօգտագործված նյութերի, գործիքների և սարքավորումների պահեստավորումը, անձամբ իրականացնում է թափոնների անվտանգ վնասազերծումը, ոչնչացումը.

8) առաջարկություն է ներկայացնում տնօրենին` լաբորատորիայի նյութերի և սարքավորումների հարստացման ուղղությամբ:

2. Հաստատության լաբորանտի գիտելիքներին, կարողություններին և հմտություններին ներկայացվող ընդհանրական պահանջները`

1) Հաստատության լաբորանտի պաշտոնն զբաղեցնողը պետք է տիրապետի համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկայով աշխատելու հմտություններին.

2) Հաստատության լաբորանտի պաշտոնն զբաղեցնողը պետք է իմանա ստորև նշված նորմատիվ իրավական ակտերի այն դրույթները, որոնք վերաբերում են կրթության բնագավառին և կանոնակարգում են պաշտոնի նկարագրով ամրագրված լիազորությունները`

ա. «Հանրակրթության մասին», «Երեխայի իրավունքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքները, առարկայական չափորոշիչները, ծրագրերը, իր պաշտոնային պարտականություններին վերաբերող` կրթության պետական կառավարման լիազորված մարմնի համապատասխան նորմատիվ ակտերը, իրավական այլ փաստաթղթեր,

բ. անվտանգության տեխնիկայի, հակահրդեհային անվտանգության կանոնները, առաջին օգնության հիմունքները, սովորողների կյանքի և առողջության պահպանման հիմնական կանոնները:

3. Որակավորման նվազագույն պահանջները`

Հաստատության լաբորանտը պետք է ունենա բարձրագույն մասնագիտական կրթություն` բնագիտական առարկաների ոլորտում կամ միջին մասնագիտական կրթություն` լաբորանտի որակավորմամբ:

 

11. ՈՒՍՈՒՑՉԻ ՕԳՆԱԿԱՆ` ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅԱՆ

 

1. Աշխատանքային գործառույթները`

1) օգնում է ուսուցիչներին, հանրակրթության պետական և առարկայական չափորոշիչներին ու ծրագրերին համապատասխան, սովորողների ուսուցման ու դաստիարակության պլանավորման և իրականացման գործընթացներում.

2) աջակցում է ուսուցիչներին` կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող սովորողների ԱՈՒՊ-ով սահմանված նպատակներին հասնելու գործում.

3) աջակցում է ուսուցիչներին` դասի պլանավորման, դասը ուսումնառության համընդհանուր դիզայնի սկզբունքներին համապատասխանեցնելու հարցերում.

4) օժանդակում է ուսուցիչներին` դասի համար անհրաժեշտ ուսումնական նյութերի նախապատրաստման գործընթացում.

5) աջակցում է ուսուցիչներին` կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող սովորողների համար անհրաժեշտ կրթության առանձնահատուկ պայմանների ապահովման հարցերում.

6) մասնակցում է կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող սովորողների համար ԱՈՒՊ-ների մշակման աշխատանքներին.

7) ուսուցիչների հետ համագործակցությամբ իրականացնում է համատեղ դասավանդում` դասի գործընթացում աջակցելով ուսուցչին` հասնելու դասի պլանավորմամբ սահմանված նպատակներին.

8) ըստ Հաստատության տնօրինության և ուսուցչի կողմից առաջադրված նպատակի` դասարանում իրականացնում է սովորողի ուսումնառության խնդիրների ուղղությամբ դիտարկումներ, դրանց վերաբերյալ կատարում վերլուծություններ.

9) ուսուցիչների հետ միասին բացահայտում, դիտարկում, հետազոտում է սովորողների` ուսումնառության գործընթացում արձանագրված, ուսումնական նյութի յուրացմանը խոչընդոտող բովանդակային և հոգեբանամանկավարժական խնդիրները.

10) աջակցում է ուսուցիչներին` ծնողների հետ իրականացվող աշխատանքներում.

11) համագործակցում է մանկավարժահոգեբանական աջակցության ծառայություն մատուցող մյուս մասնագետների հետ.

12) աջակցում է ուսուցիչներին` սովորողների ինքնակառավարման հմտությունների ձևավորման հարցերում.

13) աջակցում է ուսուցիչներին սովորողների միջև դրական և հարգալից փոխհարաբերությունների կառուցման հարցերում.

14) անհրաժեշտության դեպքում պաշտպանում է սովորողի իրավունքներն ու ազատությունները, պատիվն ու արժանապատվությունը.

15) համագործակցում է գործընկերների հետ` փորձի փոխանակման և մասնագիտական գործունեության արդյունավետության բարձրացման նպատակով.

16) մասնակցում է Հաստատության մեթոդմիավորումների (առարկայական մասնախմբերի) աշխատանքներին` ուսուցիչներին դասի գործընթացում առավել արդյունավետ աջակցություն տրամադրելու նպատակով.

17) անհրաժեշտության դեպքում համագործակցում է սոցիալական ծառայությունների աշխատողների հետ, մասնակցում քննարկումներին.

18) պահպանում է Հաստատության կանոնադրությամբ, ներքին իրավական ակտերով և կարգապահական կանոններով սահմանված պահանջները:

 

2. Ուսուցչի օգնականի գիտելիքներին, կարողություններին և հմտություններին ներկայացվող ընդհանրական պահանջները.

1) ուսուցչի օգնականի պաշտոնն զբաղեցնողը պետք է տիրապետի համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկայով աշխատելու հմտություններին.

2) Հաստատության ուսուցչի օգնականի պաշտոնն զբաղեցնողը պետք է իմանա ստորև նշված նորմատիվ իրավական ակտերի այն դրույթները, որոնք վերաբերում են կրթության բնագավառին և կանոնակարգում են պաշտոնի նկարագրով ամրագրված լիազորությունները`

ա. Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը, «Կրթության մասին», «Հանրակրթության մասին», «Նախադպրոցական կրթության մասին», «Լեզվի մասին», «Երեխայի իրավունքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքները, «Հայաստանի Հանրապետության պետական հանրակրթական ուսումնական հաստատություն» պետական ոչ առևտրային կազմակերպության օրինակելի կանոնադրությունը,

բ. առարկայական չափորոշիչները, ծրագրերը և իր պաշտոնային պարտականություններին վերաբերող` նախարարության համապատասխան նորմատիվ իրավական ակտերը,

գ. մանկավարժության տեսության և մեթոդիկայի, հոգեբանության, մինչբժշկական օգնության հիմունքները.

3) աշխատողների անվտանգության ապահովման, առողջության պահպանման, սովորողների կյանքի և առողջության պահպանման կանոնները:

 

3. Որակավորման նվազագույն պահանջները.

1) ուսուցչի օգնականի պաշտոնն զբաղեցնողը պետք է ունենա բարձրագույն մանկավարժական կամ հոգեբանական կրթություն կամ բարձրագույն կրթություն և վերջին տասը տարվա ընթացքում մանկավարժական առնվազն երեք տարվա աշխատանքային ստաժ.

2) Հաստատության ուսուցչի օգնականի պաշտոնը կարող է զբաղեցնել սույն պաշտոնի որակավորման պահանջները բավարարող և տվյալ Հաստատությունում ուսուցչի պաշտոնում չաշխատող անձը:

 

12. ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ԴԱՍԱՎԱՆԴՄԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՄԱՍՆԱԳԵՏ` ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅԱՆ

 

1. Աշխատանքային գործառույթները`

2. ԴԿՏՀ-ում իրականացնում է`

1) Հաստատությունում գործող դասարանների ստեղծման, խմբավորման աշխատանքները.

2) ըստ անհրաժեշտության` դպրոցական բաղադրիչից առարկայացանկի լրացում.

3) դասացուցակի ձևավորում/խմբագրում յուրաքանչյուր դասարանի համար.

4) ընթացիկ/տարեվերջյան փոխադրումներ.

5) «Հայտագրված 1-ին դասարանցիներ» բաժնից սովորողների ընդունում և բաշխում` ըստ դասարանների.

6) Հաստատությունից սովորողի ազատում` այլ Հաստատություն կամ այլ երկիր տեղափոխվելու հիմքերով.

7) նոր աշակերտների ավելացում.

8) սովորողի կրթությունը հեռավար կազմակերպելու մասին տեղեկատվության նշում.

9) սովորողների Office 365 մուտքային տվյալների տրամադրում.

10) «Ուսուցիչներ» բաժնի լրացում.

11) Հաստատության ձևավորված հաստիքների մուտքագրում.

12) աշխատողների տվյալների մուտքագրում և խմբագրում` ըստ բաժինների. (անձնական, պաշտոն, ուսուցիչ, անձը հաստատող փաստաթուղթ, կրթություն, վերապատրաստում, ատեստավորում, տարակարգ).

13) «Դպրոց» բաժնի լրացում, տվյալների տարեկան թարմացում` ըստ բոլոր ենթաբաժինների (ընդհանուր տեղեկություններ, տեղեկատվական հաղորդակցական տեխնոլոգիաների սարքավորումներ, մասնաշենքեր, շենք և հարմարություններ, տարածքներ, ենթակառուցվածքներ).

14) խմբային և անհատական հանդիպումներ ուսուցիչների հետ` խնդիրների վերհանման և աջակցություն տրամադրելու նպատակով.

15) վերապատրաստումների արդյունքում ձեռք բերած փորձի փոխանակում: Ըստ անհրաժեշտության` տրամադրում, ստեղծում է մեթոդական էլեկտրոնային նյութեր` հաշվի առնելով ուսուցիչների կարիքները.

16) ուսուցչի մշակած առցանց բովանդակության շարունակական մշտադիտարկում, տրամադրում է աջակցություն էլեկտրոնային կրթական ռեսուրսների բարելավման ուղղությամբ.

17) առցանց դասերի դասալսումներ և հետադարձ կապի տրամադրում.

18) կազմակերպում (աջակցում) է ուսուցման կառավարման համակարգերում համակցված/հեռավար ուսուցման տեխնիկական գործընթացը.

19) աջակցում և իրականացնում է ՈՒԿՀ-ում կատարվող աշխատանքները.

20) տրամադրում է ընթացիկ տեխնիկական աջակցություն.

21) օժանդակում և ուղղորդում է ուսուցիչներին` իրականացնելու էլեկտրոնային դասավանդում.

22) ապահովում է ՈՒԿՀ-ում ուսուցիչների կողմից իրականացված աշխատանքների համապատասխանությունը էլեկտրոնային ուսուցման սկզբունքներին և չափորոշչային պահանջներին.

23) ներկայացնում է առաջարկություններ, անհրաժեշտ տեղեկատվություն` կատարած աշխատանքների վերաբերյալ.

24) պահպանում է Հաստատության կանոնադրությամբ, ներքին իրավական ակտերով և կարգապահական կանոններով սահմանված պահանջները:

2. Էլեկտրոնային կառավարման և դասավանդման ապահովման մասնագետի գիտելիքներին, կարողություններին և հմտություններին ներկայացվող ընդհանրական պահանջները`

1) էլեկտրոնային կառավարման և դասավանդման ապահովման մասնագետի պաշտոնն զբաղեցնողը պետք է իմանա ստորև նշված նորմատիվ իրավական ակտերի այն դրույթները, որոնք վերաբերում են կրթության բնագավառին և կանոնակարգում են պաշտոնի նկարագրով ամրագրված սահմանված լիազորությունները`

ա. «Հանրակրթության մասին», «Լեզվի մասին», «Երեխայի իրավունքների մասին», Հայաստանի Հանրապետության օրենքները, «Հայաստանի Հանրապետության պետական հանրակրթական հաստատություն» պետական ոչ առևտրային կազմակերպության օրինակելի կանոնադրությունը, հանրակրթության պետական չափորոշիչը, ներդպրոցական վերահսկողության մեթոդաբանությունը, իր պաշտոնային պարտականություններին վերաբերող` նախարարության համապատասխան նորմատիվ ակտերը, իրավական այլ փաստաթղթեր,

բ. մանկավարժության, հոգեբանության, ֆիզիոլոգիայի, հիգիենայի հիմունքները,

գ. աշխատողների անվտանգության ապահովման, առողջության պահպանման, նորմերն ու կանոնները, անվտանգության տեխնիկայի, հակահրդեհային անվտանգության կանոնները, առաջին բուժօգնության հիմունքները, սովորողների կյանքի և առողջության պահպանման նորմերը և կանոնները,

դ. համակարգչային տեխնիկայից և կայքերից օգտվելու անվտանգության տեխնիկայի կանոնները.

2) էլեկտրոնային կառավարման և դասավանդման ապահովման մասնագետի պաշտոնն զբաղեցնողը պետք է կարողանա`

ա. ԴԿՏՀ-ում իրականացնել իր գործառույթներից բխող աշխատանքներ,

բ. աջակցել Հաստատության մանկավարժական աշխատողներին իրականացնելու ուսումնասիրություն և կատարել արդյունքների վերլուծություն,

գ. աջակցել Հաստատության մանկավարժական աշխատողների մասնագիտական շարունակական զարգացմանը,

դ. աջակցել Հաստատության սովորողների կրթական, սոցիալական, առողջապահական շահերի և իրավունքների ապահովմանը:

3. Որակավորման նվազագույն պահանջները`

Հաստատության էլեկտրոնային կառավարման և դասավանդման ապահովման մասնագետի պաշտոնն զբաղեցնողը պետք է ունենա բարձրագույն կամ արհեստագործական կամ միջին մասնագիտական կրթություն և իր պաշտոնի նկարագրին համապատասխան` տիրապետի տեղեկատվական տեխնոլոգիաների գործիքների կիրառմանը:

 

13. ԽՄԲԱԿԱՎԱՐ` ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅԱՆ

 

1. Աշխատանքային գործառույթները`

1) Հաստատության տնօրենի կողմից հաստատված խմբակի ծրագրի հիման վրա մշակում է խմբակի թեմատիկ պլանը.

2) Հաստատության տնօրենի կողմից հաստատված խմբակի ծրագրին և թեմատիկ պլանին համապատասխան` վարում է խմբակ` ապահովելով կրթական գործընթացի կազմակերպումն ու երեխաների հետ շարունակական աշխատանքը` ներառելով ուսումնական, ճանաչողական, խաղային, մշակութային և զբաղվածություն ապահովող միջոցառումներ.

3) կազմում է խմբակի մատյան և կատարում գրանցումներ հաստատության տնօրենի հրամանով հաստատված խմբակի մատյանում` սահմանված կարգով և ժամկետում.

4) կատարում է ամենօրյա, ամենամսյա աշխատանքային պլանավորում և ներկայացնում.

5) Հաստատության կրթական աջակցությունների համակարգողին է ներկայացնում ամսական, կիսամյակային և տարեկան հաշվետվություններ խմբակի իրականացրած աշխատանքների վերաբերյալ` ապահովելով խմբակի փաստաթղթաշրջանառության և հաշվետվողականության պահանջները.

6) պատասխանատու է խմբակի ծրագրի իրականացման համար.

7) կիրառում է դասավանդման արդյունավետ մեթոդներ և ժամանակակից, այդ թվում` տեղեկատվական, հաղորդակցական տեխնոլոգիաներ.

8) ցուցաբերելով անհատական մոտեցում` խմբակավարն ապահովում է բոլոր երեխաների ակտիվ մասնակցությունը պարապմունքներին.

9) մշակում է հետաքրքրաշարժ մոտեցումներ` երեխաներին խմբակի մեջ ներգրավելու համար.

10) կիրառում է սովորողների տարիքային խմբին համապատասխան մեթոդներ և մոտեցումներ` խմբակի արդյունավետության նպատակով.

11) խմբակի ծրագրին համապատասխան` կազմակերպում է թեմատիկ ֆիլմերի, մուլտֆիլմերի, այլ տեսանյութերի և նյութերի դիտում, քննարկում.

12) ձևավորող գնահատման միջոցով իրականացնում է սովորողների առաջադիմության մշտադիտարկում և գնահատում, առաջադիմությանը նպաստող կամ խոչընդոտող գործոնների բացահայտում և ըստ անհրաժեշտության` աջակցության տրամադրում.

13) սովորողների մեջ զարգացնում է ինքնուրույնություն, նախաձեռնություն և ստեղծագործական ունակություններ` հաշվի առնելով յուրաքանչյուրի անհատական կարողությունները.

14) պաշտպանում է սովորողի իրավունքներն ու ազատությունները, պատիվն ու արժանապատվությունը.

15) հետևողականորեն կատարելագործում է իր առարկայական և մասնագիտական գիտելիքներն ու հմտությունները, իրականացնում ստեղծագործական և հետազոտական աշխատանքներ.

16) համագործակցում է սովորողների ծնողների կամ նրանց օրինական ներկայացուցիչների հետ` սովորողների կրթության կազմակերպման և դաստիարակության հարցերում.

16.1) կարող է վարել Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2020 թվականի հոկտեմբերի 13-ի N 38-Ն հրամանով հաստատված` սովորողի ծնողի դիմումի հիման վրա կազմակերպվող երկարօրյա պարապմունքները.

17) համագործակցում է գործընկերների հետ` փորձի փոխանակման և մասնագիտական գործունեության արդյունավետության բարձրացման նպատակով.

18) պահպանում է Հաստատության կանոնադրությամբ, ներքին իրավական ակտերով և կարգապահական կանոններով սահմանված պահանջները:

2. Խմբակավարի գիտելիքներին, կարողություններին և հմտություններին ներկայացվող ընդհանրական պահանջները.

1) Հաստատության խմբակավարի պաշտոնն զբաղեցնողը պետք է իմանա`

ա. իր պաշտոնային պարտականություններին վերաբերող` համապատասխան նորմատիվ ակտերը, իրավական այլ փաստաթղթեր,

բ. մանկավարժության տեսության և մեթոդիկայի, հոգեբանության, առաջին օգնության հիմունքները,

գ. աշխատողների անվտանգության ապահովման, առողջության պահպանման, սովորողների կյանքի և առողջության պահպանման կանոնները:

3. Որակավորման նվազագույն պահանջները.

Հաստատության խմբակավարի պաշտոնն զբաղեցնողը պետք է ունենա բարձրագույն կրթությամբ մանկավարժական համապատասխան որակավորում (առողջ ապրելակերպի, մասնագիտական կողմնորոշման խմբակավարը կարող է ունենալ նաև հոգեբանի որակավորում) կամ բարձրագույն կրթություն և վերջին տասը տարվա ընթացքում մանկավարժական գործունեության առնվազն հինգ տարվա աշխատանքային ստաժ: Ազգային փոքրամասնությունների լեզուների խմբակավարի պաշտոնը կարող է զբաղեցնել առնվազն միջին մասնագիտական կրթություն ունեցող և տվյալ լեզվին տիրապետող անձը:

(3-րդ կետը փոփ. 31.08.2023 թիվ 1486-Ն, 21.12.2023 թիվ 2270-Ն որոշումներ)

 

14. ԴԱՍԱՐԱՆԻ ՂԵԿԱՎԱՐ (ԴԱՍՂԵԿ ԿԱՄ ԴԱՍՎԱՐ)` ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅԱՆ

 

1. Աշխատանքային գործառույթները`

1) դասարանի ղեկավարի (այսուհետ` դասղեկ), իսկ տարրական դպրոցում` դասվարի պարտականությունները կատարում է հաստատության մանկավարժական աշխատողը, որը միաժամանակ վարչական աշխատող չէ (տնօրեն կամ տնօրենի տեղակալ).

2) դասղեկը (դասվարը)`

ա. համագործակցելով մանկավարժական մյուս աշխատողների, իր դասարանի սովորողների ծնողների հետ և հաշվի առնելով սովորողների տարիքային և անհատական առանձնահատկությունները` դասարանում կազմակերպում է ուսումնադաստիարակչական գործընթացը, աշխատանք է տանում մանկավարժահոգեբանական կարողությունների զարգացման ուղղությամբ,

բ. համապատասխան թեմաներով զրույցների, բանավեճերի, դերային խաղերի, ցերեկույթների, մրցույթների, արշավների, պատմամշակութային հաստատություններ ու վայրեր այցելությունների (այդ թվում` Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2020 թվականի դեկտեմբերի 21-ի N 47-Ն հրամանով սահմանված աբոնեմենտային ծրագրից օգտվելու միջոցով), նպատակային էքսկուրսիաների, գրական ունկնդրումների, հասարակական և հանրօգուտ աշխատանքներ կատարելու միջոցով նպաստում է սովորողների հոգևոր, հայրենագիտական, գեղագիտական, մտավոր, աշխատանքային, բնապահպանական, արտադասարանական դաստիարակությանը և ֆիզիկական կրթությանն ու անվտանգ կենսագործունեությանը,

գ. նպաստում է սովորողների առողջական և ֆիզիկական զարգացմանը` հետևելով դպրոցում և համայնքում կազմակերպվող մարզական միջոցառումներին նրանց մասնակցությանը,

դ. իրականացնում է սովորողների վարքի, հաճախումների վերահսկողություն,

ե. նպաստում է սովորողների նկատմամբ դպրոցի կողմից մանկավարժական պահանջների կատարման ապահովման աշխատանքներում ընտանիքի մասնակցությանը,

զ. համագործակցում է սովորողների ծնողների հետ` նպաստելով ծնողավարման հմտությունների զարգացմանը և ամրապնդելով դպրոց-ընտանիք կապը,

է. ծնողների հետ համագործակցության գործիքակազմի մշակման և ներդրման շրջանակում պարբերաբար տեղեկանում է սովորողների սոցիալական պայմանների և ընտանեկան վիճակի մասին,

ը. արգելում է սովորողների, ուսուցիչների և ծնողների այն նախաձեռնությունները, որոնք կարող են սովորողների առողջության, կյանքի համար վտանգ պարունակել, ինչպես նաև խաթարել ուսումնադաստիարակչական գործընթացը,

թ. հաշվի առնելով սովորողների հետաքրքրությունները, հնարավորությունները և ցանկությունները` նրանց համար ստեղծում է ինքնազարգացման և ինքնաիրացման, հասարակության մեջ բարեհաջող ներառման ու ինտեգրման համար պայմաններ, միասնական և համերաշխ փոխհարաբերությունների վրա հիմնված աշակերտական համակազմ,

ժ. սովորողների` ապահով կրթության իրավունքի իրացման տեսանկյունից կազմակերպում և իրականացնում է տարբեր պատճառներով դրսևորվող բուլինգի և բռնության դեպքերի նվազեցմանն ու կանխարգելմանն ուղղված աշխատանքներ,

ժա. դաստիարակչական աշխատանք է կատարում իր դասարանի սովորողների շրջանում, հայտնաբերում է կյանքի դժվարին իրավիճակում հայտնված սովորողի (ընտանիքի) և դրա մասին մեկ աշխատանքային օրվա ընթացքում տեղեկացնում է դպրոցի տնօրենին` սերտորեն համագործակցելով մյուս մանկավարժական աշխատողների հետ,

ժբ. մասնակցում է իր ղեկավարած դասարանում սովորողների կրթության առանձնահատուկ պայմանների կարիքի դիտարկմանը, բացահայտմանը, գնահատմանը և ԱՈՒՊ-ի մշակմանը, մանկավարժահոգեբանական աջակցության համապատասխան ծառայությունների տրամադրման կազմակերպմանը, դպրոցի և Տարածքային մանկավարժահոգեբանական կենտրոնի մանկավարժահոգեբանական աջակցության մասնագետների հետ համագործակցությանը, ծնողների հետ աշխատանքների իրականացմանը,

ժգ. անհրաժեշտության դեպքում առաջարկություն է ներկայացնում տվյալ առարկան դասավանդող ուսուցչին` սովորողին ուսումնական օգնություն ցուցաբերելու նպատակով երկարօրյա խմբում ընդգրկելու համար,

ժդ. իրականացնում է դասարանի համար սահմանված գործավարությունը, էլեկտրոնային գրանցումները, դպրոցի տնօրինությանը ներկայացնում սովորողների առաջադիմության, հաճախումների, վարքի և կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող սովորողների մասին տեղեկատվություն,

ժե. սովորողների համար կազմակերպում է սովորողների առողջության ամրապնդման, մտավոր ու ֆիզիկական զարգացմանը նպաստող միջոցառումներ, դասղեկի ժամեր, մրցույթներ, նպատակային էքսկուրսիաներ, շրջագայություններ և այլ միջոցառումներ,

ժզ. դպրոցի մանկավարժական խորհրդի քննարկմանն է ներկայացնում սովորողին խրախուսանքի կամ կարգապահական տույժի ներկայացնելու հարցը,

ժէ. դասավանդող ուսուցիչների, այլ մանկավարժական աշխատողների և սովորողների ծնողների հետ համագործակցելով` դասարանում ապահովում է բարենպաստ բարոյահոգեբանական մթնոլորտ.

3) մինչև հարյուր սովորող ունեցող դպրոցներում դասղեկի պարտականությունները, մանկավարժական խորհրդի որոշմամբ, կարող են տնօրենի հրամանով վերապահվել կրթական աջակցությունների և դաստիարակչական աշխատանքները համակարգողին, իսկ հարյուր և ավելի սովորող ունեցող դպրոցներում դասղեկի պարտականությունները կարող են միավորվել ըստ դասարանների կամ ըստ նպատակահարմարության (հաշվի առնելով դասարանների քանակը և սովորողների խտությունը)` ամբողջ կրթական աստիճանի համար: Դպրոցը կարող է ունենալ նաև դասղեկի առանձին հաստիք:

2. Դասղեկի (դասվարի) գիտելիքներին, կարողություններին և հմտություններին ներկայացվող ընդհանրական պահանջները`

1) դասղեկի (դասվարի) պաշտոնն զբաղեցնողն իր գործունեության ընթացքում պետք է առաջնորդվի 21-րդ դարի հմտություններով (քննադատական մտածողություն, ստեղծարարություն, համագործակցություն, հաղորդակցում, տեղեկատվական գրագիտություն, մեդիագրագիտություն, տեխնոլոգիական գրագիտություն, ճկունություն, առաջնորդում, նախաձեռնողականություն, արդյունավետություն, սոցիալական հմտություններ), գործնականում կիրառի դրանք` խթանելով դրանց տիրապետմանը աշակերտների շրջանում.

2) դասղեկի (դասվարի) պաշտոնն զբաղեցնողը պետք է կարողանա ճանաչել կամ բացահայտել սովորողների կրթական կարիքները, գնահատել ուսումնառության արդյունքները.

3) դասղեկի (դասվարի) պաշտոնն զբաղեցնողը պետք է ունենա`

ա. ուսումնական գործընթացի ներառականությունն ու մասնակցայնությունն ապահովող կարողություններ.

բ. մասնագիտական բարեվարքություն, ժողովրդավարական և քաղաքացիական կարողունակություն.

4) դասղեկի (դասվարի) պաշտոնն զբաղեցնողը պետք է ստանձնի պատասխանատվություն մասնագիտական շարունակական զարգացման համար` սեփական նախաձեռնությամբ վերապատրաստումների, սեմինարների, վեբինարների և մասնագիտական փորձի փոխանակման մասնակցելու միջոցով.

5) դասղեկի (դասվարի) պաշտոնն զբաղեցնողը պետք է տիրապետի համակարգչով և ժամանակակից տեխնիկայի այլ միջոցներով աշխատելու հմտություններին:

3. Որակավորման պահանջը`

Դասղեկի (դասվարի) պաշտոնը կարող է զբաղեցնել «Հանրակրթության մասին» օրենքի 26-րդ հոդվածի պահանջներին համապատասխանող անձը:

 

ԱՆՎԱՆԱՑԱՆԿ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ՊԱՇՏՈՆՆԵՐԻ

 

1. Վարչատնտեսական մասի համակարգող` հանրակրթական ուսումնական հաստատության

2. Գլխավոր հաշվապահ` հանրակրթական ուսումնական հաստատության

3. (3-րդ կետն ուժը կորցրել է 21.11.2024 թիվ 1842-Ն որոշում)

4. Հավաքարար` հանրակրթական ուսումնական հաստատության

5. Խոհարար` հանրակրթական ուսումնական հաստատության

6. Պահակ` հանրակրթական ուսումնական հաստատության

7. Այգեպան` հանրակրթական ուսումնական հաստատության

8. Վարորդ` հանրակրթական ուսումնական հաստատության

9. Ուղեկցող` հանրակրթական ուսումնական հաստատության

10. Անձնակազմի կառավարման մասնագետ` հանրակրթական ուսումնական հաստատության.

11. Գործավար` հանրակրթական ուսումնական հաստատության:

(անվանացանկը փոփ. 31.08.2023 թիվ 1486-Ն որոշում)

 

ՆԿԱՐԱԳԻՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ՊԱՇՏՈՆՆԵՐԻ

 

1. ՎԱՐՉԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԱՍԻ ՀԱՄԱԿԱՐԳՈՂ` ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅԱՆ

 

1. Աշխատանքային գործառույթները`

1) վարչատնտեսական մասի համակարգողն (այսուհետ` Համակարգող) ինքնուրույն իրականացնում է Հաստատության վարչատնտեսական գործընթացի ղեկավարումը` վարչական, տնտեսական և ֆինանսական մասով` Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը, Հաստատության կանոնադրությանը և այլ իրավական ակտերին համապատասխան.

2) տնօրենի հետ իրականացնում է ուսումնական գործընթացի պլանավորում, անհրաժեշտ պայմանների ապահովում.

3) լիազոր մարմնին է ներկայացնում դպրոցի ֆինանսատնտեսական գործունեության մասին հաշվետվությունը, բյուջեի նախագիծը, բյուջետային ֆինանսավորման մասին հայտը և հաջորդ տարվա ծախսերի նախահաշիվը` դրանում ներկայացնելով մանկավարժահոգեբանական աջակցության ծառայությունները, արտաքին և ներքին գնահատման արդյունքների վերաբերյալ տեղեկանքը.

4. (4-րդ կետն ուժը կորցրել է 21.11.2024 թիվ 1842-Ն որոշում)

5) ԴԿՏՀ-ում կառավարության որոշմամբ հաստատված` Հայաստանի Հանրապետության հիմնական ծրագրեր իրականացնող հանրակրթական ուսումնական հաստատության վարչատնտեսական աշխատողների պաշտոնների անվանացանկի հիման վրա մուտքագրում է վարչատնտեսական գործընթացի կազմակերպման համար անհրաժեշտ հաստիքները.

6) վերլուծում և գնահատում է տնօրենի տրամադրած` ուսումնական գործընթացի արդյունավետ կազմակերպման նպատակով անհրաժեշտ կարիքների համար պահանջվող ծախսերը, կազմում է նախահաշիվը և իր կողմից ստորագրված նախահաշիվը ներկայացնում է լիազոր մարմին.

7) ապահովում է գնումների գործընթացի կազմակերպման և իրականացման աշխատանքները, վարչատնտեսական գործառույթների արտապատվիրակման դեպքում ապահովում է ընդունման-հանձնման գործընթացը, մատուցվող ծառայությունների որակյալ կազմակերպումը.

8) համաձայն պաշտոնների անվանացանկի և պաշտոնի նկարագրի` անցկացնում է վարչատնտեսական աշխատողների թափուր տեղի համար մրցույթը, ընտրում է աշխատողներին, կնքում և լուծում է աշխատանքային պայմանագրերը.

9) ապահովում է արտադասարանական խմբակների և ուսումնական լաբորատորիաների, մասնագիտական կողմնորոշման կենտրոնների բնականոն գործունեության համար անհրաժեշտ պայմանները.

10) ապահովում է անհրաժեշտ պայմաններ` ուսումնական պլանին համապատասխան կրթական ծրագրերի իրականացման, կրթական գործընթացի կազմակերպման համար.

11) սահմանում է դպրոցի հաշվապահական հաշվառման քաղաքականությունը.

12) ապահովում է հաշվապահական հաշվառում վարելը, ֆինանսական հաշվետվություններ պատրաստելն ու ներկայացնելը.

13) ապահովում է դպրոցում գործածության ենթակա վարչատնտեսական փաստաթղթերի շրջանառությունը, վարումը և պահպանումը.

14) օրենքով իրեն վերապահված գործառույթների շրջանակներում ներկայացնում է դպրոցը պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմիններում և այլ կազմակերպություններում պետական ֆինանսների կառավարման բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից լիազորված պետական կառավարման մարմնի գանձապետարանում բացում է հաշիվ(ներ), տալիս է լիազորագրեր.

15) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով տնօրինում է դպրոցի գույքը, այդ թվում` ֆինանսական միջոցները, կնքում է պայմանագրեր.

16) օրենքով և սույն կանոնադրությամբ սահմանված` իր լիազորությունների սահմաններում արձակում է հրամաններ, հրահանգներ, տալիս կատարման համար պարտադիր ցուցումներ և վերահսկում դրանց կատարումը.

17) խորհրդակցական ձայնի իրավունքով մասնակցում է խորհրդի նիստերին, ինչպես նաև խորհրդին ներկայացնում ամենամյա հաշվետվություն սույն կետով սահմանված գործառույթների կատարման մասին.

18) աջակցում է Հաստատության խորհրդակցական մարմինների աշխատանքներին.

19) ապահովում է լիազորված մարմնի` Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը չհակասող հանձնարարականների կատարումը.

20) իր պաշտոնի նկարագրին համապատասխան` մասնակցում է վերապատրաստումների` Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանված կարգի և ժամանակացույցի համաձայն.

21) իրականացնում է օրենսդրությամբ և սույն կանոնադրությամբ իրեն վերապահված այլ լիազորություններ.

22) օրենքով սահմանված կարգով կրում է պատասխանատվություն վերահսկողություն իրականացնող մարմինների արձանագրած` օրենսդրությամբ և սույն կանոնադրությամբ իրեն վերապահված գործառույթների, օրենքների, հիմնադրի, նախարարության, լիազորված մարմնի, խորհրդի որոշումների և կնքված պայմանագրերի պահանջների չկատարման կամ ոչ պատշաճ կատարման, այդ թվում` անվտանգության տեխնիկայի ապահովման, վարչատնտեսական աշխատողների իրավունքների և ազատությունների պաշտպանության, ինչպես նաև սովորողների և աշխատոզների կյանքի և առողջության պահպանման և Հաստատության` օրենսդրությամբ սահմանված անհրաժեշտ սանիտարահիգիենիկ պայմանների ապահովման համար.

23) յուրաքանչյուր տարվա պետական բյուջեի հաստատումից հետո մեկ ամսվա ընթացքում համակարգողն օրենսդրությամբ սահմանված կարգով դպրոցի նախահաշվի նախագիծը ներկայացնում է տնօրենին: Տնօրենը ծանոթանում է ներկայացված նախագծին և նախագծի վերաբերյալ առաջարկություններ ունենալու դեպքում` դրանք ներկայացնում համակարգողին: Համակարգողը, ներկայացված առաջարկները քննարկելով տնօրենի հետ, ըստ անհրաժեշտության, նախահաշվի լրամշակված նախագիծը ներկայացնում է լիազորված մարմնին.

24) պարտավոր չէ կատարել լիազորված և այլ մարմինների` Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը և սույն կանոնադրությանը հակասող որոշումները, կարգադրությունները, հրամանները, և դրանց չկատարման համար չի կարող ենթարկվել պատասխանատվության.

25) համակարգողի բացակայության դեպքում օրենքով և սույն հավելվածով համակարգողին վերապահված գործառույթներն իրականացնում է տվյալ հաստատության տնօրենը.

26) համակարգողը դպրոցի անունից հանդես գալիս` պետք է գործի բարեխղճորեն և ողջամտորեն` ի շահ իրենց կողմից ներկայացվող դպրոցի:

2. Հաստատության համակարգողի գիտելիքներին, կարողություններին և հմտություններին ներկայացվող ընդհանրական պահանջները`

1) համակարգողի պաշտոնն զբաղեցնողը պետք է իմանա ստորև նշված նորմատիվ իրավական ակտերի այն դրույթները, որոնք վերաբերում են կրթության բնագավառին, կանոնակարգում են պաշտոնի նկարագրով ամրագրված լիազորությունները`

ա. Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը, «Կրթության մասին», «Հանրակրթության մասին», «Լեզվի մասին», «Երեխայի իրավունքների մասին», «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին», «Նախադպրոցական կրթության մասին», «Նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության մասին», «Լիցենզավորման մասին», «Տեսչական մարմինների մասին», «Տեղական ինքնակառավարման մասին», «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին», «Վարչարարական հիմունքների և վարչական վարույթի մասին», «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքները, Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգիրքը, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգիրքը, Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգիրքը, «Հայաստանի Հանրապետության պետական հանրակրթական ուսումնական հաստատություն» պետական ոչ առևտրային կազմակերպության օրինակելի կանոնադրությունը, հանրակրթության պետական չափորոշիչը, կրթության պետական կառավարման լիազորված մարմնի համապատասխան նորմատիվ ակտերը և այլ փաստաթղթեր,

բ. մանկավարժության, հոգեբանության, ֆիզիոլոգիայի, հիգիենայի հիմունքները,

գ. աշխատանքի պաշտպանության, անվտանգության տեխնիկայի և հակահրդեհային անվտանգության նորմերն ու կանոնները.

Համակարգողի պաշտոնն զբաղեցնողը պետք է տիրապետի`

ա. համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկայով աշխատելու հմտություններին,

բ. աշխատողների անվտանգության ապահովման, առողջության պահպանման, անվտանգության տեխնիկայի և հակահրդեհային անվտանգության նորմերին ու կանոններին.

2) պետք է ունենա կառավարչական հետևյալ հմտությունները և ունակությունները`

ա. թիմային աշխատանքի կազմակերպում,

բ. հաշվետվությունների մշակում և ներկայացում,

գ. միջանձնային հարաբերությունների և հաղորդակցության հմտություններ,

դ. տեղեկատվության հավաքագրում, վերլուծում և կառավարում,

ե. աշխատանքի, կատարողականի գնահատում և կառավարում,

զ. անձնակազմի կառավարում,

է. ժամանակի կառավարման հմտություններ,

ը. ռեսուրսների բաշխում և կառավարում,

թ. որոշումների կայացում,

ժ. խնդիրների լուծում,

ժա. բանակցություններ վարելու հմտություններ,

ժբ. ելույթներ ունենալու հմտություններ,

ժգ. որոշումների և փաստաթղթերի նախապատրաստում:

3. Հաստատության համակարգողի պաշտոնը կարող է զբաղեցնել «Հանրակրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի պահանջներին համապատասխանող անձը:

 

2. ԳԼԽԱՎՈՐ ՀԱՇՎԱՊԱՀՆ (ԱՅՍՈՒՀԵՏ` ՀԱՇՎԱՊԱՀ)` ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅԱՆ

 

1. Աշխատանքային գործառույթները.

1) իրականացնում է Հաստատության հաշվապահական հաշվառման վարումը, ֆինանսական հաշվետվությունների ժամանակին կազմումն ու ներկայացումը.

2) աջակցում է Հաստատության նյութական, աշխատանքային և ֆինանսական ռեսուրսների խնայողաբար օգտագործման նկատմամբ վերահսկողությանը.

3) հաշվապահական հաշվառման քաղաքականությունը կազմակերպում է հաշվապահական հաշվառման վերաբերյալ օրենսդրությանը համապատասխան` ելնելով Հաստատության գործունեության առանձնահատկություններից և կառուցվածքից, դրա ֆինանսական կայունության պահպանման անհրաժեշտությունից.

4) գլխավորում է նախահաշիվների կազմման, սկզբնական հաշվառման փաստաթղթերի օրինակելի ձևերի նախապատրաստման և ընդունման հետ կապված աշխատանքները, որոնք կիրառվում են տնտեսական գործառնությունների ձևակերպման համար, և որոնց համար նախատեսված չեն տիպային նմուշներ, ինչպես նաև ներքին հաշվապահական հաշվետվության փաստաթղթերի ձևերի մշակման, ինչպես նաև գույքագրման կարգի ապահովման, տնտեսական գործառնությունների անցկացման նկատմամբ վերահսկողության, հաշվապահական տեղեկատվության վերամշակման տեխնոլոգիաների ապահովման և փաստաթղթաշրջանառության կարգի հետ կապված աշխատանքները.

5) ապահովում է Հաստատությունում և նրա ստորաբաժանումներում հաշվապահական հաշվառման արդյունավետ վարումը` հաշվառման աշխատանքների առավելագույն կենտրոնացվածության հիման վրա, ժամանակակից տեխնիկական միջոցների և տեղեկատվական տեխնոլոգիաների, հաշվառման և վերահսկողության առաջադիմական ձևերի և մեթոդների կիրառումը, Հաստատության գործունեության, նրա գույքային վիճակի, եկամուտների և ծախսերի վերաբերյալ ամբողջական և հավաստի հաշվապահական տեղեկատվության ձևավորումը ժամանակին տրամադրումը, ինչպես նաև ֆինանսական կարգապահության ամրապնդմանն ուղղված միջոցառումների կազմակերպումն ու իրականացումը.

6) ապահովում է ստացվող հիմնական միջոցների, ապրանքանյութական արժեքների և դրամական միջոցների հաշվառումը, դրանց շարժի հետ կապված գործառնությունների ժամանակին արտացոլումը հաշվապահական հաշվառման հաշիվներում, արտադրության և շրջանառության ծախսերի, ծախսերի նախահաշվի իրականացման, արտադրանքի իրացման, աշխատանքների կատարման (ծառայությունների մատուցման), Հաստատության ֆինանսատնտեսական գործունեության արդյունքների, ինչպես նաև ֆինանսական, հաշվարկային գործառնությունների հաշվառումը.

7) ապահովում է փաստաթղթերի ձևակերպման օրինականությունը և ճշտությունը, կատարվող աշխատանքների (մատուցվող ծառայությունների) տնտեսապես հիմնավորված հաշվետվական հաշվարկների կազմումը, աշխատավարձերի հաշվարկումը, պետական և համայնքային բյուջեներ հարկերի և վճարների, պետական արտաբյուջետային սոցիալական ֆոնդեր ապահովագրական վճարների, բանկային կազմակերպություններ վճարումների, կապիտալ ներդրումների ֆինանսավորման համար միջոցների ճշգրիտ հաշվեգրումն ու փոխանցումը, ինչպես նաև Հաստատության աշխատողների նյութական խրախուսման համար միջոցների առանձնացումը.

8) իրականացնում է վերահսկողություն հաշվապահական փաստաթղթերի, հաշվարկների և վճարային պարտավորությունների ձևակերպման կարգի պահպանման, Հաստատության աշխատողների պաշտոնական դրույքաչափերի սահմանման համար աշխատավարձի ֆոնդի ծախսման, ապրանքանյութական արժեքների և դրամական միջոցների, հիմնական միջոցների գույքագրման, հաշվապահական հաշվառման և հաշվետվության կազմման, ինչպես նաև Հաստատությունում փաստաթղթերի ստուգումներ կատարելու նկատմամբ.

9) աշխատանքներ է տանում հաստիքային ֆինանսական, վարչատնտեսական և այլ ծախսերի նախահաշիվների, հաշվապահական հաշվառման հաշիվներից պակասորդների, այլ գործառույթների օրինականության խստիվ պահպանումն ապահովելու ուղղությամբ, միջոցներ է ձեռնարկում հաշվապահական փաստաթղթերը պահպանելու համար, սահմանված կարգով դրանք արխիվացնում է.

10) ապահովում է հաշվապահական հաշվառում իրականացնելու առաջադիմական ձևերի, մեթոդների և հաշվապահական ծրագրերի կիրառումը:

Գլխավոր հաշվապահն իրավունք ունի`

11) գործատուից պահանջելու իրեն տրամադրել աշխատանքային պայմանագրով նախատեսված աշխատանք և անվտանգության պետական չափորոշչին համապատասխան աշխատասենյակ.

12) օգտվելու հանգստի իրավունքից` օրենսդրությամբ սահմանված ժամկետներում և կարգով.

13) ստանալու ամբողջական ստույգ տեղեկատվություն Հաստատությունում առողջության պահպանման և անվտանգության ապահովման, այդ թվում` տեխնիկայի անվտանգության և հակահրդեհային պաշտպանության պահանջների մասին.

14) անցնելու մասնագիտական վերապատրաստում և որակավորման բարձրացում` աշխատանքային օրենսդրությամբ սահմանված կարգով.

15) պաշտպանելու իր աշխատանքային իրավունքները, ազատությունները և օրինական շահերը` օրենքով չարգելված միջոցներով, այդ թվում` բողոքարկելու Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով Հաստատությունում ընդունված որոշումները.

16) ստանալու իր աշխատանքային պարտականությունների կատարման ընթացքում իրեն պատճառված վնասի հատուցում` աշխատանքային օրենսդրությամբ սահմանված կարգով.

17) ծանոթանալու հաստատության` իր գործունեությանը վերաբերվող գործող ներքին իրավական ակտերին և դրանց նախագծերին.

18) հաստատության տնօրինությունից և աշխատողներից ստանալու տեղեկատվություն և փաստաթղթեր, որոնք անհրաժեշտ են իր գործառույթների կատարման համար.

19) օգտվելու աշխատանքային օրենսդրությամբ, հաստատության կանոնադրությամբ, ներքին իրավական ակտերով նախատեսված այլ իրավունքներից.

Հաշվապահը պարտավոր է`

20) բարեխղճորեն կատարել աշխատանքային պայմանագրով նախատեսված իր գործառույթները.

21) պահպանել աշխատանքային օրենսդրությամբ և հաստատության ներքին իրավական ակտերով սահմանված աշխատանքային կարգապահությունը.

22) կատարել աշխատանքի սահմանված նորմերը.

23) պահպանել առողջության պահպանման և անվտանգության ապահովման աշխատանքի պաշտպանության և անվտանգության ապահովման պահանջները.

24) բարեխղճորեն վերաբերվել հաստատության և այլ աշխատողների գույքին.

25) կատարել աշխատանքային օրենսդրությամբ, հաստատության կանոնադրությամբ, ներքին իրավական ակտերով նախատեսված այլ պարտականություններ.

26) Հաշվապահը պատասխանատվություն է կրում իր գործառույթների և պարտականությունների չկատարման կամ ոչ պատշաճ կատարման համար` գործող աշխատանքային օրենսդրությանը համապատասխան, իր գործունեության ընթացքում կատարած իրավախախտումների համար` գործող վարչական, քրեական և քաղաքացիական օրենսդրությանը համապատասխան, նյութական վնաս հասցնելու համար` գործող աշխատանքային և քաղաքացիական օրենսդրությանը համապատասխան:

2. Հաստատության հաշվապահի գիտելիքներին, կարողություններին և հմտություններին ներկայացվող ընդհանրական պահանջները`

1) հաշվապահի պաշտոնն զբաղեցնողը պետք է տիրապետի համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկայով աշխատելու հմտություններին.

2) հաշվապահի պաշտոնն զբաղեցնողը պետք է իմանա ստորև նշված նորմատիվ իրավական ակտերի այն դրույթները, որոնք կանոնակարգում են պաշտոնի նկարագրով ամրագրված լիազորությունները`

ա. հաշվապահը պետք է իմանա Հայաստանի Հանրապետության օրենսդրությունը` հաշվապահական հաշվառման բնագավառում, քաղաքացիական իրավունքի հիմունքները, ֆինանսական, հարկային և տնտեսական օրենսդրության հիմունքները, հաշվապահական հաշվառման և վարման, հաշվետվությունների կազմման բնագավառում նորմատիվ և մեթոդական նյութերը, հաստատության կառուցվածքը, դրա ուղղվածությունը, ռազմավարությունը և զարգացման հեռանկարները, հաշվապահական գործողությունների ձևակերպման և հաշվառման հատվածներով փաստաթղթավարման կազմակերպման, աուդիտորական ստուգումների անցկացման կարգը, ֆինանսական հաշվառման ձևերը և կարգը, իրավաբանական և ֆիզիկական անձանց հարկադրման պայմանները և կարգը, հաշվապահական հաշվեկշիռներ և հաշվետվություններ կազմելու կարգը և ժամկետները, Հաստատության ֆինանսատնտեսական գործունեության վերլուծության մեթոդները, հաշվապահական փաստաթղթերի պահման և տեղեկատվության պահպանման կանոնները, ժամանակակից տեղեկատվական տեխնոլոգիաների օգտագործման հնարավորությունները հաշվապահական հաշվառման կազմակերպման գործում աշխատանքի կազմակերպման, փաստաթղթավարման և կառավարման հիմունքները, աշխատանքային օրենսդրության հիմունքները, առողջության պահպանման և անվտանգության ապահովման, այդ թվում` տեխնիկայի անվտանգության և հակահրդեհային պաշտպանության կանոնները և նորմերը, հաշվողական տեխնիկան, հաղորդակցության և կապի միջոցները, աշխատանքի մշակույթը և ծառայողական էթիկայի կանոնները,

բ. իր գործունեության ընթացքում հաշվապահն առաջնորդվում է Հայաստանի Հանրապետության գործող օրենսդրությամբ, Հայաստանի Հանրապետության հանրակրթության պետական չափորոշչով, Հայաստանի Հանրապետության կրթության կառավարման պետական մարմինների նորմատիվ ակտերով, հաստատության օրինակելի կանոնադրությամբ, կոլեկտիվ աշխատանքային պայմանագրով (դրա առկայության դեպքում), դպրոցի ներքին կարգապահական կանոններով, հաստատության հրամաններով և կարգադրություններով:

3. Որակավորման նվազագույն պահանջները.

Հաստատության հաշվապահի պաշտոնը կարող է զբաղեցնել հաշվապահական հաշվառում մասնագիտությամբ բարձրագույն կամ միջին մասնագիտական կրթություն ունեցող կամ վերջին հինգ տարվա ընթացքում հաշվապահի` առնվազն երեք տարվա աշխատանքային ստաժ ունեցող անձը:

 

3. ՏՆՏԵՍՎԱՐ` ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅԱՆ

(3-րդ գլուխն ուժը կորցրել է 21.11.2024 թիվ 1842-Ն որոշում)

 

4. ՀԱՎԱՔԱՐԱՐ` ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅԱՆ

 

1. Աշխատանքային գործառույթները`

1) սանիտարահիգիենիկ պահանջներին և անվտանգության կանոններին համապատասխան` պատրաստում է տարբեր տեսակի լվացող և ախտահանող լուծույթներ` Հաստատությունում ըստ անհրաժեշտության օգտագործելու համար.

2) սարքավորումների օգնությամբ կամ ձեռքով մաքրում է միջանցքները, աստիճանները, սանհանգույցները, սանիտարատեխնիկական սարքավորումները, պատուհանները, պատերը, առաստաղները, դռները, կահույքը.

3) միջանցքներում իրականացնում է աղբահանում, աղբամանների մաքրում և ախտահանում.

4) ստանում է մաքրող միջոցներ, գույք և մաքրող նյութեր.

5) պահպանում է սանիտարիայի և հիգիենայի կանոնները հաստատության ընդհանուր օգտագործման տարածքներում:

Հավաքարարն իրավունք ունի`

6) գործատուից պահանջելու իրեն տրամադրել աշխատանքային պայմանագրով նախատեսված աշխատանք.

7) օգտվելու հանգստի իրավունքից` օրենսդրությամբ սահմանված ժամկետներում և կարգով.

8) ստանալու ամբողջական ստույգ տեղեկատվություն Հաստատությունում առողջության պահպանման և անվտանգության ապահովման պահանջների մասին.

9) պաշտպանելու իր աշխատանքային իրավունքները, ազատությունները և օրինական շահերը` օրենքով չարգելված միջոցներով, այդ թվում` բողոքարկելու Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով Հաստատությունում ընդունված որոշումները.

10) ստանալու իր աշխատանքային պարտականությունների կատարման ընթացքում պատճառված վնասի հատուցում` աշխատանքային օրենսդրությամբ սահմանված կարգով:

Հավաքարարը պարտավոր է`

11) բարեխղճորեն կատարել աշխատանքային պայմանագրով նախատեսված իր գործառույթները.

12) պահպանել աշխատանքային օրենսդրությամբ և հաստատության ներքին իրավական ակտերով սահմանված աշխատանքային կարգապահությունը.

13) կատարել օրենսդրությամբ սահմանված սանիտարական կանոնների և նորմերի պահանջները.

14) պահպանել առողջության պահպանման և անվտանգության ապահովման պահանջները.

15) բարեխղճորեն վերաբերվել հաստատության և այլ աշխատողների գույքին.

16) մարդկանց կյանքին ու առողջությանը, հաստատության գույքի պաշտպանությանը սպառնացող վտանգի ծագման մասին անմիջապես տեղեկացնել գործատուին.

17) կատարել աշխատանքային օրենսդրությամբ, հաստատության կանոնադրությամբ, ներքին իրավական ակտերով նախատեսված այլ պարտականություններ.

18) հավաքարարը պատասխանատվություն է կրում իր գործառույթների և պարտականությունների չկատարման կամ ոչ պատշաճ կատարման համար` գործող աշխատանքային օրենսդրությանը համապատասխան, իր գործունեության ընթացքում կատարած իրավախախտումների համար` գործող վարչական, քրեական և քաղաքացիական օրենսդրությանը համապատասխան, նյութական վնաս հասցնելու համար` գործող աշխատանքային և քաղաքացիական օրենսդրությանը համապատասխան:

2. Հաստատության հավաքարարի գիտելիքներին, կարողություններին և հմտություններին ներկայացվող ընդհանրական պահանջները`

1) հավաքարարը պետք է իմանա սանիտարիայի պահանջները, ախտահանող և լվացող միջոցների նշանակությունը և կոնցենտրացիան, մաքրման կանոնները, աշխատանքում կիրառվող սարքավորումների և հարմարանքների շահագործման և պահպանման կանոնները, աշխատանքի կազմակերպման հիմունքները, աշխատանքային օրենսդրությամբ սահմանված` իրեն վերապահված իրավունքներն ու պարտականությունները, առողջության պահպանման և անվտանգության ապահովման, այդ թվում` տեխնիկայի անվտանգության և հակահրդեհային պաշտպանության կանոնները և նորմերը.

2) իր գործունեության ընթացքում հավաքարարն առաջնորդվում է Հայաստանի Հանրապետության գործող օրենսդրությամբ, հաստատության օրինակելի կանոնադրությամբ, կոլեկտիվ աշխատանքային պայմանագրով (դրա առկայության դեպքում), դպրոցի ներքին կարգապահական կանոններով, հաստատության հրամաններով և կարգադրություններով:

3. Որակավորման նվազագույն պահանջները`

Հավաքարարի պաշտոնը կարող է զբաղեցնել այն անձը, որն ունի առնվազն միջնակարգ կամ արհեստագործական կամ միջին մասնագիտական կրթություն կամ մեկ տարվա աշխատանքային ստաժ:

 

-------------------------------------------------------------

ԻՐՏԵԿ - շարունակությունը հաջորդ մասերում

 

 

pin
ՀՀ կառավարություն
16.02.2023
N 216-Ն
Որոշում