305.0868.161100
 
     ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ           ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
     ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ                ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ
     ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ                     ՊԵՏԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ
 
     թիվ  02/1417                       թիվ  868
     14  նոյեմբերի 2000 թվականի         13 նոյեմբերի 2000 թվականի
 
ՀՐԱՄԱՆ
 
i
«ԳՈՐԾԱՏՈՒԻ ՀԱՐԿԱՅԻՆ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍՏՈՒԳՄԱՆ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԱՐՁԱՆԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱԴԻՐ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ՎՃԱՐՆԵՐԻ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՉԱՓԵՐԻ ՄԱՍԻՆ ՏԵՂԵԿԱՆՔԻ ՁԵՎԸ ԵՎ ԱՅՆ ԼՐԱՑՆԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՄԵԹՈԴԱԿԱՆ ՑՈՒՑՈՒՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ 1999 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 24-Ի ԹԻՎ 01/2 ԵՎ ՀՀ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ 1999 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 23-Ի ԹԻՎ 264 ՀԱՄԱՏԵՂ ՀՐԱՄԱՆԸ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
 
Ի կատարումն Հայաստանի Հանրապետության կառավարության 2000թ. նոյեմբերի 8-ի թիվ 724 որոշման 1-ին կետի պահանջների
 
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՆՔ`
 
i
1. Ուժը կորցրած ճանաչել «Գործատուի հարկային պարտավորությունների ստուգման ընթացքում արձանագրված պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների պարտավորությունների չափերի մասին տեղեկանքի ձևը և այն լրացնելու վերաբերյալ մեթոդական ցուցումը հաստատելու մասին» ՀՀ պետական եկամուտների նախարարության 1999թ. հունիսի 24-ի թիվ 01/2 և ՀՀ սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամի 1999թ. հունիսի 23-ի թիվ 264 համատեղ հրամանը:
2. Սույն հրամանը ներկայացնել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարություն` պետական գրանցման:
 
ԳՐԱՆՑՎԱԾ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ  ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ԿՈՂՄԻՑ
                         16.    11.     2000թ.
                    ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 305990130