02.07.2021 -
| ԻՐՏԵԿ |
Սույն ակտի ուժի մեջ մտնելու ամսաթիվը անհնար է որոշել, քանի որ ակտն ընդունող մարմնի կողմից չի կատարվել «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի 7-րդ մասի` ընդունող մարմնի պաշտոնական կայքէջում իրավական ակտի հրապարակման օրը նշելու պահանջը: |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
26 մարտի 2020 թվականի N 357-Լ
ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍԻ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԻ ՉԵԶՈՔԱՑՄԱՆ ԵՐՐՈՐԴ ՄԻՋՈՑԱՌՈՒՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 146-րդ հոդվածի 4-րդ մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման երրորդ միջոցառումը` համաձայն հավելվածի:
2. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին և առաջարկել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նախագահին` մինչև 2020 թվականի մարտի 31-ը ներկայացնել սույն որոշման հավելվածի 8-րդ կետով սահմանված օժանդակության գործիքների կիրառման կարգը:
3. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին, Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի նախագահին և առաջարկել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նախագահին` մինչև 2020 թվականի մարտի 31-ը ներկայացնել սույն որոշման հավելվածի 9-րդ կետով սահմանված շահառուների ընտրության ընթացակարգը:
4. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին` մինչև 2020 թվականի մարտի 31-ը ներկայացնել սույն որոշման հավելվածի 9-րդ կետով սահմանված վարկերի մարման ընթացակարգը:
5. Սահմանել, որ սույն որոշմամբ հաստատված միջոցառման շրջանակներում վարկերի տրամադրման դիմումների վերջնաժամկետ է ամրագրվում 2020 թվականի հունիսի 30-ը: Հետևաբար 2020 թվականի հուլիսի 1-ից սույն միջոցառման շրջանակներում վարկերի տրամադրման նոր հայտեր չեն ընդունվելու:
(5-րդ կետը լրաց. 12.06.20 թիվ 947-Լ որոշում)
6. Սահմանել, որ սույն որոշմամբ հաստատված միջոցառման շրջանակներում վարկերի տրամադրման վերջնաժամկետ է ամրագրվում 2021 թվականի հուլիսի 19-ը: 2021 թվականի հուլիսի 20-ից սույն միջոցառման շրջանակներում վարկերի տրամադրման գործընթացներ չեն իրականացվելու:
|
Հայաստանի Հանրապետության վարչապետ |
Ն. Փաշինյան |
|
2020 թ. մարտի 26 Երևան
|
|
Հավելված
ՀՀ կառավարության
2020 թվականի մարտի 26-ի
N 357-Լ որոշման
ԵՐՐՈՐԴ ՄԻՋՈՑԱՌՈՒՄ
ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍԻ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԻ ՉԵԶՈՔԱՑՄԱՆ
1. ՄԻՋՈՑԱՌՄԱՆ ԵՎ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ՆՊԱՏԱԿԸ
1. Միջոցառման նպատակն է օժանդակել ՀՀ փոքր և միջին ձեռնարկատիրության սուբյեկտ հանդիսացող, սույն միջոցառմամբ սահմանված չափանիշներին համապատասխանող տնտեսավարողներին (այսուհետ` տնտեսավարողներ)` կորոնավիրուսի տարածման հետևանքով վերջիններիս մոտ կանխատեսվող ընթացիկ իրացվելիության հետ կապված ռիսկերը մեղմելու նպատակով:
2. Օժանդակության նպատակն է տնտեսավարողների համար ստեղծել ֆինանսական միջոցների ժամանակավոր հասանելիության հնարավորություն` շուկաների փոփոխվող պայմաններին արձագանքելու, արտաքին մարտահրավերներին դիմակայելու և ըստ այդմ գործունեությունը շարունակելու կամ վերադասավորվելու կամ փոփոխված տնտեսական իրավիճակին հարմարվելու և զարգացման ռազմավարությունը ճշգրտելու գործողություններ իրականացնելու համար:
2. ՏՆՏԵՍԱՎԱՐՈՂՆԵՐԻ ՇՐՋԱՆԱԿԸ
3. Սույն միջոցառման իմաստով տնտեսավարող է համարվում Հայաստանի Հանրապետության տարածքում գրանցված և փաստացի գործունեություն (համաձայն Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի 2013 թվականի սեպտեմբերի 19-ի N 874-Ն հրամանի) իրականացնող այն առևտրային կազմակերպությունը կամ անհատ ձեռնարկատերը, որն ապահովում է ստորև թվարկված բոլոր չափանիշներին համապատասխանությունը`↩ ↩ ↩
1) հիմնական գործունեություն է ծավալում ստորև թվարկված ոլորտներից որևէ մեկում`
ա. մշակող արդյունաբերություն,
բ. կացության և հանրային սննդի կազմակերպում,
գ. փոխադրումներ և պահեստային տնտեսություն,
դ. զբոսաշրջային ծառայություններ,
ե. սպասարկման այլ ծառայություններ,
զ. առողջապահություն
է. նախադպրոցական կրթություն (մասնավոր մանկապարտեզներ),
ը. սպորտի բնագավառում գործունեություն (սպորտային ակումբներ, լողավազաններ),
թ. զվարճությունների և հանգստի կազմակերպման այլ գործունեություն, ↩
ժ. շենքերի շինարարություն, քաղաքացիական շինարարություն, մասնագիտացված շինարարական գործունեություն.
2) Հայաստանի Հանրապետության տարածքում առևտրային գործունեություն է իրականացրել առնվազն դիմումի ներկայացմանը նախորդող մեկ տարվա ընթացքում.
3) 2019 թվականի շրջանառությունը կազմել է առնվազն 24 մլն դրամ, սակայն չի գերազանցել 500 մլն դրամը.
4) դիմումը ներկայացնելու օրը 2019 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ առկա ժամկետանց հարկային պարտավորությունները չեն գերազանցել 2019 թվականի ընթացքում միասնական գանձապետական հաշվից մարված հարկային պարտավորությունների, 2019 թվականի ընթացքում վճարված պետական տուրքի գումարների և 2019 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ միասնական գանձապետական հաշվի մնացորդի հանրագումարի 1 տոկոսը ↩ ↩
5) ունի բարվոք վարկային պատմություն, այսինքն` ըստ ԱՔՐԱ տեղեկատվության` վարկի համար դիմելու ամսաթվին նախորդող 12 ամիսների ընթացքում չի ունեցել գումարային 30 օր և ավելի ժամկետով ժամկետանց վարկային պարտավորություններ.
6) ունեցել է բարվոք հարկային պատմություն, այսինքն`
ա. դիմումի ներկայացման օրվան նախորդող 365 օրերի ընթացքում չկատարված հարկային պարտավորությունները գանձելու վերաբերյալ վարչական վարույթ հարուցված չէ, կամ
բ. 2019 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ չի ունեցել ժամկետանց հարկային պարտավորություն:
(3-րդ կետը փոփ. 03.04.20 464-Լ, 14.04.20 554-Լ, 16.04.20 559-Լ, 29.04.20 640-Լ, 30.04.20 646-Լ, 13.05.20 728-Լ որոշումներ)
3.1. Ընդ որում, սույն որոշմամբ հաստատված միջոցառումից չեն կարող օգտվել այն տնտեսավարողները, ովքեր օգտվել են Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մարտի 26-ի N 355-Լ որոշմամբ սահմանված միջոցառումից:
(3.1 կետը լրաց. 09.04.20 503-Լ որոշում)
4. ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ՄԵԽԱՆԻԶՄԸ
4. Օժանդակությունը տրամադրվում է տնտեսավարողներին Ներդրումների աջակցման կենտրոնի միջոցով: ՀՀ տարածքում գործող և լիցենզավորված բանկերը և վարկային հաստատությունները հանդիսանում են վարկերի սպասարկման գործակալներ:
5. ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԻՔՆԵՐԻ ՆԵՐՔՈ ՍՏԱՑՎԵԼԻՔ ՎԱՐԿԵՐԻ ՆՊԱՏԱԿԸ
5. Օժանդակությամբ ստացվող վարկերի միջոցները կարող են տնտեսավարողների կողմից օգտագործվել միայն հետևյալ ծախսերից մեկի կամ մի քանիսի իրականացման նպատակով`↩ ↩ ↩
1) աշխատակիցներին աշխատավարձ և դրան հավասարեցված վճարումներ (ընդ որում, վճարում է համարվում նաև 2020 թվականի մարտի 1-ից հետո նույն նպատակով և փաստացի չափով իրականացված ծախսերը), բայց յուրաքանչյուր աշխատակցի դեպքում ոչ ավելի, քան ամսական 300 հազ. դրամ գումարի չափով` առավելագույնը 6 ամսվա համար. ↩ ↩ ↩
2) պետական կամ համայնքի բյուջե հարկերի, տուրքերի և պարտադիր վճարների վճարումներ (այսուհետ` հարկերի, տուրքերի և պարտադիր վճարների վարկեր) (ընդ որում, վճարում է համարվում նաև 2020 թվականի մարտի 1-ից հետո նույն նպատակով և փաստացի չափով իրականացված ծախսերը)` առավելագույնը 6 ամսվա համար` բացառությամբ կանխավճարների և գերավճարների. ↩ ↩ ↩ ↩
3) հումքի (բացառությամբ վառելանյութի) գնում կամ ներմուծում` պայմանով, որ պայմանագիրը կնքվել է մինչև 2020 թվականի փետրվարի 1-ը, կամ պայմանագիրը կնքվել է մինչև 2020 թվականի փետրվարի 1-ը և հաշվարկային փաստաթղթերը տրվել (թողարկվել) են 2020 թվականի փետրվարի 1-ից հետո, կամ հաշվարկային փաստաթղթերը տրվել են փետրվարի 1-ից հետո և հումքի ամբողջ ծավալը պետք է օգտագործվի Հայաստանի Հանրապետությունում` տվյալ տնտեսավարողի արտադրական, ծառայությունը մատուցելու և սպասարկումը կազմակերպելու նպատակներով: Օգտագործման նպատակայնության նկատմամբ հսկողությունն իրականացնում է Ներդրումների աջակցման կենտրոնը (համաձայն Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի հրամանի)↩ ↩ ↩ ↩
4) հանրային ծառայությունների վճարումներ (էլեկտրաէներգիայի, ջրի, գազի, կապի և հեռահաղորդակցության գծով ծախսերից մեկի կամ մի քանիսի իրականացում) (ընդ որում, ծախսերի իրականացում է համարվում նաև 2020 թվականի մարտի 1-ից հետո նույն նպատակով և փաստացի չափով իրականացված ծախսերը)` առավելագույնը 6 ամսվա համար` բացառությամբ կանխավճարների և գերավճարների. ↩ ↩ ↩
5) տնտեսավարողի կողմից արտադրական կամ ծառայությունների մատուցման նպատակով անշարժ գույքի և հողամասի վարձակալական վճարներ, եթե տնտեսավարողն ունի փետրվար 1-ի դրությամբ գործող պայմանագիր: Ընդ որում, ծախսերի իրականացում է համարվում 2020 թվականի մարտի 1-ից հետո նույն նպատակով և փաստացի չափով իրականացված ծախսերը` առավելագույնը 6 ամիս ժամկետով: ↩ ↩
(5-րդ կետը փոփ. 09.04.20 503-Լ, 22.04.20 586-Լ, 13.05.20 728-Լ որոշումներ)
6. ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԻՔՆԵՐԻ ՆԵՐՔՈ ՏՐԱՄԱԴՐՎԵԼԻՔ ՎԱՐԿԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՀԻՄՆԱԿԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ
6. Օժանդակության գործիքների կիրառմամբ տրամադրվող վարկերը պետք է համապատասխանեն հետևյալ պահանջներին`↩ ↩
1) արժույթը` դրամ.
2) ժամկետը` 36 ամիս, առաջին 6 ամսում վարկի մարում չի նախատեսվում.
3) մեկ տնտեսավարող սուբյեկտի վարկի առավելագույն չափը` 50 մլն դրամ, բայց ոչ ավելի, քան տնտեսավարող սուբյեկտի 2019 թվականի շրջանառության 10%-ը.
4) վարկային միջոցների օգտագործման կարգը` միայն անկանխիկ և բանկային փոխանցումով` ծախսերի նպատակայնությունը հաստատելուց հետո, վարկի հաստատմանը հաջորդող 6 ամիսների ընթացքում.
5) օժանդակության գործիքները կիրառվում են առանց դրանց համար վարկային միջոցների տրամադրման վճարների գանձման` բացառությամբ այն դեպքի, եթե տնտեսավարողը չի համապատասխանում սույն կարգի 3-րդ կետի 6-րդ ենթակետի «ա» պարբերությամբ նախատեսված պահանջին: Այդ դեպքում վճարվում է վարկային միջոցների տրամադրման վճար` փաստացի հատկացվող միջոցների 1 տոկոսի չափով:
6.1. Տնտեսավարողի դիմումի հիման վրա կարող է տրամադրվել վարկի մայր գումարի մարման արտոնյալ ժամանակահատված առավելագույնը 6 ամիս ժամկետով` հաշվի առնելով, որ միջոցառման շրջանակներում տրամադրված վարկերի ժամկետը 36 ամիս է:
(6-րդ կետը փոփ. 13.05.2020 728-Լ, 04.03.21 279-Լ որոշումներ)
7. ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԻՔՆԵՐԻ ՆԵՐՔՈ ՎԱՐԿԵՐ ՏՐԱՄԱԴՐՈՂ ԿԱՌՈՒՅՑՆԵՐԸ
7. Վարկերը կարող են տրամադրվել ՀՀ-ում գործող բոլոր առևտրային բանկերի և վարկային կազմակերպությունների միջոցով, որոնք Ներդրումների աջակցման կենտրոնից կստանան վարկի սպասարկման վճար յուրաքանչյուր վարկի դիմաց:
8. Օժանդակության գործիքների կիրառման կարգը կհաստատվի ՀՀ կառավարության որոշմամբ:
9. Շահառուների ընտրության և վարկերի մարման ընթացակարգերը կսահմանվեն ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից:
8. ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԻՔՆԵՐԻ ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ
10. Օժանդակությունը տրամադրվում է տնտեսավարողներին` ՀՀ տարածքում գործող և լիցենզավորված բանկերից կամ վարկային կազմակերպություններից (այսհուհետև` ֆինանսական կազմակերպություն) ստացվող նպատակային վարկերի տրամադրմամբ:
11. Սույն միջոցառման շրջանակում վարկ ստանալու նպատակով ցանկացած տնտեսավարող, որը համապատասխանում է միջոցառմամբ նախատեսված պայմաններին, կարող է հայտ ներկայացնել Ներդրումների աջակցման կենտրոն թղթային կամ էլեկտրոնային եղանակով: Հայտի գնահատումը իրականացնելուց հետո Ներդրումների աջակցման կենտրոնը պայմանագիր է կնքում տնտեսվարողին սպասարկող բանկի հետ և ապահովում վարկի գումարի հասանելիությունը բանկի համար:
12. Վարկի ապահովման համար կպահանջվի սեփականատիրոջ կամ կազմակերպության կառավարմանը մասնակցող այլ ֆիզիկական անձի (անձանց) անձնական երաշխավորություն, որը կներկայացվի Ներդրումների աջակցման կենտրոնին: Երաշխավորը պետք է բավարարի ԱՔՐԱ համակարգի չափանիշներով սքորինգի` Ներդրումների աջակցման կենտրոնի սահմանած նվազագույն պայմաններին:
13. Օժանդակության շրջանակներում տրամադրվող վարկերի տոկոսները կկազմեն` առաջին տարում 0%, երկրորդ տարում 0%, երրորդ տարում` 12%:
14. Ներդրումների աջակցության կենտրոնը իրականացնելու է ընթացիկ մշտադիտարկում` ՊԵԿ-ից, տնտեսավարողից և բանկից և/կամ ֆինանսական կազմակերպություններից ստացվող տեղեկության հիման վրա և կարող է դադարեցնել վարկի տրամադրումը և (կամ) պահանջել անհապաղ վարկի մարում:
|
Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավար |
Է. Աղաջանյան |