Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 21-Ի N 771-Լ ...

 
ԻՐՏԵԿ Սույն ակտի ուժի մեջ մտնելու ամսաթիվը անհնար է որոշել, քանի որ ակտն ընդունող մարմնի կողմից չի կատարվել «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի 7-րդ մասի` ընդունող մարմնի պաշտոնական կայքէջում իրավական ակտի հրապարակման օրը նշելու պահանջը:    

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

28 օգոստոսի 2025 թվականի N 1240-Լ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 21-Ի N 771-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

i

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մայիսի 21-ի «Տնտեսական երկարաժամկետ զարգացմանն ուղղված ծրագրերը հաստատելու մասին» N 771-Լ որոշմամբ (այսուհետ` որոշում) հաստատված N 1 հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 3.2-րդ, 3.3-րդ, 3.4-րդ կետերով և N 1.1 աղյուսակով.

«3.2. Թույլատրել կառավարչին`

1) օտարել ֆոնդի կողմից մասնավոր բաժնեմասնակցային ներդրումների արդյունքում ձեռք բերված բաժնետոմսերը` օտարման գին սահմանելով մասնավոր բաժնեմասնակցային ընկերությունում ներդրված գումարի չափի և դրա ներդրման օրվանից մինչև 2025 թվականի դեկտեմբերի 31-ը հաշվարկված տոկոսավճարների հանրագումարը` նվազեցնելով վճարված շահութաբաժինները: Որպես տոկոսավճարների հաշվարկման տարեկան դրույքաչափ (պարզ տոկոս) սահմանել 10.2720%` 2025 թվականի հունիսի 30-ի դրությամբ շրջանառության մեջ գտնվող պետական գանձապետական միջնաժամկետ արժեկտրոնային պարտատոմսերի միջին կշռված եկամտաբերությունը.

2) մինչև 2025 թվականի հոկտեմբերի 1-ը սույն հավելվածի N 1.1 աղյուսակում ընդգրկված ընկերություններին և այդ ընկերությունների մյուս բաժնետերերին (այսուհետ` մասնավոր գործընկերներ) ներկայացնել սույն հավելվածի 3.2-րդ կետի 1-ին և 3-րդ ենթակետերին համապատասխան առաջարկներ` մինչև 2026 թվականի մարտի 31-ը ֆոնդին պատկանող բաժնետոմսերը ձեռք բերելու վերաբերյալ, ընդ որում` մինչև 2025 թվականի դեկտեմբերի 30-ը գրավոր համաձայնություն սույն հավելվածի 3.3-րդ ու 3.4-րդ կետերով նախատեսված` համապատասխանաբար բանկային երաշխիք ներկայացնելու կամ կանխավճար իրականացնելու պայմանով.

3) սույն հավելվածի 3.2-րդ կետի 2-րդ ենթակետով նախատեսված գրավոր համաձայնությունը և 3.3-րդ և 3.4-րդ կետերով նախատեսված` համապատասխանաբար բանկային երաշխիքը կամ կանխավճարն ստանալու դեպքում մինչև 2026 թվականի փետրվարի 28-ը բաժնետերերի միջև կնքված բաժնետիրական համաձայնագրերում իրականացնել համապատասխան փոփոխություններ:

3.3. Պետությունը մասնավոր գործընկերներին կարող է տրամադրել բյուջետային վարկ սույն հավելվածի 3.2-րդ կետի 1-ին ենթակետով սահմանված եկամտաբերությանը համարժեք տոկոսադրույքով, մինչև 10 (տասը) տարի մարման ժամկետով` բաժնետոմսերի օտարման գումարի և բյուջետային վարկի առաջին տարվա հաշվարկված տոկոսավճարների հանրագումարի չափով բանկային երաշխիք ներկայացնելու դեպքում:

3.4. Մասնավոր գործընկերները սույն հավելվածի 3.3-րդ կետով նախատեսված բյուջետային վարկից չօգտվելու դեպքում սույն հավելվածի 3.2-րդ կետի 2-րդ ենթակետով նախատեսված գրավոր համաձայնությունը ներկայացնելու հետ մեկտեղ պետք է իրականացնեն ֆոնդի կողմից համապատասխան ընկերությունում ներդրված գումարի չափով կանխավճար, իսկ բաժնետոմսերի վաճառքի գնի մնացած մասը վճարեն մինչև պայմանագրի կնքումը` 2026 թվականի մարտի 31-ը:»:

 

«Աղյուսակ N 1.1

 

«ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐ+ՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՀԱԿԱՃԳՆԱԺԱՄԱՅԻՆ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐ» ՈՉ ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ՄԱՍՆԱԳԻՏԱՑՎԱԾ ՊԱՅՄԱՆԱԳՐԱՅԻՆ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ՖՈՆԴԻՆ ՊԱՏԿԱՆՈՂ ԲԱԺՆԵՄԱՍԵՐԻ ՕՏԱՐՄԱՆ ԱՌԱՋԱՐԿԻ ՊԱՅՄԱՆՆԵՐ

 

.____________________________________________________________________

|Հ/Հ|Ընկերության  |Ֆինանսավորման|Ֆինանսավորման|Ելքի      |Ժամկետ    |

|   |անվանում     |տարեթիվ      |գումար       |հաշվար-   |ներդրման  |

|   |             |             |/ՀՀ դրամ/    |կային     |օրվանից   |

|   |             |             |             |ամսաթիվ   |մինչ      |

|   |             |             |             |          |12/31/2025|

|   |             |             |             |          |/օր/      |

|   |             |             |             |          |          |

|   |             |             |             |          |          |

|   |             |             |             |          |          |

|   |             |             |             |          |          |

|   |             |             |             |          |          |

|   |             |             |             |          |          |

|___|_____________|_____________|_____________|__________|__________|

|1  |«ԷյԷմՍԻ» ՓԲԸ |12/8/2022    |  287,460,568|12/31/2025|1119      |

|___|_____________|_____________|_____________|__________|__________|

|2  |«Գլոբալ      |3/18/2022    |  350,000,000|12/31/2025|1384      |

|   |Քոնեքթ» ՓԲԸ  |_____________|_____________|__________|__________|

|   |             |4/20/2022    |  300,000,000|12/31/2025|1351      |

|   |             |_____________|_____________|__________|__________|

|   |             |6/2/2022     |   50,000,000|12/31/2025|1308      |

|   |             |_____________|_____________|__________|__________|

|   |             |Ընդամենը     |  700,000,000|          |          |

|___|_____________|_____________|_____________|__________|__________|

|3  |«Ապագափրո-   |3/4/2022     |  796,250,000|12/31/2025|1398      |

|   |ջեքթս» ՓԲԸ   |             |             |          |          |

|___|_____________|_____________|_____________|__________|__________|

|4  |«Բերրիմաունթ»|1/25/2023    |  135,483,875|12/31/2025|1071      |

|   |ՓԲԸ          |_____________|_____________|__________|__________|

|   |             |1/25/2023    |  564,516,125|12/31/2025|1071      |

|   |             |_____________|_____________|__________|__________|

|   |             |4/20/2023    |   50,322,582|12/31/2025|986       |

|   |             |_____________|_____________|__________|__________|

|   |             |4/20/2023    |  209,677,418|12/31/2025|986       |

|   |             |_____________|_____________|__________|__________|

|   |             |Ընդամենը     |  960,000,000|          |          |

|___|_____________|_____________|_____________|__________|__________|

|5  |«Յունիվերսլ  |6/9/2023     |1,676,999,973|12/31/2025|936       |

|   |Քլոզըրս» ՓԲԸ |             |             |          |          |

|___|_____________|_____________|_____________|__________|__________|

|6  |«Տավրոս ԿՎՄ» |8/13/2021    |   83,300,000|12/31/2025|1601      |

|___|_____________|_____________|_____________|__________|__________|

|7  |«Դոմ Արենա»  |11/30/2021   |   60,000,000|12/31/2025|1492      |

|   |ՓԲԸ          |_____________|_____________|__________|__________|

|   |             |1/18/2022    |   58,000,000|12/31/2025|1443      |

|   |             |_____________|_____________|__________|__________|

|   |             |3/9/2022     |   49,080,000|12/31/2025|1393      |

|   |             |_____________|_____________|__________|__________|

|   |             |4/1/2022     |  110,123,077|12/31/2025|1370      |

|   |             |_____________|_____________|__________|__________|

|   |             |Ընդամենը     |  277,203,077|          |          |

|___|_____________|_____________|_____________|__________|__________|

|8  |«Սի Էֆ       |5/4/2023     |1,539,580,000|12/31/2025|972       |

|   |Դաբլյու» ՓԲԸ |             |             |          |          |

.____________________________________________________________________

.____ _______________________________________________________________

|Հ/Հ| |Կուտակված|Կուտակված  |Նախկինում  |Առաջարկվող   |Բյուջետային  |

|   | |եկամտաբե-|եկամուտ    |վճարված    |օտարման      |վարկի        |

|   | |րություն`|ամբողջ     |շահութաբա- |գին          |ստացման      |

|   | |տարեկան  |ժամանակա-  |ժիններ     |/ՀՀ դրամ/    |համար        |

|   | |10.2720  |հատվածի    |/ՀՀ դրամ/  |             |ներկայացվող  |

|   | |տոկոս    |համար      |           |             |բանկային     |

|   | |եկամտաբե-|/ՀՀ դրամ/  |           |             |երաշխիքի     |

|   | |րության  |           |           |             |գումարը      |

|   | |պարզ     |           |           |             |/ՀՀ դրամ/    |

|   | |տոկոսի   |           |           |             |             |

|   | |հաշվարկի |           |           |             |             |

|   | |հիման վրա|           |           |             |             |

|___| |_________|___________|___________|_____________|_____________|

|1  | |31.5%    | 90,525,412|           |  377,985,980|  416,812,700|

|___| |_________|___________|___________|_____________|_____________|

|2  | |38.9%    |136,322,104|           |             |             |

|   | |_________|___________|___________|_____________|_____________|

|   | |38.0%    |114,061,414|           |             |             |

|   | |_________|___________|___________|_____________|_____________|

|   | |36.8%    | 18,405,173|           |             |             |

|   | |_________|___________|___________|_____________|_____________|

|   | |         |268,788,690| 47,559,306|  921,229,384|1,015,858,067|

|___| |_________|___________|___________|_____________|_____________|

|3  | |39.3%    |313,269,968|           |1,109,519,968|1,223,489,859|

|   | |         |           |           |             |             |

|___| |_________|___________|___________|_____________|_____________|

|4  | |30.1%    | 40,835,627|           |             |             |

|   | |_________|___________|___________|_____________|_____________|

|   | |30.1%    |170,148,439|           |             |             |

|   | |_________|___________|___________|_____________|_____________|

|   | |27.7%    | 13,963,747|           |             |             |

|   | |_________|___________|___________|_____________|_____________|

|   | |27.7%    | 58,182,278|           |             |             |

|   | |_________|___________|___________|_____________|_____________|

|   | |         |283,130,091| 30,000,000|1,213,130,091|1,337,742,814|

|___| |_________|___________|___________|_____________|_____________|

|5  | |26.3%    |441,744,398|           |2,118,744,370|2,336,381,792|

|   | |         |           |           |             |             |

|___| |_________|___________|___________|_____________|_____________|

|6  | |45.1%    | 37,531,721|           |  120,831,721|  133,243,555|

|___| |_________|___________|___________|_____________|_____________|

|7  | |42.0%    | 25,193,135|           |             |             |

|   | |_________|___________|___________|_____________|_____________|

|   | |40.6%    | 23,553,555|           |             |             |

|   | |_________|___________|___________|_____________|_____________|

|   | |39.2%    | 19,240,565|           |             |             |

|   | |_________|___________|___________|_____________|_____________|

|   | |38.6%    | 42,458,148|           |             |             |

|   | |_________|___________|___________|_____________|_____________|

|   | |         |110,445,404|           |  387,648,481|  427,467,733|

|___| |_________|___________|___________|_____________|_____________|

|8  | |27.4%    |421,144,053|           |1,960,724,053|2,162,129,627|

|   | |         |           |           |             |             |

.____ _______________________________________________________________

.____ ______________.

|Հ/Հ| |Կանխավճարի   |

|   | |գումարը`     |

|   | |բյուջետային  |

|   | |վարկից       |

|   | |չօգտվելու    |

|   | |դեպքում      |

|   | |/ՀՀ դրամ/    |

|   | |             |

|   | |             |

|   | |             |

|   | |             |

|   | |             |

|___| |_____________|

|1  | |  287,460,568|

|___| |_____________|

|2  | |             |

|   | |_____________|

|   | |             |

|   | |_____________|

|   | |             |

|   | |_____________|

|   | |  700,000,000|

|___| |_____________|

|3  | |  796,250,000|

|   | |             |

|___| |_____________|

|4  | |             |

|   | |_____________|

|   | |             |

|   | |_____________|

|   | |             |

|   | |_____________|

|   | |             |

|   | |_____________|

|   | |  960,000,000|

|___| |_____________|

|5  | |1,676,999,973|

|   | |             |

|___| |_____________|

|6  | |   83,300,000|

|___| |_____________|

|7  | |             |

|   | |_____________|

|   | |             |

|   | |_____________|

|   | |             |

|   | |_____________|

|   | |             |

|   | |_____________|

|   | |  277,203,077|

|___| |_____________|

|8  | |1,539,580,000|

|   | |             |

.____ ______________.

«:

 

i

2. Որոշմամբ հաստատված N 1 հավելվածի 4-րդ կետի 4-րդ ենթակետում «ներդրումային ֆոնդում» բառերը փոխարինել «բացառությամբ ներդրումային ֆոնդերում» բառերով:

3. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահին`

1) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում ապահովել որոշմամբ հաստատված N 1 հավելվածի 4-րդ կետով սահմանված ներդրումային պայմանագրում և «Ձեռնարկատեր+Պետություն հակաճգնաժամային ներդրումներ» ոչ հրապարակային մասնագիտացված պայմանագրային ներդրումային ֆոնդի կանոններում համապատասխան փոփոխությունների կատարումն ու գրանցումը Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկում.

2) մինչև 2025 թվականի հոկտեմբերի 1-ը ապահովել «Ձեռնարկատեր+Պետություն հակաճգնաժամային ներդրումների կառավարիչ» փակ բաժնետիրական ընկերության կողմից որոշմամբ հաստատված N 1 հավելվածի 3.2-րդ կետի 1-ին և 3-րդ ենթակետերին համապատասխան առաջարկների ներկայացումը մասնավոր գործընկերներին` համաձայն որոշմամբ հաստատված N 1 հավելվածի N 1.1 աղյուսակի:

4. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին` մինչև 2025 թվականի հոկտեմբերի 1-ը ապահովել որոշմամբ հաստատված N 1 հավելվածի 3.3-րդ կետով նախատեսված բյուջետային վարկի տրամադրման պայմանագրի և այլ անհրաժեշտ փաստաթղթերի նախագծերի ներկայացումը Հայաստանի Հանրապետության կառավարություն:

 

Հայաստանի Հանրապետության

վարչապետ                     Ն. Փաշինյան

 

2025 թ. օգոստոսի

Երևան

 

 

 

pin
ՀՀ կառավարություն
28.08.2025
N 1240-Լ
Որոշում